User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիձա ջան, ինչքան էլ որ ճիշտ ես ասում, այնուամենայնիվ եթե մենք մեր ներքին խնդիրները փորձենք լուծել և կասկած չկա որ հաջողության կհասնենք, ապա դա կլինի միայն հնարավորության պատուհան որպեսզի մենք շրջափակումը վերացնենք… շրջափակումը չի կարող ազդեցություն չունենալ մեր տնտեսության ու արտաքին և ներքին քաղաքականության վրա… դրա ազդեցությունը բավականին մեծ է որպեսզի անտեսենք… իհարկե կարելի է ասել որ թե փակ և թե բաց սահմաններով մերտնտեսությունը չի զարգանա քանի որ այն մենաշնորհային է, բայց եթե մենաշնորհը վերացնենք ապա միևնույնն է նրա զարգանալու հեռանկարները այնքան էլ մեծ չեն, նամանավանդ մեր երկրի պայմաններում որտեղ ներմուծումն ու արտահանումը կեսական է… մենք ինքնաբավ երկիր չենք և տրանզիտը նույնպես մեր ռեսուրսներից մեկն է որից մենք այսօր չենք օգտվում…

    եթե որևէ գործարար թորձի մեծաքանակ հումգ ներմուծել Հայաստան արտադրություն հիմնելու նպատակով ապա գները հաստատ շատ ավելի թանկ կլինեն քան բաց ճանապարհների պայմաններում… միայն հայրենասիրությունից դրդված կարող ես որոշ ժամանակ ավելնորդ ծախսերը տանել, բայց դա անորոշ ժամանակով չի կարող տևել…

    ցանկացած քաղաքական գործչի, կամ տնտեսգետի եթե ցույց տաս Հայաստանի իրավիճակը ես 100%-ով համոզված եմ որ պիտի ասեն "you have to get those boarders opend, I don't care how but you've got to do it"…

    Ցանկալի կլինի որ մի տնտեսաբան ներկայացնի Հայաստանի տնտեսական պոտենցիալը փակ սահմաններով…

    ես նաև կարծում եմ որ անգամ իշխանափոխությունից հետո մենք սահմանների հարցը եթե չլուծենք, ապա շատ հեշտությամբ մի քանի տարի հետո նորից սահելու և վերադառնալու ենք նույն մենաշնորհային վիճակին… սովորաբար ցանկացած դեֆիցիտ տանում է մենաշնորհի
    Մեֆ ջան, հետևում էի քո ու Վիշապի տող առ տող, միտք առ միտք վեճին: Դե ինչպես, գիտես ես մոտավորապես Վիշապի դիրքորոշման եմ, բայց քանի որ դու մի քանի տեսական/ հռետորական հարցադրումներ դրեցիր, համարձակվում եմ միջամտել:
    Արեք հասկանանք թե ինչ էր հայաստանը մինչև հեղափոխությունը /Պանիկովսկին մի կողմ/ և ինչ դառավ հեղափոխութոյւնից հետո:
    Մինչև 88-ը ու երկրաշարժը, հայաստանը մոտ 11 մլդ ռուբլի արտադրանք/ - 9 մլրդ սպառումով, իրա մուղամներով ու շուստրիությամբ, ու մյուս հանրապետությունների հաշվին էլ բարգավաճող երկիր էր: Մենակ մեխակի արտահանումը միլիարդավոր եկամուտ էր բերում: Հայր Դեմիրճյանը թուրքերի ու պրիբալտների զաստավիտով մեխակի ջերմոցները քանդելուց հետո, սողացող հողերը /Սովետաշեն/ ու 45 աստիճանի թեքության սարերը /Բջնի/ բաժանել էր որպես դաչաներ, մարդիկ էլ ցեմենտ- բետոն -շինանյութ գողանալով զբաղված էին դաչա սարքելով: Մոտ 7-8000 թեկնածու ու 2000 դոկտորներ կային, 42 ակադեմիական ու մի էդքան էլ ճյուղային ինստիտուտներ, տասնյակ հղոր գործարաններ, /ներառյալ շաքարի/ կային, կոշիկի 100 ավոր ցեխեր: Կյանքը լաֆա էր - "չաղ ուրախ ու բախտավոր" : Այսինքն սովետի մեջ հայաստանը լավ էլ արտահանում, ներմուծում ու շուստրիություն էր անում:
    Նույն 88 թվին վրա հասան ղարաբաղը, երկրաշարժը, ատոմակայան փակելը, ճանապարհների, գազի ու մնացած բլոկադաները, սկսվեց սովետի քանդվելը ու հայաստանը մանրից սկսեց մտնել դժոխք:
    Հենց էդ վախտերից սկսած միտք, առողջ տրամաբանություն դուրս եկավ հայաստանից, փոխարենը ներս մտավ չարը: Ընկերոջս կինը, որը ռուս էր, մարդուն տարօրինակ բան ասեց- ասեց հայաստանում չարիք է կուտակվում, արի գնանք Մոսկվա, էնտեղ տուն ունենք- սպասենք, տեսնենք ինչ է լինում՝ հետո հետ կգանք: Կինը գնաց- ընկերս մնաց: Այդ կինը ինչ որ բնազդներով զգում էր չարը, բայց ես ու շատ-շատերը այն տեսանք հետո, երբ տղերքը 89-ի մայիսի 31-ին, բանտից դուրս գալով եկան ու ղարաբաղի թեման թողած սկսեցին նաիրիտ փակել: Նաիրիտը փակեցին, ատոմնակայանը չբացեցին: Լավ, մտածում եմ, բա Սպիտակի շաքարի գործարանը ինչու չեն բացում՞: Տո բացելը հեչ, ինչու են այն ծախում վրացիներին՞:
    Հետագան չթվեմ: Պատերազմ ու հազար ու մի այլ պատրվակ կշրխկացնես իբր անհասկացող ճակատիս, բայց ես իմ տեսած, լսած ու անցածն եմ նկարագրում: Ասում ես, թե " ցանկացած քաղաքական գործչի, կամ տնտեսգետի եթե ցույց տաս Հայաստանի իրավիճակը ես 100%-ով համոզված եմ որ պիտի ասեն "you have to get those boarders opend, I don't care how but you've got to do it"…"
    Բա էդ 91-ից սկսածները էդ կատեգորիայի մեջ չեն մտնում՞: Բա 1000 անգամ էդ գյադեքին մինչև պատերազմն էլ ասվեց, որ խելքներդ գլուխներդ հավաքեք, Հայաստան եք քանդում, տո այ բանասեր- պատմաբաններ, երեկոյան ու հեռակա ավարտած տնտեսությունից ու քաղաքականությունից լուսատարիներ հեռու կիսագրագետներ:
    Ասողին լսող չեղավ:
    Ջերմոց քանդողը փոխարինվեց նաիրիտ փակողով, ուտիլ ու մարդ արտահանողով:
    20 տարվա մեջ 1000 անալիզ արվեց, թե ինչ է պետք անել ու ինչ չանել: Արվեց այն, ինչ չէր կարելի անել ու չարվեց այն, ինչ պարտավոր էին: Հիմա ինչ ճանապարհների բացման մասին է խոսքը՞ Բացվեն որ մեր ինչը դուրս գա ու իրենց ինչը մտնի՞ : Ինչ անալիզ է քեզ պետք որ չի եղել, ու նոր պետք է արվի՞: Որ մասը չգիտես՞: Այն, որ միայն հայաստանում ջարդեցին 0-ից բարձր IQ ունեցող բոլոր հասուն մարդկանց կամքը, հույսն ու հավատը առ առողջ բանականություն՞: Այն, որ հարևանից պարտք վերցնելը դարձավ մեր հիմնական տնտեսական դոկտրինը՞: Այն, որ նույնիսկ կանանց՝ դրսում պոռնկությամբ ներսում ընտանիք կերակրելը, դարձավ ընդունելի հայ հասարակության համար՞: Պատմաբանին խռիկ տվեցին ֆիզկուլտուրնիկը , ջերմոց քանդողն ու պարտկոմը ու հինը շարունակվեց շատ ավելի մեծ դաժանությամբ:
    Էս 20 տարվա մեջ կարող ես մի պաշտոնյայի անուն տաս, որը իրենց մաղով անցած չէր ու չենթարկվեց իրենց ներքին և արտաքին քաղաքականության տրամաբանությանը, չեղավ իրենց գործի շարունակողը: Հիմա պետական ապարատի էս ֆիլտրված, մաղված, թարազու բերած սրիկայանոցին բաց սահմանը պիտի խելքի բերի՞: Հին քանդողներին իշխանության նստացնելը բիդի փրկի՞:
