Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
Ֆիզիկական հատկանիշների պահը հետաքրքրեց։
Ես 100 ու 300մետրը շատ լավ էի վազում,բանակում տղեք կային,որ թույլ էին ու սաղ օրը պարապում էին,որ բարելավեն իրենց ցուցանիշները,բայց մեկա չէր ստացվում,ես ընդհանրապես չէի պարապում վազքի համար,բայց էդ անտերը փոքր ժամանակվանից մոտս լավ էր ստացվում,էն Ֆորեստի նման։
Ու բանակը մի կողմ,դպրոցում մեր տղեքից մեկը մի տարի ամեն օր պարապում էր,որ վազքից առաջինը լինի,բայց անտերը էդ 100 ու 300 մետրը չէր կարում արագ վազեր,ռիվոկը զրո էր։
Հիմա հարց մը կամ երկու հարց ։Դ
Ֆիզիկական ունակությունը կարելիա՞ որպես տաղանդ բնորոշել։
Եթե առաջի հարցի պատասխանը դրական է,իրան հետևում է երկրորդ հարցը։
Հիմա բերածս օրինակները ու նմանատիպ անթիվ օրինակներ հաշվի առնելով կարա՞նք ասենք,որ տաղանդը ձեռքբերովի չի,էդ կամ լինումա մարդու մեջ,կամ չի լինում։
Հ.Գ Բասկետբոլի մեջ բոյը շատ կարևորա,կարևոր են նաև արագությունը ու ճարպկությունը(էլի լիքը բաներ) ու մենակ բոյով չի որոշվում բասկետբոլիստ դառնում են,թե չէ։
Ֆիզիկական հատկանիշները մտավորի համեմատ ավելի «կոնկրետ» են, այսինքն՝ մեկն ի սկզբանե ֆիզիկապես ավելի ուժեղ ա, մեկը չէ, բայց դա չի նշանակում, որ մարզվելով հնարավոր չի հասնել ուժեղին։ Մի հատ հետազոտություն կար տենց հենց տաղանդի թեմայով։ Մի քիչ փնտրեցի, բայց չկարողացա գտնել։ Հեսա էլի կփնտրեմ։ Մոտավորապես սենց մի բան ա․ վերցնում են մի խումբ մարդկանց, ֆիզիկական տվյալները չափում։ Մեկը ուժեղ ա, մեկը թույլ ա: Հետո սաղին մարզում են։ Թույլերն էլ են աճում, ուժեղներն էլ։ Կարծեմ եզրակացությունը մոտավորապես սենց մի բան ա, որ ֆիզիկապես թույլին էլ բավարար մարզելու դեպքում կարաս հասցնես ուզածդ արդյունքին։

Ստեղ նաև հարց կա, թե ոնց են ֆիզիկապես ուժեղները ուժեղ ստացվել։ Պիտի հետևես օրվա ընթացքում իրանց ակտիվությանը։ Ասենք հասարակ ամեն օր եսիմ քանի կմ քայլելը կարա լիքը բան փոխի։ Իմ օրինակով ասեմ, որ առաջ կարում էի լիքը կիլոմետրեր քայլել ու չհոգնել։ Հիմա մի քանի հարյուր մետրից հոգնում եմ, որովհետև էդ մկաններս ուղղակի չեմ աշխատացնում։ Բայց փոխարենը օրը մինչև 40 կմ հեծանիվ քշում եմ առանց հոգնելու, որովհետև մկաններս տենց եմ մարզել վերջին տարիներին։

Բայց ուղեղը, էլի ասեմ, մկան չի ու ավելի պլաստիկ ա, հնարավորություններն էլ ավելի լայն, մարզելու ուղղություններն էլ շատ տարբեր։