User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 47 հատից

Թեմա: Շրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես յուրաքանչյուր երկրի տնտեսության արյունատար անոթներից մեկը տրանսպորտային ուղիների փունջն է: Որքան մեծ է դիվերսիֆիկացիան այս ուղղությամբ այնքան ավելի անկախ է տվյալ երկիրը տնտեսապես: Ինչ է նշանակում այս արյունատար անոթների վատ աշխատանքը կամ ընդհանրապես խցանումը: Ինչպես մարդու օրգանիզմում արյունատար համակարգի աշխատանքը, այնպես էլ այստեղ, եթե կտրվում են դեպի սիրտ տանող երակները, մարդու սիրտը սկսում է ծանր աշխատել, նույնը տնտեսության սիրտը, և կարող է նաև այդ սիրտը կանգնել: Շրջափակման արդյունք կարող են լինել ոչ նորմալ թանկացումները, որը հիմնականում կապված է ապրանքների ներմուծման այլընտրանքային ճանապարհների որոնման հետ, իսկ այդ դեպքում հաստատ ավելի թանկ է նստում: Հիմա կասեք բա Իսրայելը ինչ ասի, է գոնե ծով ունեն: Հաջորդ խնդիրը արտահանման դժվարություններն են, որոնք նպաստում են տեղի արտադրանքի ոչ մրցունակության բարձրացմանը: Այս երկու խնիրները կամ այսպես կոչված տնտեսության ոչ առողջ վիճակը Հայաստանը և հայաստանցիները զգում են սեփական մաշկի վրա: Հաջորդ խնդիրը կապիտալի, աշխատուժի ոչ ազատ տեղաշարժի խնդիրն է, որը հանգեցնում է ընդհանուր երկրի մրցունակության անկման: Սենց ասեմ, եթե շրջափակում չլիներ, ապա ստացված համախառն ներքին արդյունքը կամ համախառն եկամուտը երկրի կլիներ տասնապատիկ անգամ ավելի շատ, այնուհետև այդ աճը տնտեսական կլիներ արդյունավետ: Նույնիսկ կարելի է հաշվարկել իրական կորուստները շրջափակման ժամանակ և իրական օգուտները շրջափակումը հանելուց հետո, եթե ցանկանաք կարող ենք հաշվարկել հենվելով մեր վիճակագրական տվյալների վրա: Օգտվելով տնտեսագիտական տրամաբանությունը և առաջատար տնտեսամաթեմատիկական մոդելները: Հաջորդ կողմը ֆինանսատնտեսական ճգնաժամի կողմն է, եթե սահմանները բաց լինեյին մեր անկումը այդքան խորը կարող է չլիներ: Ինչպես գիտենք տնտեսությունը սնուցող հիմնական բաղադրիչներից մեկը ներդրումների ազատ հոսքն է: Իսկ շրջափակման մեջ գտնվող երկրներում ներդրումներ անողները մեծ ռիսկի են դիմում, քանի որ բախվում են հումքային ռեսուրսների ներմուծման խնդիրների հետ: Իսկ Հայստանը բնական ռեսուրսների առկայությամբ չի փայլում: ՄԻ խոսքով, եթե շրջափակումը վերացվի շունչ կքաշենք, եթե ոչ ապա պետք է մտածել տնտեսության զարգացման առավել արդյունավետ խթանման մասին: Որը , ըստ ինձ , այնքան էլ հեշտ խնդիր չէ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (29.08.2010), Արևածագ (19.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միջազգային հանրության ազդեցությունը Հայաստանի վրա
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 01.02.2011, 10:17
  2. Հայաստանի վրա մե՞ծ էր տնտեսական ճգնաժամի ազդեցությունը:
    Հեղինակ՝ Gev_Madrigal, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.02.2010, 23:44
  3. IT ոլորտ - Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 07.07.2009, 21:12
  4. ՀՀ արդյունաբերությունը` որպես հզոր տնտեսության անհրաժեշտ նախապայման:
    Հեղինակ՝ Katka, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 117
    Վերջինը: 07.07.2009, 18:18
  5. Գրառումներ: 6
    Վերջինը: 19.04.2009, 07:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •