Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալությունս վերաբերում էր հանճարը գերակատարելուն
Ես բանավիճելու մեծ սիրահար չեմ, Դայանա ջան, շուտ եմ ձանձրանում, մանավանդ որ հաճախ բանավեճերը վեր են ածվում երկու հոգու կողմից նույն բանը տարբեր ձևերով կրկնելուն՝ձանձրացնելով նաև մյուսներին
Ուղղակի գրեցի իմ կարծիքը, գուցե մեկին լրջրեն մտածի էդ ուղղությամբ, գուցե իրեն օգտակար լինի, Վահիկի ստեղծագործական նախագծերից մեկում ավելի շուտ գրած մի գործ եմ կարդացել ու իրա մեջ ինչ-որ կարողություններ եմ տեսել, ինչքան մարդ ա սխալ ուղիով գնում, երբ կար իր մեջ էդ ուժը, ու հանգում ստեղծագործական իմպոտենտության, իհարկե թե որ ուղին ա ճիշտ, սուբյեկտիվ ա, բայց երբ տաղանդ ունեցող մարդը իմպոտենտացել ա, վստահ կարող ենք ասել, որ իր ուղին սխալ ա եղել Վահիկը ու շատերը ակումբում դեռ բոցավառման մեջ են, ընդամենը ուզում եմ, որ մտածեն, թե արդյո՞ք էն, ինչ գրում են, իրենք ընկալում, զգում են դա, արդյո՞ք դա իրենց կողմից ապրված ա, որովհետև ընթերցողի ընկալման վերաբերյալ գրականագիտությունը բանաձևեր չունի, ընթերցողը կարդում է զգալով, եթե կարդացածը սուտ է, ապրված չէ, ընթերցողին չես խաբի, իմհկ
Հուսով եմ չեմ ձանձրացնի ևս մի անգամ պատասխանելով:
Ստեղծագործել, ինքնին ենթադրում եմ «հորինել», Վահիկի տարիքի երիտասարդն առավել ևս չի կարող իր կյանքի «հարուստ» փորձից ելնելով բազմաթիվ ստողծագործություններ գրել, գուցե մեկ-երկուսը, բայց ոչ ավելին: Այսպիսով մարդը կարող է գրել, պիտի հորինի, բայց սեփական իրականության մեջ: Ինչու՞: Ինչու՞ չի կարող մարդը գրել ծայրահեղ հորինած: Մենք իհարկանության մեջ կարող ենք ունենալ Նորոն Քրիստ, ով գրում է հողաթափիկների ու դռների մասին, և դա անում է իսկապես հետաքրքիր, իսկ երբ Վահիկը կամ մեկ ուրիշը գրում է Ռոջերի ու Դեյվիդի մասին, բոլորս միահամուռ ուժերով սկսում ենք խորհրդախեղդ անել, ու ապացուցել, որ նա «մեծ գրող» չի դառնա էդպես: