Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Բաց սահմանը հարևանների հետ փակ սահմանից լավ ա - սա որպես աքսիոմ:

Բայց, լիքը քոսոտ երկրներ կան բոլորի հետ բաց սահմաններով ու հարևանների հետ առանց պրոբլեմների, ու լիքը նամուսով երկրներ կան առանց ծով ելքի, ու մի երկու հարևանի հետ էլ թեթև պրոբլեմներով: Այնպես որ, Հայաստանի համար բաց սահմաը ու Թուրքիայի հետ բարի դրացիությունը պանացեա չի կարող լինել: Եթե երկիրը ներսից քոսոտ ա (չկրկնեմ նախորդ գրառումները - մոնոպոլացվածություն, մի քանի հոգի որոշող թե ով որտեղ, ուր, որտեղից, ոնց, ինչքան, ինչքանով ու ինչ պիտի ներմուծի, մեռած արդարադատական համակարգ) բաց ու փակ սահմանը առանձնապես ոչ մի ազդեցություն էլ տնտեսության վրա չեն ունենալու: Ավելի պարզ, Լֆիկի պեսոկի գինը հիմա էլ, փակ սահմաններով, կարա ավելի էժան լինի, քան վաճառվում ա շուկայում: Սահմանների բացվելը Հայաստանի համար այս պահին բացարձակապես առաջնահերթություն չի: Առաջնահերթությունը երկրի ներսում այլանդակված տնտեսական հարաբերությունները խելքի բերելն ա:


Հենց էդ նույն լֆիկը արդեն կբերի էդ քո ասած էժան գնով ու էլի շահույթ կունենա գոնե հիմա մի քիչ ժողովուրդը կշահի, էն իմաստով , որ արդեն էս գնից ավելի էժան գնով կվաճառի, քանի որ ինքը շահ չունի, անիմաստ բարձր գին պահելու: