Վիշ ջան իրականությունն այո, էն ա, թե ինչքանով ա հիմա մեզ ձեռնտու սահմանի բացումը, քանի որ ինքն արդեն օրակարգային հարց ա.
ԻՄՀԿ սահմանի բացմանը մենք անպատրաստ ենք մի քանի պատճառներով`
1. Սահմանների գինը շատ մեծ է:
2. Ստեղծված իրավիճակում Հայաստանի ժողովուրդը իր վրա ոչ մի հետք չի զգալու սահմանի բացումից, քանի դեռ տնտեսությունն այս վիճակում է:
3. Առանց այն էլ հազիվ գոյատևող արտադրության ոլորտը չի դիմանա թուրքական մեծաքանակ ներկրվող ապրանքների հետ մրցակցությանը և հիմիկվա մեր գոնե զրոյական տնտեսությունը մինուսի կգնա:
հարևան Վրաստանում տարվող քաղաքականությունն այս ոլորտում պետք է որ ուսանելի լիներ մեզ համար, բայց ավա՜ղ.....
Վրաստան ներկրվող ցանկացած ապրանք, որը Վրաստանում չի արտադրվում հարկվում է 12 տոկոսով, իսկ Վրաստանում արտադրվող ապրանքներ ներմուծելիս հարկերն արդեն 32տոկոս են:
Ահա տնտեսությունը մրցունակ դարձնող ևս մեկ նախապայման:
Իսկ մեզ մոտ մի քանի օր առաջ էլի ավելացավ մեքենաների ներմուծման մաքսային արժեքը, ըստ հաշվարկների տարեկան 44.000 մեքենա ներկրելու դեպքում բյուջե կմուտքագրվի լրացուցիչ մոտ 25 միլիարդ դրամ, որը բյուջեի եկամուտների 8 տոկոսն է: Եվս մեկ խայտառակ բեռ ժողովրդի ուսերին: Այսինքն 3 միլիոնանոց երկրի 44 000 մեքենայատերեր ապահովելու են բյուջեի եկամտի 8 տոկոսը

: Ստացվում է, որ վրաստանում մեքենա մաքսազերծելը հայաստանից
ավելի էժան է 5-15 անգամ : Էսօր սահմանները բացելը կնշանակի
պետական ինքնասպանություն:

Էջանիշներ