Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակ ի՞նչ և որտեղի՞ց։ Ո՞ր ճանապարհների բաց կամ փակ լինելու դեպքում։ Թուրքիայի չէ՞ նկատի ունես, ինչու՞ չես նշում, որ Թուրքիայի սահմանի փակ ու բաց լինելու դեպքում, այլ նենց վերացական ասում ես «բաց սահմաններ» կամ «փակ սահմաններ»։ Օրինակ շաքարավազի ներկրման ճանապարհածախսի վրա ազդելու է՞ Թուրքիայի բաց սահմանը։ Իսկ ցորենի՞, իսկ ալյումի՞նի, ուրանի՞, կարա՞գի, ծխախոտի՞, ավտոմեքենաների՞... Ազդելու է մենակ թուրքական ապրաքների վրա չէ՞ Մեֆ։ Ի՞նչ են թուրքական ապրանքները՝ հագուստեղեն, կենցաղային իրեր, կահույք, ավտոմեքենաների պահեստամասեր, շինանյութ։ Մեծամասամբ՝ աղբ, որոնց մեծ մասը հանգիստ կարելի է արտադրել Հայաստանում և որոնց գերակշիռ մասի ավելի որակով այլընտրանքը կա Հայաստանում։ Շատերի չինական նույն կարգի այլընտրանքը ավելի էժան է։ Սա է՞ Հայաստանի զարգացման հեռանկարի հիմնաքարը, հա՞։ Մտցրու բոլորի մեջ Վրաստանով շրջանցվելու տրանզիտի ծախսը, ու՞։ Էդ տրանզիտի ծախսը մեզ պիտի փրկի, հա՞։
Թուրքիայի սահմանն էլ Ադրբեջանինն էլ… էրկուսն էլ սահման են, էրկուսն էլ կենսական ու էս ա մեզ դարձնում տարանցիիկ…

Վիշ ապեր, երբ խոսում ենք տնտեսությունից ու բաց սահմաններից, չարժէ անընդհատ խոսել թե ինչքան էժան ու անորակ ապրանք կմտնի թուրքիայից ու ինչքան կէժանանա էդ ապրանքը… էժան քրջ-ու-փալաս են բերում, որովհետև էդ ա մեր ժողովրդի գնողունակությունը, դրա շուկան կա՝ էդ են բերում… բերողներն էլ մենք ենք ուրիշ, մարդ չի…

Ճանապարհները մեզ պետք են արտադրություն հիմնելու համար ու արտադրանքն իրացնելու համար որն էլ աշխատատեղեր են ստեղծելու որ մեր ժողովուրդն աշխատի ու կարողանա բարձրորակ ապրանքներ առնի… ստեղ որ մասն ա անհասկանալի, բռատ… գիտենք որ մենաշնոհրներ կան ու դա պետք ա վերացվի առաջին հերթին, բայց դուք ասում եք (մոտավորապես)՝ քանի որ մենաշնորհներ կան ուրեմն բաց սահմանը չի աշխատի, ասել է թե բաց սահմանից չի կախված մեր տնտեսական վիճակը, դրա համար էլ մեզ բաց սահման պետք չի… հետո էլ ասում եք բաց սահմանի գինը շատ թանկ ա, իսկ մեկնումեկդ հաշվել ե՞ք թե փակ սահմանի գինն ինչքան ա… մեկնումեկդ հաշվել ե՞ք թե ինչքան երկար պտի վճարենք էս վիճակի համար ու ինչով… ես համոզված եմ որ ոչ… ոչ հաշվել եք ոչ էլ պատկերացում ունեք… որ ունենայիք ու դրական լիներ, մինչև հիմա մեջտեղը կլիներ…

---------- Ավելացվել է՝ 03:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:29 ----------

Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ ջան, հետևում էի քո ու Վիշապի տող առ տող, միտք առ միտք վեճին: Դե ինչպես, գիտես ես մոտավորապես Վիշապի դիրքորոշման եմ, բայց քանի որ դու մի քանի տեսական/ հռետորական հարցադրումներ դրեցիր, համարձակվում եմ միջամտել:
..........................(
Ապեր, միջամտի էլ քլնգի էլ… դրա համար ա էս ամեն ինչը… ու շնորհակալություն դրա համար… Բիձա ջան,

… կարդացի երկարաշունչ գրառումդ: անկախ նրանից որ մի մասի հետ համաձայն եմ մյուսի հետ չէ, պիտի հարցնեմ… այնուամենայնիվ մեզ բաց սահման պե՞տք է թե ոչ… ինչ կլինի եթե սահմանները մնան փակ… ո՞նց եք պատկերացնում փակ սահմաններով Հայաստանի զարգացումը… էս հացին պետք է պատասխան տալ այլ ոչ թե շրջանցել հայրենասիրական ճառերով (քեզ ինկատի չունեմ)… քյասար ճամփա չկա…

… ապեր, կարևոր չի թե մինչև հիմա ինչ է եղել, կոնկրետ էս պարագային մենք պետք ա հարցին ռացիոնալ մոտենանք… անկախ ամեն ինչից էս հարցը էն "500 փաունդանոց գորիլլան ա սենյակում", որին անտեսել չի կարելի…