Վոլտերա (15.08.2013)
Ես քո ասելով էլ սենց բան չեմ հիշում: Դու ասում ես, որ պետք չի ամեն ինչ ծամել դնել ընթերցողի բերանը, պիտի մտածելու տեղ թողնես: Չակը լրիվ ուրիշ բան ա ասում: Ասում ա կակռազ պիտի ծամես, դնես: Ասում ա, եթե կարևոր ա, որ ընթերցողն իմանա, որ Պողոսն անհամբեր սպասում էր Պետրոսի զանգին, պետք չի գրել թե. «Պողոսն անհամբեր սպասում էր Պետրոսի զանգին», պիտի ցույց տաս, որ անհամբեր սպասում էր, որ երբ ընթերցողին հարցնես, թե ի՞նչ գիտի որ Պողոսը սպասում էր, չասի. հենա գրած ա էլի, ասի. չե՞ս տեսնում որ սպասում ա: Այսինքն պիտի էնքան ծամես դնես բերանը, որ ընթերցողին թվա թե ինքն ա Պողոսը, կամ առնվազն մտածի թե երեկ ինքը տեսել ա, ոնց էր Պողոսը սպասում:
Վոլտերա (15.08.2013)
Ծամել, ընթերցողի բերանը դնելը հենց էդ ա նշանակում: Այսինքն, ամեն ինչ բառացի ասելը, չթողնելը, որ ընթերցողն ինքը գլխի ընկնի: Ամեն դեպքում, բացի էդ արտահայտությունից, նաև ասել եմ, որ պետք ա ցույց տալ, ոչ թե ասել: Ուղղակի իմ ասածներն ասնավանի չեն էլի: Կամ ասածներս ուրիշներին են վերագրվում, կամ էլ սկսում եք համոզել, որ ես ուրիշ բան եմ ասում:
Կներեք իմ գործի վրա օրինակ բերելու համար, կարող ա շատ վատ գործ ա, բայց ամեն դեպքում ես էնտեղ հենց էդ եմ արել: «Հյուսիսի կինը» պատմվածքում ես ոչ մի տեղ չեմ գրել, որ էդ կինը միայնությունից տառապում ա, բայց լիքը տարբեր տեղերում ցույց եմ տվել: Կարող ա լավ չի ստացվել, բայց ոչ մի տեղ չկա «Նա մահու չափ մենակ էր» կամ «Նա հոգնել էր իր մշակույթի պարտադրած մենությունից» տիպի արտահայտություն:
Հնարավոր ա ասել ես, չեմ հիշում: Մի նեղացի, էդ ասածդ էր տպավորվել մոտս
Կներես, բայց ես չեմ հիշում, որ Հյուսիսի կինը տանջվում էր միայնությունից: Էս դեպքում Պալանիկը կասեր. ավելի լավ էր գրեիր, որ տանջվում էր, թե չէ թողել ես իմ մտածելուն, ես եմ ու չեմ մտածում էդ ուղղությամբ: Նշանակում ա չե՞մ հասկացել գործդ: Չէ, նշանակում ա որ չես ուղղորդել ինձ, ինձ համար հասկանալի չես դարձրել որ կինը միայնությունից տանջվում էր, ես չեմ հիշում էդ կնոջը: Հայկօն մի երկու օր առաջ մի տող էր գրել մի կնոջ մասին, լուրջ եմ ասում ես գիտեմ թե էդ կինը ինչ շոր էր հագած, գիտեմ մազերի գույնը, անգամ դիմագծերն եմ մտաբերում, բայց ոչ մի բառ դրանց մասին ասած չէր: Բայանդուրն էլ էր մի պատմվածք գրել. Սոխակը, եթե չեմ սխալվում, մինչև հիմա ինձ թվում ա թե ես իրականում տեսել եմ էդ հերոսին, չնայած առանձնապես ոչ մի նկարագրություն չկար, ոչ արտաքինի, ոչ հոգեվիճակի, բայց գիտեմ ինչ էր մտածում, գիտեմ ինչ քայլվածք ուներ: Մի խոսքով: Դու վատ ենթատեքստով ես հասկանում էդ ծամել դնելը, իհարկե եթե դա դպրոցական շարադրության մակարդակով ա արվում, տհաճ ա: Բայց երբ վարպետորեն ա դա արվում, տարիներով մեխվում ա հիշողությանդ մեջ, դու գիտես քո մասին ա գրած՝ էնքան ես զգում հերոսների հոգեվիճակն ու պատկերները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