User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Farfalla-ի, Mark Pauler-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Farfalla-ի, Mark Pauler-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկում է նոր համատեղ պատմվածք. Farfalla-ն սկսում է, Mark Pauler-ը՝ շարունակում, Chilly-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների՝իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.07.2010), E-la Via (22.07.2010), My World My Space (19.07.2010)

  3. #2
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տոթ էր:
    Արևոտ ու պայծառ օր էր խոստանում լինել:
    Փողոցը կամաց-կամաց լցվում էր հետաքրքրասեր մարդկանցով, որոնք գալիս էին ականատեսը լինելու, թե ինչպես է ավարտվելու ինչ-որ մեկի կյանքը:

    Փոքրիկ սենյակը լուսավորվում էր:
    Նա անշարժ պառկած էր հատակին և այդ քար լռության մեջ փորձում էր որսալ սրտի զարկերը: Տեսնես ինչքա՞ն մնաց:
    Չդիմացավ` կանգնեց: Փորձեց քայլել սենյակում: Մի պատից մյուսը ընդհամենը վեց քայլ էր: Անգիր էր արել այդ ճանապարհը:
    Մոտեցավ մահճակալին և բարձի տակից հանեց նրա նկարը: Ամուր սեղմեց ձեռքում: Ապա նստելով հայացքը սևեռեց նկարին, որում մի մարդ էր, ում սիրում էր բոլորից շատ, մի մարդ, ում միշտ վախեցել էր ասել իր զգացմունքների մասին: Ամեն ինչ կտար, որպեզսի ևս մեկ անգամ լսեր իր համար այդքան հարազատ ձայնը:
    Ցանկություն առաջացավ գոռալ.
    - Սիրում ես քեզ: Ներիր ամեն ինչի համար: Նրա համար, որ ծանր պահերին քո կողքին լինելու փոխարեն ընկերներիս հետ խմում ու “աղջիկների” հետ քարշ էի գալիս: Որ դուռը շրխկացնում ու փախնում էի, երբ փորձում էիր հետս խոսել: Որ տուն էի գալիս միայն ուտելու և քնելու համար:
    Ներիր ինձ, մայր, ներիր ինձ:

    Ժամը 8:53 րոպե: Ամբոխը մրջյունների պես շատանում էր: Հավաքվածները պատրաստ էին ամեն ինչ տալ, գեթ կես հայացքով Նրան տեսնելու համար:

    Իսկ նա…իսկ նա այնքան էր ուզում ապրել…
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.07.2010), Lord (27.07.2010), Mark Pauler (26.07.2010), My World My Space (20.07.2010), paniaG (19.12.2010), Դատարկություն (20.07.2010), Դեկադա (20.07.2010), Ժունդիայի (28.07.2010), ՆանՍ (21.07.2010)

