Թեմայի վերնագիրը շատ հստակ է «Շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա»…
Ու իմ կարծիքով էստեղ տնտեսագիտության տեսության լսարան չի:
Կուզեի անդրադառնալ աշխատուժի շարժի խնդրին: Ըստ ինձ՝ փակ սահմանները 0.001% ազդեցություն ունեն աշխատուժի շարժի վրա, քանի որ՝
1. Հայաստանը էնպիսի ռելիեֆ ու ներպետական ու միջպետական ճանապարհներ չունի, որ հնարավոր լինի ասենք Երևանից առավոտ դուրս գալ ու մի երկու ժամում հասնել օր. Կարս աշխատանքի: Երևանից Գյումրի ընդամենը 125 կմ ա, բայց 1ժ 10-20ր հազիվ ես հասնում, էն էլ չեմ ասում, որ ճանապարհին էնքան վերև-ներքև ես անում, որ ճնշումդ 15 անգամ իջնում-բարձրանում ա: Կապանի կամ Բերդի ճանապարհներն էլ քննարկումից դուրս են,
2. Սահմանների փակ կամ բաց լինելը կապ չունի աշխատուժի միգրացիայի հետ, քանի որ տեղաշարժվող աշխատուժի համար Հայաստանում, ըստ էության, արգելքներ չկան: Օդային սահմանը բաց է, ու դա շատ ավելի հարմար ճանապարհ է աշխատուժի շարժի համար, քան ավտոմեքենան, քանի որ հազարից մեկը հավես ու ռիսկ կանի ստեղից մինչև օր. Փարսիզ մեքենայով գնա նոր աշխատատեղում աշխատելու համար,
3. Քոչվոր ու սոված աշխատուժը քլորի բոչկեքի մեջ էլ սահմանը կհատի ու կգնա արտերկիր աշխատելու, էնպես որ փակ սահմանը հաստատ նրանց համար արգելք չի,
4. Հենց հիմա մեզ մոտ գալիս են խաղալու Տրապիզոնից եկած թուրք բանվորներ, որոնք(ց) եկել(բերել) են Հայաստան, ու բանվորության համար վարձատրում են ավելի քիչ, քան մեր, տեղական բանվորական ուժին, իսկ սրանք երջանկությունից փայլում են, ինչ ա սոված չեն, գործ ունեն ձեռքներին:
Դե պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե հանկարծ բաց սահմանների դեպքում նորմալ չհսկվի դրանց մուտքը Հայաստան:
Էնպես որ, Հայաստանի դեպքում փակ սահմանները աշխատուժի շարժին չեն խոչընդոտում: Էս մեկը պիտի արանքից հանենք:
Էջանիշներ