Նոր կարդում էի քննարկումը, ուզում էի սա գրեի, Յոհաննեսը գրեց․
Իմ կարծիքով, գրողը պիտի իր ժամանակից բարձր լինի որպեսզի «ապրող» գրականություն ստեղծի, իսկ դրա համար պիտի իրականությունն ընկալի, հենց էդ իրականությունն ընկալելը տաղանդն է, եթե իր վրա չաշխատեց, տաղանդը կկորի։ Իսկ մնացածը «մարզվելու» ընթացքում կհայտնվեն, տեխնիկան ու նման բաները մարզվելու հետ են կապված։
Րաֆֆին իր ժամանակի խնդիրները ներկայացրել է իր գործերում ու իր ժամանակակիցների վրա մեծ ազդեցություն է թողել, դրա համար էլ, տվյալ ժամանակը հասկանալու համար իրեն պետք է կարդալ, բայց իր գրականությունը «չապրող» է, որովհետև, մեկը ինձ համար, ինքը նոր բան չէր ասում, այսինքն իր բարձրացրած խնդիրները հիմա առանց իր օգնության էլ ես հասկանում եմ։
Իսկ, օրինակ, Հրանտ Մաթևոսյանին, Վանո Սիրադեղյանին իմ կարծիքով դեռ շատ երկար կկարդան ու իրենց ժամանակը դեռ նոր է գալու
Էջանիշներ