“Հայաստանի հետ սահմանի բացումը քննարկման թեմայից դուրս է”,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` ի պատասխան թուրք լրագրողների հարցին հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ: “Ոչ մի նման բան, ինչպիսին է սահմանը բացելը, գոյություն չունի:
Այն չի գտնվում կառավարության օրակարգում եւ նման բան հայտարարելը սխալ է”,-ասել է Դավութօղլուն Ալմաթիում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: Այս մասին հաղորդում է Today’s Zaman-ը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ, որ նա այս մասին տեղեկացրել է իր ադրբեջանցի գործընկերոջը:
Էջանիշներ