Հայկօ-ի խոսքերից
Հարց. ինչու՞ էր երգում: Բեմից: Հազարավոր հանդիսատեսների առաջ: Ովքեր հաստատ ծափ էին տալու: Ավելի շատ կնեղանար, եթե ծափ տայի՞ն, թե՞ սուլեին: Թե՞ ընդհանրապես թողնեին-հեռանային: Ինչու՞ էր երգում: Թող գնար, իր սիրեցյալի գերեզմանի վրա երակները կտրեր, հաստատ ծափ տվող չէր լինի:
impression-ի գրառումը հիշելով՝ նկատի ունեի հենց այն, ինչ նկատի ունեի ու արդեն մեկ անգամ գրել եմ. արժե՞ր արդյոք այդ մի քանի ծափերի / երգի / արվեստի / փորձի համար (ընդգծել անհրաժեշտը) բեմ դուս գալ ու ցավ արտամղել առ անմեղ հանդիսատես: Սա սովորական շարքային ընթերցողի հարց է, ում համար կարևորը նախևառաջ հավատի արժանի ֆաբուլան է՝ որպես ստեղծագործության հիմք: Չնայած՝ փորձը ցույց է տալիս, որ երկար որոնելու դեպքում դատարկ ու մութ սենյակում ինչ ասես՝ կարելի է գտնել՝ ներառյալ սև կատու ու Խ. Աբովյան:
Դու ուղիղ այնքան իրավունք ունես վստահելու Ջեկ Լոնդոն & Co-ին, ինչքան ես՝ այդ խոսքերը հալած յուղի տեղ չընդունելու, համաձա՞յն ես: Ինչ-որ մեկի մտքով անցե՞լ է Լյուիս Քերոլին մեղադրել կեղծավորության համար, երբ նա գրում էր, որ Ալիսը մտավ հայելու մեջ ու խոսող ծաղիկներ տեսավ: Կամ երբ Քիփլինգը գրում էր, որ երեխան ապրում էր գայլերի որջում ու խաղում էր պիթոնի հետ: Կամ երբ Ջեկ Լոնդոնը գրում էր իր ցեղակցին սիրահարված նեանդերթալցու ապրումների մասին: Ի՞նչ ես հասկանում ընդհանրապես «անկեղծ գրող» ասելով: Ես հասկանում եմ մի մարդու, ով բառ առ բառ գրում է միայն այն, ինչը տեսել է իր սեփական աչքերով, մտածել է իր սեփական ուղեղով և ինչը կարող է ապացուցել: Դոգմատիկ, կաղապարված անձնավորություն, մի խոսքով: Անկեղծությունը սպանում է գեղարվեստական գրականության ամենակարևոր հատկությունը՝ ստեղծագործական միտքը, ոչնչից նոր բան ստեղծելու հրաշքը, գրողին դնում է շատ նեղ սահմանների մեջ, որոնցից դուրս գալը նշանակում է դավաճանել այդ «անկեղծության» սկզբունքին, «խաբել» ընթերցողին: Եթե ուզենամ կարդալ անկեղծ գրվածքներ, կկարդամ անկողմնապահ թերթերի «օրվա խրոնիկան», կամ սրճարանի մենյուն կկարդամ, կամ՝ զուգարանի պատին գրված հայտարարությունները: Իսկ գեղարվեստական ստեղծագործությունն առանց այդ «կեղծիքի» տափակ ու անհետաքրքիր բան է, հազար ներողություն:
Էջանիշներ