ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
SEO CERTIFIEDTM ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (BETTA)
SEO CertifiedTM ծառայությունը կայքի տնօրեններին ու վեբվարպետներին հնարավորություն է տալիս տեղեկանալ եւ այցելուներին տեղեկացնել իրենց կայքերի SEO-կարգավիճակի մասին։ Սա բացառապես անվճար ծառայություն է. Ձեզնից կպահանջվի միայն ուղարկել Ձեր կայքի տվյալները, մինչեւ 1 շաբաթվա ընթացքում ստանալ այդ կայքի «SEO-էպիկրիզը» (SEO-գնահատականը), ըստ անհրաժեշտության՝ կատարել համապատասխան ուղղումներ, եւ, գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո, կայքում տեղադրել վերջինիս SEO-որակը խորհրդանշող բաններներից որեւէ մեկը։
Ինչե՞ս կարող է SEO CertifiedTM ծառայությունը նպաստել Ձեր կայքի առաջմղմանը
Մեր մասնագետների (որպես «անկախ գնահատողների») կարծիքը թուլ կտա ստանալու կայքի վերաբերյալ անաչառ տվյալներ՝ ինչքանո՞վ է այն համապատասխանում գուգլի եւ մյուս հիմնական որոնող համակարգերի պահանջներին, ի՞նչ թերություններ կան, որոնց ուղղելը միայն կնպաստի կայքի առաջմղմանը եւ վարկանիշի բարձրացմանը։
Այցելուները կտեղեկանան այն մասին, որ Ձեր կայքը ենթարկվել է անկախ փորձաքննության եւ ստացել SEO CertifiedTM հավաստագիրը։ Նման գնահատականին արժանանալը կբարձրացնի Ձեր կայքի նկատմամբ այցելուների վստահությունը եւ հարգանքը։
Դուք հնարավորություն կստանաք ծանոթանալու կայքի վերաբերյալ մեր այցելուների կարծիքներին եւ մեկնաբանություններին. նման հետադարձ կապը թուլ կտա մեկ անգամ եւս տեղեկանալու եւ հասկանալու «երրորդ մարդկանց» կարծիքը Ձեր կայքի վերաբերյալ։
Բավականաչափ «դիտումներ եւ կարծիքներ հավաքելով», Ձեր կայքի հղումը կարող է իր տեղը գտնել մեր ծառայությունը ներկայացնող բոլոր էջերում՝ ամենաշատ դիտված եւ ամենաթեժ կայքերի ցանկում։
SEO CertifiedTM որակի չափորոշիչները
SEO CertifiedTM հավաստագիր կստանան միայն այն կայքերը, որոնք համապատասխանում են հետեւյալ պահանջներին՝
Կայքի գլխավոր եւ հիմնական էջերը, CSS-ները եւ RSS-ները համապատասխանում են W3C ստանդարտներին.
Կայքը չի պարունակում վնասաբեր եւ SEO-անթույլատրելի վեբ-ծրագրեր եւ HTML կոդեր (hidden text, cloaking, sneaky redirects, duplicate content, "doorway” pages եւ այլն).
Կայքն ունի օպտիմալ նավիգացիոն կառուցվածք՝ հիմնական բաժինների ու ենթաբաժինների հստակ տարանջատմամբ եւ ներքին հղումների ճիշտ կազմությամբ.
Կայքը կազմված է պարբերաբար թարմացվող եւ օգտակար բովանդակությամբ էջերից.
Կայքի առանձին էջերը հստակ տարբերվում են միմյանցից՝ մեգա թեգերով, բովանդակությամբ եւ SEO-հարմարեցված URL հղումներով։
Այս հիմնական 5 չափորոշիչներով առաջնորդվելուց բացի, մեր մասնագետները կտրամադրեն լրացուցիչ խորհուրդներ։
SEO CertifiedTM հավաստագիրը ստանալու 3 պարզ փուլերը
Գրանցեք Ձեր կայքը՝ նշելով.
ա) կայքի վերնագիրը,
բ) կայքի նկարագրությունը,
գ) կայքի URL հասցեն, եւ
դ) Ձեր գործող էլ. փոստի հասցեն
Ըստ անհրաժեշտության, կատարեք կայքի SEO-բարելավմանն ուղղված մեր մասնագետների հրահանգները (նրանք Ձեզ հետ կկապվեն email նամակագրության միջոցով, Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեով).
Տեղադրեք Ձեր կայքի գլխավոր էջում մեր SEO-հավաստագիրը խորհրդանշող բաններներից մեկնումեկը, որոնք որպես հղում ուղղված կլինեն դեպի Ձեր էջը (այս մասին դուք կստանաք լրացուցիչ հրահանգներ)։
Էջանիշներ