  5. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվս յոթ րոպե և տեղի կունենա մի արտասովոր արյունոտ բեմականացում: Ականատեսների հայացքներում կդրոշմվի այդ տեսարանը` որպես դաժանության արվեստի և ինքնակոչ արդարադատության մի յուրահատուկ խառնուրդ: Ամբոխի դատարկ հետաքրքրասիրությունը գործիք էր մի մարդու ձեռքում, ով այդ պահին նույնիսկ չէր էլ ցանկացել դիտել իր ստեղծած ամենավերջին “գլուխգործոցը”: Թվերի աշխարհում ապրող այդ մարդուն միայն մի բան էր կապում կյանքի իմաստի հետ` սերը մոր նկատմամբ: Մոր, որ դաժանաբար սպանվել էր իր իսկ անկողնում` որդու ենթադրյալ հարստությունը հափշտակելու մոլուցքով վարակված տականքի ձեռքով: Դատաբժշկի եզրակացությունը միայն բառեր էր թղթի վրա, իսկ երևակայական պատկերը որդու աչքերի առջևից չէր հեռանում: Մարդասպանը ծեր կնոջը սկզբում կապել էր, տանջել, որպեսզի իմանար գաղտնարանի տեղը, այնուհետև փողի ու ոսկեղենի փոխարեն, հայտնաբերելով միայն տետրեր և գծագրեր` գուցե վրեժի ծարավից կամ որպես ավելորդ վկայի, որին կենդանի թողնելը վտանգավոր էր համարել, հարվածել էր դանակով և փախուստի դիմել:
    Մայրը նրա համար ամեն ինչ էր: Մանկությունից նա մերժված էր շրջապատի կողմից, որի իրական պատճառը ոչ թե անհայր մեծանալն էր, այլ իր մաթեմատիկական տաղանդի և բացառիկ ընդունակությունների հետևանքով հասակակիցներից տարբերվելը: Շատերը կարծում են, թե հրաշամանուկ լինելը պարգև է, իսկ նրա համար դա նշանակում էր մեկուսանալ աշխարհից, տանել անվերջանալի ստորացումներ ու մշտապես լինել պատանեկան դաժանությունների առարկա: Այդ ամենը նա նույնիսկ վերապրելու էր ավելի մեծ տարիքում` ուսանողական տարներին:
    Երեսուներեք տարեկանում նա արդեն հարյուրից ավելի գյուտերի հեղինակ էր: Նրա ստեղծած արտադրական յուրահատուկ սարքերը գործածվում էին աշխարահռչակ կազմակերպություններում: Այդ տարի իր ծննդյան օրը նշում էր գործընկերների հետ, որի ժամանակ մի չնչին թվացող դեպք նրան ստիպեց հասկանալ, որ կարելի է հաշվարկել ոչ միայն ֆիզիկական երևույթներն ու բարդ երկրաչափական մարմինները, այլ նաև մարդկանց` նրանց գործողությունները, մտքերը և նույնիսկ զգացմունքները: Այդ օրվանից նրա կյանքը փոխվեց: Թույլ մարդուկը դարձավ ոչ միայն իր կյանքի տիրակալը, այլև բոլոր նրանց, ում ցանկանում էր: Դա մի խաղ էր նրա համար, որտեղ մարդիկ իր համար ընկեր էին, սիրուհի, գաղափարակից, բայց իրականում ենթարկվում էին նրա կամքին ու ցանկություններին` դառնալով ընդամենը կամազուրկ ստրուկ:
    Վերջին ամիսներին նա քիչ էր շփվում ծեր մոր հետ` ժամանակը ծախսելով նոր ընկերների և բազմաթիվ սիրուհիների վրա: Այդպես նա չէր փորձում լրացնել իր կորցրած պատանեկության ու վաղ երիտասարդության բացթողումները, այլ ուղղակի խաղում էր նրանց հետ, այսինքն` հաշվարկում: Նա հեշտությամբ կղեկավարեր մի մեծ ամբոխի, բայց մորը ստել անկարող էր: Այդ տանջված կնոջը աչքերի անհուն սերը միակ անհասկանալի ատամնանիվն էր, որը չէր տեղավորվում աշխարհ կոչվող իր նոր գլուխկոտրուկի մեջ:
    Ամիսներ շարունակ նա մորից ուղղակի խուսափել էր, իսկ հիմա, միայնակ նստած կիսամութ սենյակում, որտեղ նույնիսկ ժամացույցն էր մեռած, սպասում էր ամբոխի վայնասունին: Ձեռքերում սեղմված նկարի միջից մոր աչքերը կարծես հիմա էլ սաստում էին ու փորձում դադարեցնել այն, ինչ կատարվելու է շուտով փողոցում: Սակայն մոր կենդանի խիղճը անկարող էր որևէ բան փոխել:
    Նա նույնիսկ գիտեր, թե ինչ է զգում իր ձեռքերով ստեղծած հսկա, մահաբեր մեքենայի ներսում տանջվող տականքը: Գիտեր, թե ինչ են զգում փրկելու անօգուտ փորձեր կատարողող մարդիկ ու պատահական հետաքրքրքսեր անցորդները, բայց այդ ամենը լոկ հաշվարկներ էին, իսկ կարոտը…
    Րոպեներ անց` ուղիղ ժամը ինին, հրապարակում կերևար մահվան ցուցահանդեսի վերջին տեսարանը, բայց քանի կա կարոտը և չի մարել կորստի տանջալի ցավը…
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.07.2010), My World My Space (26.07.2010), Գեա (20.08.2010), Ժունդիայի (28.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Chilly-ի, impression-ի և My World My Space-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 29.09.2010, 13:12
  2. BeatleMan-ի, Chilly-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.07.2010, 15:00
  3. Արձակ. Impression-ի, Dayana-ի և Chilly-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 65
    Վերջինը: 21.07.2010, 09:29
  4. Արձակ. SSS-ի, Chilly-ի և Գալաթեայի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 20.04.2010, 15:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •