User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 234 հատից

Թեմա: Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եր, հորինելն ու անկեղծ լինելը իրարից արմատապես տարբեր ու մեկը մյուսին բացառող բաներ են. ես սիրում եմ կարդալ այնպիսի գործեր, որոնք լավ են հորինված, ոչ թե որոնք ինչ-որ մեկի բառացի օրագիրն են : Ստեղծագործելը հորինել էլ ա ենթադրում, չէ՞:
    Հայկ, կներես, որ խառնվում եմ ձեր ջերմ քննարկմանը… Վորլդի արձակի մեծագույն երկրպագուն չեմ՝ միևնույն ժամանակ իր մտերիմը լինելով, ուղղակի գրողի անկեղծության քո մեկնաբանության հետ մի փոքր համաձայն չեմ: Ստեղծագործողի անկեղծությունը, ըստ իս, այն չէ, որ ինչ կա-չկա պատմի, դա պրիմիտիվիզմ կլիներ, պարզապես անկեղծ ա ստեղծագործողը, երբ գրում ա այնպես, ինչպես ինքն ա մտածում, այն բառերով, խոսքի այն կոնստրուկցիաներով, որոնք իրենն են: Անկեղծ չի այն գրողը, որ փորձում ա գրել այնպես, ինչպես Բորխեսը, որովհետև Բորխեսին հանճարեղ են համարում, ինձ էդպիսի հայ գրող էլ ա հանդիպել, անկեղծ չի, երբ գրում ա այնպիսի բաների մասին, որոնց մասին ինքը չգիտի, թեմաների մասին, որ իրեն հարազատ չեն, որովհետև այդ թեմաները մոդա են, առավել ընդունված են կամ դրա միջոցով հույս ունի ավելի մեծ շուկա դուրս գալ, իսկ ուշադիր ընթերցողը դա անմիջապես նկատում ա: Բորխեսին ընթերոցողը ընդունում ա, որովհետև Բորխեսն է, իսկ Վ. Ա.-ին ոչ, որովհետև բորխեսահյուս անհասկանալի գրվածքում Վ. Ա.-ն չկա: Ես անկեղծությունը այդպես եմ հասկանում:
    Վորլդ ջան, կներես, քո ստեղծագործությունը չեմ կարդացել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.08.2010, 20:08:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (15.08.2010), E-la Via (15.08.2010), My World My Space (15.08.2010), Արևածագ (15.08.2010)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօ կարդացիր էս գրառումս?
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկ, կներես, որ խառնվում եմ ձեր ջերմ քննարկմանը… Վորլդի արձակի մեծագույն երկրպագուն չեմ՝ միևնույն ժամանակ իր մտերիմը լինելով, ուղղակի գրողի անկեղծության քո մեկնաբանության հետ մի փոքր համաձայն չեմ: Ստեղծագործողի անկեղծությունը, ըստ իս, այն չէ, որ ինչ կա-չկա պատմի, դա պրիմիտիվիզմ կլիներ, պարզապես անկեղծ ա ստեղծագործողը, երբ գրում ա այնպես, ինչպես ինքն ա մտածում, այն բառերով, խոսքի այն կոնստրուկցիաներով, որոնք իրենն են: Անկեղծ չի այն գրողը, որ փորձում ա գրել այնպես, ինչպես Բորխեսը, որովհետև Բորխեսին հանճարեղ են համարում, ինձ էդպիսի հայ գրող էլ ա հանդիպել, անկեղծ չի, երբ գրում ա այնպիսի բաների մասին, որոնց մասին ինքը չգիտի, թեմաների մասին, որ իրեն հարազատ չեն, որովհետև այդ թեմաները մոդա են, առավել ընդունված են կամ դրա միջոցով հույս ունի ավելի մեծ շուկա դուրս գալ, իսկ ուշադիր ընթերցողը դա անմիջապես նկատում ա: Բորխեսին ընթերոցողը ընդունում ա, որովհետև Բորխեսն է, իսկ Վ. Ա.-ին ոչ, որովհետև բորխեսահյուս անհասկանալի գրվածքում Վ. Ա.-ն չկա: Ես անկեղծությունը այդպես եմ հասկանում:
    Վորլդ ջան, կներես, քո ստեղծագործությունը չեմ կարդացել:
    Այնքան էլ ճիշտ չես ասում: Քո տարբերակը բացառում է առհասարակ գրական հոսանքների, ուղղությունների գոյությունը՝ որպես կեղծիքի կծիկների : Միշտ էլ եղել են գրողների խմբեր, ովքեր ամեն կերպ աշխատել են գրել մեկ ընդհանուր ոճով: Նույնիսկ ավելի շատ հենց այդպիսի գրողներ են եղել, քան թե՝ առանձնյակներ: Սիմվոլիստներ, դադայիստներ, սյուռռեալիստներ, նատուրալիստներ, բիթնիկներ, հազարումի ուրիշ «-իստներ»: Ավելին ասեմ. քո ասածից ստացվում է, որ Տերյանն աշխարհի ամենակեղծավոր գրողն էր, երբ վեռլենյան ոճով բանաստեղծություններ էր գրում. չենք կարող ժխտել, որ այդ պահին Վեռլենն ավելի հայտնի բանաստեղծ էր, քան Տերյանը: Մի քայլ էլ փորձեմ առաջ ընկնել. եթե ոմն Վ. Ա.-ն իր անտաղանդությունները գրում է Բորխեսի ոճով, ուրեմն նա կեղծում է, իսկ եթե գրում է մեկը մյուսից հանճարեղ ստեղծագործություններ՝ կրկին բորխեսյան ոճով, և համաշխարհային ճանաչման ու գնահատանքի է արժանանում, ուրեմն ո՞չ, չի՞ կեղծում:

