Ստեղ ուզում եմ գրենք հայկական ժողովրդական խաղերի մասին: Որոնց մեծ մասը հիմա մոռացվել են, բայց հետաքրքիր է վերհիշել դրանք: Խաղերը վերցված են 1983թ. հրատարակված "Հայկական ժողովրդական խաղեր" գրքի III հատորից: Առաջին երկուսը չունեմ:
Գլխարկ փոխել
Կանայք ու տղամարդիկ Բարեկենդանին իրենց գլխանոցներով նստում էին հատակին և մեկին ընտրում ղեկավար, որը և սկսում էր խաղը: Նա բարևում էր իր ձախ կողմը նստողին.
-Բարև, Մարգար ախպեր,- և վերջինս միևնույն ձևով ստանալով պատասխանը, ղեկավարը շարունակում էր.
-Բարև եկավ Կիրակոս ախպորից(ղեկավարի աջ կողմում նստածից), բարև արա Տիգրան ախպորը(Մարգարի ձախ կողմում նստածին)
Մարգար ախպերը ղեկավարի ցուցմունքով միևնույն ձևով ողջունում է իր հաջորդին: Այսպես շարունակվում էր մինչև ողջունումը մի շրջան էր կատարում: Այնուհետ ղեկավարը իր գլխարկը տալիս էր իրենից ձախ նստածին և վերցնում էր իրենից դեպի աջ նստածի գլխարկը: Միևնույն ձևով իրենց գլխարկները փոխում էին նաև մյուսները և խաղը կրկնում նախորդ ձևով, միայն խաղացողներին կոչելով նրանց նոր գլխարկների տերերի անուններով: Սխալվողների ճակատին և երեսին մրոտած առարկայով դաղմա էին խփում, որը ընդհանուր զվարճություն էր պատճառում խաղացողներին:
Խաղը որքան անգամ կրկնվում էր, այնքան անգամ էլ փոխանակում էին գլխարկները նշված ձևով և ամեն անգամ նրանց կոչում գլխարկների իսկական տերերի անունով:
Էջանիշներ