Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
... Կան ծրագրեր, որոնք միանգամից ընդունակ են մի 500-700 կատալոգներում գրանցել, գտի և օգտվի այդ ծրագրերից (հիմա ես չունեմ):
Հանկարծ նման բան չանես ու ոչ մեկին էլ այսպիսի խորհուրդ մի տուր: Նախ՝ անիմաստ է, եւ հետո էլ՝ անարդյունավետ: Երրորդն էլ այն է, որ չարժե, որ քո կայքը հայտնվի չինական, մալազիական եւ այլ, քո կայքի հետ ընդհանրապես կապ չունեցող անկապ ու անիմաստ դիրեկտորիաներում, էլ չեմ ասում, որ գուգլը կարող է վատ իմաստով ազդվել նման իրավիճակից...

Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
Խորհուրդ կտամ որոնման հմակարգերից հիմնականում կենտրոնանաս Յանդեքսի և Գուգլի վրա, յահուն և մնացածը հայկական քոնթենթով սայթերի համար այդքան էլ հարմար չեն, այսինքն քեզ շատ յուզեր չեն բերի...
Գուգլը հասկացանք, յանդեքսը ո՞նց է հայալեզու կայքի համար յուզեր բերելու...