Բարև բոլորին,
Չգիտեմ տեղյակ եք թե ոչ, բայց ամեն տարի Հայաստանում կազմակերպվում է ռովոտների մրցույթ, մանրամասների համար ակցելեք
այստեղ, անցած տարի ես և ընկերս մազնակցեցինք այս մրցմանը, սակայն ռոբոտի շարժական մասում առկա խնդիրների պատճառով հաջողության չհասանք

Այսպիսով մեր խմբին հարկավոր է ամբիցիոզ, երիտասարդ մեխանիկ, որը կկարողանա աշխատել թիմում, նախագծել և պատրաստել ռոբոտի շարժական մասերը, այսինքն նա պետք է գլուխ հանի ատամնաանիվներից, թրթուրներից սերվոշարժիչներից և այլն…
Գլխավոր խնդիրը մեր ռոբոտի համար շարժվող բազան և «ձեռք» պատրաստելն է…
Ցանկալի է որ մեր խմբի ապագա մեխանիկը կարողանա աշխատել «SolidWorks» կամ «AutoCad»
ծրագրերի հետ:
Հ.Գ.
Հիշեցնեմ որ մրցույթում հաղթող թիմը կստանա 300.000 դրամ պարգև և մեր հաղթանակի դեպքում այն կբաժանվի 3 հավասար մասերի

Էջանիշներ