    Ցանկացած գրողի վրա էլ այս կամ այն չափով ազդում են ուրիշ գրողների ստեղծագործությունները: Ցանկացած գրող էլ շատ թե քիչ յուրացնում է ուրիշների բառապաշարը: Եվ ի վերջո՝ այդ բառապաշարն էլ ընդամենը լեզվի մի մասն է ու կոնկրետ ոչ մեկին չի պատկանում, յուրաքանչյուր ոք ազատ է այն գործածելու: Եթե ես հենց հիմա մի բանաստեղծություն գրեմ, որտեղ օգտագործեմ «արևահամ» ու «վիշապաձայն» բառերը, հետո այդ բանաստեղծությունը աշխարհով մեկ հայտնի դառնա, վաճառվի մեկ միլիարդ օրինակով ու Նոբելյան մրցանակ ստանա, հաստատ ոչ ոք երբեք չի մեղադրի ինձ, որ ես այդ բառերը գողացել եմ Չարենցից: Գրողի դատավորը ընթերցողն է, միմիայն ընթերցողը. եթե ստեղծագործությունը ընթերցողին դուր է գալիս, ապա մնացած հասկացությունները՝ անկեղծության գլխավորությամբ, արագ մղվում են ութերորդական պլան: Մեկը ինձ համար, որպես միջին վիճակագրական ընթերցողի, խորապես մանուշակագույն է, թե իմ հավանած ստեղծագործության հեղինակը իրոք այքա՜ն անկեղծությամբ ու իրեն կոտորելով թղթին է հանձնել իր հոգեցունց մտքերը, թե նստել-մտածել է, սառը գլխով բառարանից դուրս է գրել բոլոր հոգեցունց բառերի ցուցակն ու դրանց վրա ստեղծագործություն սարքել. կարևորը արդյունքն է: Որևէ մեկը կարո՞ղ է ինչ-որ երաշխիք տալ, որ ինչ-որ կամայական, «անկեղծ» հորջորջվող ստեղծագործությունն իրականում մանրամասն մշակված բիզնես-պլանի ծնունդ չէ: Գրողի՝ բավարար տաղանդ ու աշխատասիրություն ունենալու դեպքում ոչ ոք երբեք չի կարող այդ երկուսն իրարից տարբերել: Իսկ ես, իմ հերթին, չեմ էլ ուզում տարբերել:

    ---------- Ավելացվել է՝ 02:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:16 ----------

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքանով որ հետևել եմ քննարկմանը, անկեղծ ու ոչ անկեղծի փոխարեն ես կխոսեի «համոզիչի» ու «անհամոզիչի» լեզվով

    Իմ համար այս ստեղծագործությունն անհամոզիչ էր:

    հ.գ. նույն ստեղծագործությունը մեկի համար կարող է համոզիչ լինել, մյուսի համար՝ ոչ:
    Չէ-էհ : Քննարկումը արդեն վաղուց հեռացել է MWMS-ի ստեղծագործությունից. անձամբ ես այլևս դրա մասին չեմ բանավիճում (բավականին վաղուց), այլ «անկեղծ» և այլ հարակից մտքերի մասին: Խնդրում եմ զիս գամել անարգանքի սյունին՝ որպես օֆտոպողի :
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (16.08.2010)

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ-էհ : Քննարկումը արդեն վաղուց հեռացել է MWMS-ի ստեղծագործությունից. անձամբ ես այլևս դրա մասին չեմ բանավիճում (բավականին վաղուց), այլ «անկեղծ» և այլ հարակից մտքերի մասին: Խնդրում եմ զիս գամել անարգանքի սյունին՝ որպես օֆտոպողի :
    Հայկ, ուրեմն գրառմանս մեջ կար երեք տող, որոնցից մեկը հետգրություն:

    1-ին տողը վերաբերվում էր քննարկմանը, անկեղծ-ոչ անկեղծին, ասացի, որ ինչքանով որ հետևել եմ, ես դրանց փոխարեն կխոսեի «համոզիչի» ու «անհամոզիչի» լեզվով:

    2-րդ տողը օֆտոպի տիրույթից ներխուժեցի թեմայի տիրույթ ու արտահայտեցի տվյալ ստեղծագործության վերաբերյալ վերաբերմունքս՝ չափված առաջին տողումս սահմանած չափանշով:

    3-րդ հ.գ. տողով վերադարձա էլի բուն քննարկմանը, որի մասնավոր դեպքը տվյալ ստեղծագործությունն է, որը ճիշտ է իմ համար անհամոզիչ է, բայց լավ շարադրված է ու այլոց համար կարող է համոզիչ լինել (քննարմանը հետևելով տեսնում ենք որ հենց այդպես էլ կա):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնքան էլ ճիշտ չես ասում: Քո տարբերակը բացառում է առհասարակ գրական հոսանքների, ուղղությունների գոյությունը՝ որպես կեղծիքի կծիկների :
    Ես մի քիչ այլ բան էի ասում: Գրական հոսանքները առաջանում են ինչ-որ ժամանակներում, որոնց բնորոշ է ինչ-որ նոր մտածողություն: Երբ Մաթևոսյան ես կարդում, աչքիդ դեմ հառնում են ամերիկյան գրողների ստեղծագործությունները: Երևի Մաթևոսյանն ամերիկյան գրականություն է նախընտրել, առաջ ենթադրել եմ, վերջերս իր հարցազրույցներից մեկում դրա ապացույցն եմ գտել: Բայց եթե համեմատում ես Մաթևոսյանի գրածները իր խոսքի հետ, նույն Մաթևոսյանն է: Ինքը գրել է այնպես, ինչպես խոսում էր: Եթե Մաթևոսյանի գրածներներում էլ է Գիտակցությունը «հոսում», ինչպես Ֆոլքների, Թ. Վուլֆի և այլոց մոտ, դա պայմանավորված է իր մտածողությամբ, որն էլ պայմանավորված է ինչ-որ, բավականին մեծ, չափով իր կարդացած գրականությամբ: Նույնը Տերյանի դեպքում: Ես հատուկ նշել էի, որ ուշադիր ընթերցողը տարբերում է` անկե՞ղծ է եղել գրողը, թե՞ կեղծել է. նա այդպես մտածու՞մ է, թե՞ ցույց է տվել, թե այդպես է մտածում: Հուսով եմ՝ Տերյանը հատուկ չի որոշել գրել սիմվոլիստական ստեղծագործություններ, պարզապես ինքն այդպես մտածել է, Տերյանին ես հավատում եմ:
    Ինչևէ, որքան հասկացա՝ այս առումով մենք սկզբունքորեն տարբեր կերպ ենք մտածում, գուցե ես եմ ճիշտ, գուցե դու, գուցե և ամենայն հավանականությամբ Տերյանն ու Մաթևոսյանը, որ պարզապես գրել են՝ առանց խորանալու, թե իրենց այդ գրածը որքանով է սիմվոլիստական կամ բնորոշ «Գիտակցության հոսքի» դպրոցին:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.08.2010, 08:38:

  8. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.08.2010
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, անկեղծորեն, զուտ այս, իմ կարծիքով, անօգուտ վեճը դադրեցնելու նպատակով ուզում եմ ասել, որ, դարձյալ իմ կարծիքով, արվեստի գործը չի կարող կեղծ չլինել. արվեստը կոչված է արտացոլելու իրականը և այդ արտացոլումը պետք է «չիրական» լինի, այլապես արտացոլում չի լինի: Մաթեմատիկայում կա «կեղծ թիվ» հասկացություն: Նորմալ էլ թվեր են, նրանց հետ կարելի է կատարել մեր պատկերացրած բոլոր գործողությունները, բայց…նրանցով հաշված մակերեսը բացասական է ստացվում…
    Չգիտեմ էլ ինչ-որ բան ասացի՞ թե չէ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (16.08.2010), Varzor (07.07.2011), Հայկօ (16.08.2010)