    Կա մի ասպարեզ, որում մենք մակարդակով, հարգված մասնագետներ ունենք ու որ սահմանը բացենք, նրանք մատը կես միլիմետր իրանց թույլատրվածից ազատ շարժվելու իրավունք են ունենալու ու տամա ենք խփելու՞:
    Հարցը մեր ներքին հասարակական, ազգային, կենցաղային մաքրության հարթությունում է: Մենք որակի պահանջ չենք դրել որևէ մարդու ու որևէ ղեկավարի առջև: Այնպես չի, որ միայն մեր գեներալ մլիցա ու թաղապետն են վատը: Ոչ, վատի պարտադրանք է դրված- վատն էլ վերարտադրվում է: Դրսի բարձր պահանջներ դրած այն ֆիրմաները, որոնք հայաստանում սկզբնապես ինչ որ չափով բարգավաճում էին, հիմա կանգնած են հենց այս պրոբլեմի առաջ՝ հասարակությունը, հասարակական կարծիքը ատում է որակյալ աշխատանքը, իսկ դրսից այն պարտադրվում է: Գայթակղիչ երկընտրանք է- հայկական ոճով գլուխ պահել մի հայկական անգյալանոցում, թե գլուխ ջարդել հայաստանյան իրականությանը անհարիր արևմտյան ստանդարտներով աշխատանքի մեջ:
    Տնտեսական առումով սահման բացելը միայն բացասական էֆֆեկտ կունենա, որովհետև փաստացի մինչև վերջին չոփը վերահսկվող ու մենաշնորհացված տնտեսական միջավայրում սահմանի բացի-փակի խնդիր գոյություն չունի: Վրաստանի հետ մեր սահմանը բաց է- տեսար, տղերքը նստեցին, քցին բռնին, ասին, արա ախպեր, ոնց կարանք էտի մոնոպոլիզացնենք: Հլա դու պատկերացրու, դոդլֆիկով էթանք ալամ աշխարհ քաշ գանք մաշնա ջոկենք, առնենք, բերենք ներս- հո մենք ռաբ չենք՞: Թող ռաբերն էթան, էդ էշ գործն անեն, մենք էլ իրանց սահմանի վրա ֆուկ կանենք: Ու արին չէ՞ :
    Հիմա որ թուրքիայով էդ ավտոն բերին- սահմանապահ-տամոժեննիկ չեստ են տալու, թե հալալ ա ձեզ հայություն՞: Ոչ կասեն, արա մուծվի, եթե դժգոհ ես, գնա վրաստանով մտի, ես պերերիվ եմ: Վրաստանում էլ հայտնի բանաձևով կասեն- հլա մի հատ արի կզի-:
    Չգիտեմ, չեմ հասկանում, ինչքան կարելի է վիճել նույն ծամած-մարսած, արդեն վաղուց միայն բույսերին պիտանի նույն մասսան:
    Երթալը փրկել է երթացածներին: Մնացածներին ոչ թե տնտեսագետների կամ երթացածների խորհուրդները պիդի փրկեն, այլ մնացածների կամքն ու պատրաստակամությունը հարցերին շիտակ նայելու: Մեր հարցերը տնտեսագետի ու քաղաաքական գործիչի չեն- նրանք շատ վաղուց մի քանի լակոտ լուկուտի հետ կենաց մահու են:
    Սաղ ուրախ:
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 30.08.2010, 00:44:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջազգային հանրության ազդեցությունը Հայաստանի վրա
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 01.02.2011, 10:17
  2. Հայաստանի վրա մե՞ծ էր տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:
    Հեղինակ՝ Gev_Madrigal, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.02.2010, 23:44
  3. IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.07.2009, 21:12
  4. ՀՀ արդյունաբերությունը` որպես հզոր տնտեսության անհրաժեշտ նախապայման:
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 117
    Վերջինը: 07.07.2009, 18:18
  5. Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2009, 07:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •