համաձայն եմ: Բայց կոնկրետ Հայաստանում ուրիշ կանոններ են գործում, գրողները բաժանված են կլանների: Մի կլանի ներկայացուցիչը մյուսին մրոտում ա, իսկ նույն կլանի ներսում իրար գովք են անում: Մարդ ա իրա անձնական գրաքննադատն ունի: Չնայած ասեմ... Անտարեսն էս պահին գրաքննադատության մրցույթ ա անում: Գուցե դա մի բան փոխի, եսի՞մ:
Համաձայն չեմ, Բյուր ջան: Մտածողության խնդիր կա, ընդգրկման խնդիր կա: Վեպի ընդգրկումն այլ ա, պատմվածքինը՝ այլ: Իմ ամենասիրելի գրողներից մեկը (Յ. Ի.) հիմնականում գրել ա պատմվածքներ, բայց նաև վիպակներ ունի, որոնցում զգում ես որ մի տեսակ էն չի, հավես սկսում ա, մի պատվածքի չափ ոգևորված գնում, հետո հոգնո՞ւմ ա, թե ինչ, իրենը չի: Մի ուրիշն էլ կարող ա կարճի մեջ չտեղավորվել, իրան ծավալ ա պետք: Հետո ամեն ինչի մասին վեպ չես գրի: Բայց քեզ էսօր հուզած խնդիրները որքանո՞վ ա հնարավոր վեպի մեջ տեղավորել: Ինչքան հիշում եմ՝ Մաթևոսյանը ժամանակին ասել էր, որ իրեն հուզող հարցերը վեպ չեն դառնա, տենց մի բան, հետո սաղ մտքի գիգանտները դեմքին էին թռել, թե ասել ա՝ հայերեն լեզվով վեպ գրել հնարավոր չի: Էդ բանավեճի հոդվածները չեմ գտնում, շատ հետաքրքիր կլինի հիմա կարդալ, ավելի հստակ պատեկրացնել՝ ով ինչ էր ասում:
ivy (20.10.2013)
ամեն լավ բան մի տեղ չի լինի Բյուր ջան,… դուք անաչառ եք բայց ոչ պրոֆեսիոնալ… նրանք աչառ են, բայց ոչ պրոֆեսիոնալ… պրոֆեսիոնալիզմը կարելի ա բարձրացնել, անաչառությունը հետ չես բերի՝ արդեն կոռումպացված ա… դուք ջահել եք՝ էնտուզիաստ… նրանք ոչ…
դուք, բոլոր առավելություններն ունեք… մնում ա հավատաք ու կպնեք գործին…
սա իմ տեսակետն ա…
Շին, որպեսզի պատմվածքը լավը լինի, պիտի անթերի լինի: Իսկ անթերի պատմվածք ստանալն ահավոր դժվար ա: Պետք ա տարիներով մի պատմվածքի վրա տանջվես, որ ունենաս էն, ինչ պետք ա ունենալ: Վեպը տենց չի էլի: Կարան թույլ մասեր լինեն, կարաս հանես, մի ամբողջ մաս դուրս գցես, մի ուրիշ մաս մտցնես:
Մեֆ, ընդհանրապես ցանկացած ոլորտում... ու դա ահավոր ա:
Mephistopheles (20.10.2013)
Մեֆ, ի՞նչ ես ուզում ստանալ: Գրաքննադատական համակա՞րգ, թե՞ խումբ, որի անդամներն իրար կօգնեն գրաքննդատության հարցում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