  10. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի Արևածագ, կարդացի գրառմանդ մեջ «գրականագիտությունը իմ սիրած գործերից չէ»: Ուզում եմ արդարացնել իմ մասնագիտությունը. գրականագիտության մասին բացասական վերաբերմունքի պատճառը մեր հայ գրականագիտությունն է, այսինքն գրականագիտության բացակայությունը, երբ լուրջ գիտական ուսումնասիրությունների փոխարեն վերլուծական շարադրություներ են գրում: Իրականում գրականագիտությունը ավելի կարևոր նպատակներ ունի: Գրականագետը պետք է պիեսներ ուսումնասիրելիս խնդիր չունենա որևէ դրամատուրգի հոգու նուրբ թրթիռների տվայտանքների աշխարհը բացահայտել… Միայն նրանից, թե որ թվին է գրվել տվյալ պիեսը, ինչ հաջողություններ ունեցել, ինչի մասին է, և նման բաներով կարելի է բացահայտել, այն հասարակությունը, ով ընթերցում է այդ պիեսը, դիտում է բեմադրությունը՝ նրանց տեսակը, ինչ են սիրում, ինչպես են սիրում, ինչպես են մտածում, ինչպես շփվել իրենց հետ: Քանի որ զգացել եմ Ձեր ջերմ վերաբերմունքը ռուս գրականության հետ, ի դեպ ես էլ եմ շատ սիրում, կարծում եմ ռուս գրականագիտության հետ էլ ծանոթ եք, ոչ մի անկապ վերլուծություն, մարդկության, հաարակության զարգացման օրինաչափություններին են վերաբերվում ռուս գրականագետների ուսունասիրությունները, մենք պարզապես կաղում ենք… Այնպես որ մի ատեք գրականագետերին, մեր գործն այնքան էլ անպիտան չէ, ու եթե լուրջ ես վերաբերվում գործին, ախմախ զեղումներով լի պոետիկ գրվածքների փոխարեն փորձում ես ինչ-որ էական, պիտանի բան գտնել գեղարվեստական ստեղծագործության մեջ, նաև շատ հետաքրքիր գործ է:

    Որպես մարդկային հասարակության էությունը բացահայտող լավագույն գրականագիտական երկեր՝ կարող եմ առաձնացնել Բախտինի «Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը», Պրոպպի բանահյուսագիտական ուսումնասիրությունները: Ուսպենսկու «Կոմպոզիցիայի պոետիկան» լավագույն ձեռնարկ կարող է լինել ստեղծագործողի համար, այնպիսի հետաքրքիր բացահայտումներ է անում՝ հիմնականում իկոնաների ու Տոլստոյի «Պատերազմի» օրինակով:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (26.09.2010)

  12. #8
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար, չեմ կարող չհամաձայնել գրառումիդ ՝ հայ գրականագիտության կաղալու, գրաքննադատական գործին լուրջ ու պատասխանատվությամբ վերաբերվելու գաղափարներին: Մի երկու փոքր նկատառում. Գրականագիտությունը միայն պիեսներն ու թատերագրությունը չի', որ ուսումնասիրում է, այլև գրական բոլոր ուղղությունները, ժանրերն ու տեսակները: Սա ուղղակի ճշտում եմ, որ անտեղյակ ընթերցողի մոտ հանկարծ այն պատկերացումը չստացվի, թե գրականագիտությունը միայն պիեսներին է վերաբերվում:
    Որևէ տեղ չեմ արտահայտվել, թե ատում եմ գրականագետներին: Ես ատում եմ սեփական մատից ծծած գրականագիտությունը: Երբ քննադատն սկսում է իր հաճախ ցնդած մտքերը շաղախել բուն նյութին, որ գրական երկի հետ դրանք էլ «սաղացնի» ընթերցողին:
    Ռուս դասական գրականության ու գրաքննադատության երկերը կարդում եմ անսահման հաճույքով, ու պիտի ասեմ, որ գրաքննադատական գործերն իրենց լավագույն դրսևորումներով չեն զիջում գրական երկերին:
    Մերոնցից միայն երկու անուն կարող եմ նշել. Պարույր Սևակ ու Դավիթ Գասպարյան:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.09.2010)

