Օգտագործում եմ հնարավորությունը բոլորի ուշադրությունը այս թեմայի վրա հրավիրելու
Այսինքն, վերացարկվելով կոնկրետ Վահիկենց պատմվածքից` կարծում եմ հարցը միայն անունները չի, այլ ավելի լայն է, ըստ իս պետք է հայկական լինեն, հային հարազատ լինեն ոչ միայն անունները, այլ պատկերվող իրականությունը: Իհարկե, խոսքս չի վերաբերում ստեղծագործական տարբեր նախագծերում զվարճանալուն, այլ այն դեպքին երբ մարդ որոշել է լրջորեն զբաղվել գրականությամբ: Հարց, քանի հայ գրող կթվարկե՞ք, ովքեր չեն գրել հայերի, հայ իրականության, Հայաստանի մասին ու ընթերցող են վաստակել. ինքս սովետական վերջին տասնամյակներին ստեղծագործած մի ամբողջ աստղաբույլ կարող եմ թվարկել, ում գրքերը տասնյակ հազարավոր օրինակներով մի քանի հրատարակություններ էին ունենում, ում ստեղծագործությունների կենտրոնում միայն հայ իրականությունն էր՝ Շահեն Թաթիկյան, Վարդգես Պետրոսյան, Սերո Խանզադյան, Հրանտ Մաթևոսյան, Վախթանգ Անանյան: Արդյո՞ք եթե ԱԱնանյանի հերոսների արկածները ծավալվեին ոչ Սևանի ափին, այլ խաղաղօվկիանոսյան ինչ-որ կղզում, նա նույնքան ժողովրդականություն կվայելեր դպրոցականների շրջանում… Չեմ կարծում… Կարծում եմ այստեղ ոչ միայն դեր ունի պատկերվող իրականության հոգեհարազատությունը, այլ որքանով է այդ իրականությունը հարազատ, ծանոթ նրան, ով պատկերում է այն: Նորից եմ ասում, եթե գրելը զուտ զվարճանք է, խնդրեմ, գրեք Լաուրա Ալեխանդրո Սիմֆերոպոլիսների մասին, բայց եթե ամեն դեպքում ինչ-ինչ նպատակներ ունեք՝ զարգանալու, ասելիք փոխանցելու, պետք է լրջորեն մտածել… Հրանտ Մաթևոսյանին ես հանճարեղ եմ համարում, բայց վստահ եմ, որ նա երբեք չէր կարողնա «Ժանտախտը» գրել, եթե գրեր, ապա դա խղճուկ բան կստացվեր, վստահ եմ… Ու խնդրում եմ այսպիսի պատասխաններ չտալ, թե վայ, իսկ ինձ դա ավելի հետաքրքիր է, վստահ եմ հենց դու, դու-ն նա է,ով կասի՝ վայ, իսկ ինձ
խանութում տեսնելով «Ռոջեր Ուայթ» վերնագրով մի գիրք, որի հեղինակը Պողոս Պետրոսյանն է, և «Ալիսա Սմիթ» վերնագրով գիրք, որի հեղինակը Սեմյուել Մորիսն է (հեղինակները և գրքերի վենագրերը պայմանական են) մեր խեղճ Պողսի գիրքը կշրջանցես ու Մորիսի գիրքը կառնես, ու ճիշտ էլ կանես, ինչ գիտի Պողոսը Ուայթի մասին, որ մի հատ էլ գիրք ա գրել, իսկ Մորիսը քչից-շատիցվստահություն ա ներշնչում, որ ԱԱլիսային ճանաչած կլինի…
Էջանիշներ