Բարեկամ, դեռ ոչ մեկը մենակ «զգալով» չի կարողացել ֆորմատով գրի)))))))) ֆորմատը մարդկային բնությունից բխող բան չի, ինքն արվեստի, կարելի ա ասել, կաղապար ա: Ու ինչքան էլ ճիշտ քեզ վերարտադրես, եթե ֆորմատին չես տիրապետում, ոչ մի բան էլ չի ծնվի: Մյուս կողմից՝ եթե մարդը տիրապետում ա ֆորմատին, ապա քո համար ավելի հեշտ կլինի տեսնել՝ իրա գրածը junk ա, թե ինչ որ նորմալ բան: Իսկ կարդալ ինչ-որ (կներեք արտահայտությանս համար, ֆորմատն եմ բնութագրում, ոչ թե ստեղծագործության արժեքը) хрень, ու սկսել գուշակել, թե ինչի մասին ա էդ хрень-ը, նամանավանդ եթե պատկերացում չունես, թե ինչ ա սովորաբար ի նկատի ունենում էդ հեղինակը, մի փոքր լուրջ չի: Էդ хрень-ի ֆոնի վրա են ծնվում բազմաթիվ 14-17 տարեկան կոելիոների ֆանատկաների նման պարունակության ստեղծագործությունները (իմպրովիզ, բովանդակության իսպառ բացակայության պայմաններում).
Եթե ես աղջկա նիկով գրանցվեի ու նման աշխատանք դնեի, լիքը մարդիկ կհայտնվեին (կասկածում եմ՝ նույն մարդիկ, ովքեր այս թեմայում են այդքան պաշտպանական դիրք գրավել), որ կսկսեին գովերգել ինձ (մի քանի կիսախորհրդավոր նկար էլ դնեի՝ ուրիշ մարդիկ էլ կմիանային), և այլն, բլա բլա բլա: Պրակտիկ օրինակն աչքիս առաջ է: Հա, բայց եթե ինձ հարցնեն, արդյո՞ք սա ստեղծագործություն է, ես կասեմ՝ ո՛չ: Ես չեմ ստեղծագործել: Ես գիտեի, թե ինչ բառերն ինչ էմոցիոնալ պատկեր են ստեղծում, բռնեցի խառնեցի իրար, բայց իրականում ոչինչ չէի ուզում ասած լինել ու ոչինչ էլ չասեցի:
Ու, կասկածում եմ՝ դուք ոչինչ էլ չեք հասկանա: Ու ինչ-որ մեկն էլ մի օր կպնդի, որ սա իմ լավագույն ստեղծագործությունն է
Էջանիշներ