Սամսար, ինձ ընդհանրապես շատ դժվարա ջղայնացնել: Իսկ հարազատներիս վրա ես ընդհանրապես չեմ ջղայնանում /ուր մնաց՝ ապտակում/, հասկանալով, որ ես եմ կառավարում սեփական էմոցիոնալ արտահայտումները ու դրանցից բխող արարքները, ոչ թե հակառակը:
Եթե այնուամենայնիվ ինձ դուր չգա ընկերոջս կամ եղբորս ինչ որ արարք կամ ասած, ես իրա հետ կխոսամ, ու երբեք չեմ ապտակի: Ինչ վերաբերվումա աղջիկներին՝ ինչ ես կարծում, որքան ադեկվատա իրանցից մի քանի անգամ ուժեղ ու պարապած լինելով իրանց ապտակել? Միանգամից գրեիր՝ տալ բռունցքով չանը ջարդել: Այ դա կլիներ սիրո արտահայտում՝ "ծեծումա, ուրեմն սիրումա", ով գիտի:
Խորը մտածես, կհասկանաս, որ քաղաքների կառուցումը, բնության աղտոտումը /հողի հանդեպ սեր, իհարկե/, պատերազմները, ու էլի շատ նման բաներ սիրո հետ կապ անգամ չունեն: Թե չէ քո ասածով ցանկացած էրկու բան կարելիա իրար հետ կապել՝ օրինակ թշնամու հիմնահատակ ոչնչացնելը ու թշնամու հանդեպ սերը:
Ինչ վերաբերվումա սերնդի շարունակությանը՝ ինքը հեչ անպայման չի լինի սիրո արդյունք /թեկուզ իհարկե հակառակնելա հնարավոր/: Աշխարհը հեչ նենց իդեալական տեղ չի, ինչպիսին պատկերացնում են դեռահասները:
Էջանիշներ