Ժողովուրդ ջան, էդ գեր կանանց նկարները որ դնում եք, չեմ հասկանում ինչ եք ուզում ապացուցել։ Ես "անդուր ու գերագիրուկ" արտահայտությունը Մոխրագույնի հեղինակի արտաքինի հետ կապված լրիվ ուրիշ կոնտեքստում եմ օգտագործել, որի համար հիմա չեմ պատրաստվում իր գրքի բովանդակությունը պատմել։ Պարզապես էդ երկուսի միջև կապ եմ տեսել, էդքան բան։ Նման արտաքինով ինչ-որ մեկը կարող ա հոյակապ գրող լինել, իսկ չքնաղ արտաքինով մի ուրիշը՝ ապաշնորհ գրելու մեջ։
Մի անգամ էլ ասեմ ու վերջ․ ստեղծագործության որակը արտաքինի հետևանք չի, բայց գրքի բովանդակության ընտրության մոտիվացիան կարող ա կապ ունենա։ Դա իմ կարծիքով։
Ու մյուսը։ Փաստորեն Բյուրը արդեն տվեց հաջողվածության իր չափանիշներից մեկը՝ մրցանակ ստանալը։ Լավ։ Բայց էդ դեպքում՝ բոլո՞ր մրցանակ ստացածներն են իսկապես լավը։ Կամ բոլո՞ր օսկարակիր ֆիլմերն են գլուխգործոց։ Ստացվում ա՝ մրցանակն էլ հաստատուն որոշիչ չի, թեև կարող ա կողմնորոշիչ լինել ինչ-որ չափով։
Այսինքն, Յոհաննեսի ասածն ա խելքին մոտ ստացվում․ արվեստի լավ-վատ լինելը սուբյեկտիվ ընկալում ա։ Կարդում ես - հաճույք ես ստանում, քեզ համար լավն ա, ուրեմն արժեր, որ գրվեր։
Էջանիշներ