Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ի տարբերություն այլ կրթական ծրագրերի, creative writing-ից դուրս էկածներից հազարից մեկն ա գրող դառնում, իսկ գրող դարձածներից քչերն ունեն համապատասխան մասնագիտական կրթություն: Սա բնավ տաղանդ-մաղանդի մասին չի, այլ հետևողականության: Վերջերս Ջոնաթան Սաֆրան Ֆոերը մի հարցազրույցում ասեց, որ իրա դասավանդած ամեն կուրսում լիքն են իրանից տաղանդավոր ջահելները, բայց ամեն կուրսից եթե մի հոգի գրող դառնա, էլի լավ ա:
Բան չասեցի, միմիայն նշում էի հասարակության կողմից դրա մասնագիտություն լինելու ճանաչումը։ Իսկ Ֆոերը տուֆտում ա, համ էլ իրեն ա գովում, յանի ես լավն եմ ոչ թե նրա համար, որ աստված ինձ ձիրք ա տվել, այ որևհետև առավոտից իրիկուն բառեր եմ վար ու ցանք անում։

Իսկ ընդհանրապես, ես կարծում եմ, որ գրող լինելը մասնագիտություն ա: Տաղանդ-մաղանդի հարց չկա: Սաղ լիքը աշխատելու՝ գրելու ու կարդալու վրա ա: Նույնն էլ, ի դեպ, երաժիշտ լինելն ա: Երաժշտական լսողություն չունեցող մարդիկ սարսափելի քիչ են, ու դա կլինիկական դիագնոզ ա: Նրանք են երաժիշտ դառնում, ովքեր հետևողականորեն զբաղվում են երաժշտությամբ: Ու ասենք դա տնտեսագետ լինելուց չի տարբերվում․ լավ տնտեսագետն էլ օդից չի ընկնում, սովորելու ու փորձի արդյունքում ա լավ տնտեսագետ դառնում: Ուղղակի որ գրելը շատ ֆունդամենտալ բան ա, սաղ տառաճանաչ են, ինտերնետն էլ սաղին տարածք ա տրամադրում, ավելի հեշտ ա գրող երևակայելը, քան տնտեսագետ։
Սրան կավելացնեմ նաև այն, որ մարդկությունը լիքը միջակ տնտեսագետների կարիք ունի, իսկ միջակ գրող-երաժիշտներից պրծում չկա։ Ի դեպ, Ֆլաների Օ'Քոնորը, ով ինքը Այովայի-ի MFA-ի շրջանավարտ էր, մի անգամ ասել էր, որ ուր գնում ա, իրեն բոլորը հարցնում են, թե արդյո՞ք այդ մասնագիտական ծրագրերը գրողներին չեն խեղդում, ու որ ինքը միշտ պատասխանում ա՝ իմ կարծիքով պետքից քիչ են խեղդում։