  14. #9
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն ստեղծագործությունը, հատկապես եթե հաջողված է, կարող է մի յուրատեսակ արդարացում լինել հեղինակի համար, մի երևույթ, որով բուն խնդիրը ճզմում ես, անտեսում՝ վեր հանելով դրա արդյունքում ստեղծված գեղեցկությունը: Դեպքերի մեծ մասում այդ ստեղծագործությունները բանաստեղծություն են:
    Լուծված կամ լուծման ենթակա խնդիրներից նույնպես կարող են ծնվել գեղեցիկ ստեղծագործություններ, ոչ այնքան «ինտենսիվ», ինչքան չլուծվածների դեպքում, բայց կարող են: Ու եթե լինում են, մեծ մասամբ հանճարեղ են ստացվում: Մնում է որոշել՝ սեփական կյա՞նքն է ավելի կարևոր (խնդրի լուծումը), թե՞ մարդկանց (այդ թվում և քեզ) մատուցվող հերթական գեղեցկությունը (չլուծված խնդրի արդյունքում):
    Թաքնվելով ստեղծածիդ ետևում՝ ասում ես. «Սա եմ ես, ահա, տեսե՛ք, ես վատն եմ, շատ վատը, քարկոծե՛ք ինձ, պաշտե՛ք կամ անտարբեր եղեք, միևնույն է. ոչինչ փոխել չեմ կարող»: Իսկ իրականում մտքումդ արդեն հրճվում ես ու կանխավայելում գովեստի խոսքերը, որ վստահաբար շռայլվելու են շատերի կողմից:


    Լավ, չշարունակեմ: Փիլիսոփայելն ինձ մոտ այնքան էլ լավ չի ստացվում, հատկապես բառերով:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (27.01.2011), Արշակ (27.01.2011), Արևածագ (27.01.2011)

  16. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ստեգոզավր-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, անկեղծորեն, զուտ այս, իմ կարծիքով, անօգուտ վեճը դադրեցնելու նպատակով ուզում եմ ասել, որ, դարձյալ իմ կարծիքով, արվեստի գործը չի կարող կեղծ չլինել. արվեստը կոչված է արտացոլելու իրականը և այդ արտացոլումը պետք է «չիրական» լինի, այլապես արտացոլում չի լինի: Մաթեմատիկայում կա «կեղծ թիվ» հասկացություն: Նորմալ էլ թվեր են, նրանց հետ կարելի է կատարել մեր պատկերացրած բոլոր գործողությունները, բայց…նրանցով հաշված մակերեսը բացասական է ստացվում…
    Չգիտեմ էլ ինչ-որ բան ասացի՞ թե չէ
    Լավ էլ ասեցիր, ուղակի ավելի ես կաեի ոչ թե կեղծ այլ անիրական կամ սուբյեկտիվ, կամ էլ ... շատ բաներ կարելի է ասել,
    Բայց կարծում եմ, որ արվեստը միշտ չի որ "կեղծիք" է պարունակում: Օրինակ` դիմանկարչությունը լավ էլ արվեստ է, բայց իրականության մաքսիմալ արտացոլմանը ձգտող արվեստ է: Արվեստի ռեալիստական ուղղվածությունը առկա է ոչ միայն պատկերման արվեստներում (հայերեն գուցե սխալ եմ ասում изобразительное исквуство) այլև գրական արվեստում:
    Իհարկէ գրական արվեստի չափազանց ռեալիստական լինելը, ավելի շատ նման է տարեգրության կամ վավերագրության, բայց նույնիսկ բանաստեղծական գրվածքներում բավականին գեղեցիկ ու իրականությունը հստակ պատկերող գործեր կան: Ուղղակի ամեն ոք, առավել ևս արվեստագետը, այդ իրականությունը ընկալում է յուրովի և յուրովի էլ ներկայացնում է: Ուստի արվեստը միշտ էլ սուբյեկտիվիզմի ու յուրօրինակության կամ տարօրինակության տարրեր է պարունակում: Որքանով, որ այդ տարրերը շատերին են ընկալելի, այնքան ավելի ռեալիստական է համարվում արվեստի գործը:
    բայց արվեստի ամբողջ մեծությունը նրանումն է, որ ոչ իրականը, երևակայականը կարողանում է ներկայացնել այնպես, կարծես դա առավել իրական է, քան իրականությունը, ավելի նյութական է քան մատերիան:
    Ասենք Թումանյանը գրել է իրական դեպքերը և իր սեփական մտորումները միախառնելով ու յուրովի ներկայացնելով, բայց ոչ մի գրածի մեջ կեղծ բան չի նկատվում:
    Կամ ասենք Սունդուկյանի Պեպոն: Ժամանակների մեջ անմահ գործ է: Նույնիսկ հավատում ես, որ Պեպոն լիովին իրական դեպքերի հիման վրա է գրված ու վավերագրական գրվածք է
    Վերջին խմբագրող՝ Varzor: 07.07.2011, 19:42:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14689
    Վերջինը: 16.06.2025, 00:28
  2. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  4. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  5. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •