User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Հայկական ժողովրդական խաղեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայկական ժողովրդական խաղեր

    Ստեղ ուզում եմ գրենք հայկական ժողովրդական խաղերի մասին: Որոնց մեծ մասը հիմա մոռացվել են, բայց հետաքրքիր է վերհիշել դրանք: Խաղերը վերցված են 1983թ. հրատարակված "Հայկական ժողովրդական խաղեր" գրքի III հատորից: Առաջին երկուսը չունեմ:

    Գլխարկ փոխել

    Կանայք ու տղամարդիկ Բարեկենդանին իրենց գլխանոցներով նստում էին հատակին և մեկին ընտրում ղեկավար, որը և սկսում էր խաղը: Նա բարևում էր իր ձախ կողմը նստողին.
    -Բարև, Մարգար ախպեր,- և վերջինս միևնույն ձևով ստանալով պատասխանը, ղեկավարը շարունակում էր.
    -Բարև եկավ Կիրակոս ախպորից(ղեկավարի աջ կողմում նստածից), բարև արա Տիգրան ախպորը(Մարգարի ձախ կողմում նստածին)

    Մարգար ախպերը ղեկավարի ցուցմունքով միևնույն ձևով ողջունում է իր հաջորդին: Այսպես շարունակվում էր մինչև ողջունումը մի շրջան էր կատարում: Այնուհետ ղեկավարը իր գլխարկը տալիս էր իրենից ձախ նստածին և վերցնում էր իրենից դեպի աջ նստածի գլխարկը: Միևնույն ձևով իրենց գլխարկները փոխում էին նաև մյուսները և խաղը կրկնում նախորդ ձևով, միայն խաղացողներին կոչելով նրանց նոր գլխարկների տերերի անուններով: Սխալվողների ճակատին և երեսին մրոտած առարկայով դաղմա էին խփում, որը ընդհանուր զվարճություն էր պատճառում խաղացողներին:
    Խաղը որքան անգամ կրկնվում էր, այնքան անգամ էլ փոխանակում էին գլխարկները նշված ձևով և ամեն անգամ նրանց կոչում գլխարկների իսկական տերերի անունով:
    Վերջին խմբագրող՝ Norton: 20.07.2010, 15:38:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (20.07.2010), Amaru (20.07.2010), ars83 (20.07.2010), Benadad (20.07.2010), davidus (20.07.2010), Moonwalker (12.12.2010), Yeghoyan (20.12.2010), Անտիգոնե (12.12.2010), Արևածագ (12.12.2010), Դատարկություն (20.07.2010), Ժունդիայի (20.07.2010), Ձայնալար (20.07.2010), Մանուլ (12.12.2010), Նաիրուհի (12.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ժողովրդական երգեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 26
    Վերջինը: 13.08.2013, 19:25
  2. Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր
    Հեղինակ՝ Գոռ Ջան - Հայ, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.07.2013, 13:23
  3. Մարաթուկ, Ակունք և այլն... Հայկական ժողովրդական երգեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.01.2010, 18:46
  4. Հայկական PC խաղեր
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 15.10.2009, 09:30

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •