նեա.... Վիշ ջան Թուրքիայի սահմանը բաց լինելու պարագայում մենք կունենանք տրանզիտի այլընտրանք, ու այլևս կախված չենք լինի Վրաստանի "բարի կամք"-ից, Վրաստանն էսօր ինչ գին խելքը բրդի կարա ուզի, մենք էլ ճարահատյալ պիտի տանք: Իսկ այլընտրանքը ամեն դեպքում կառաջացնի մրցակցություն Թիֆլիսի ու Անկարայի միջև` ավելի շատ աշխատել քան մյուսը: Չնայած չեմ բացառում, որ Անկարան ու Թիֆլիսը պայմանավորվածություն ձեռք բերեն համարժեք գներ սահմանել:
Բաց սահմանները պետության զարգացման համար շատ լուրջ կռվան է, սակայն ոչ հայաստանի համար, որտեղ ասենք շաքարավազի գներն աճում են միջազգային գնաճի կրկնապատիկով, միջազգային շուկայում գների անկումից չեն իջնում, մյուս անգամ բարձրանալուց կրկին են բարձրանում` անվերջ աճող պրոգրեսիայի տեսքով.....
Էնպես որ բաց սահմանների հարցը լավ ա փակենք, քանի դեռ գները ոչ թե սահմաններն են որոշում, այլ մի քանի անհատներ....
Սկզբունքորեն համաձայն եմ։ Բայց եթե հիմիկվա դրությամբ նայենք թե Հայաստանը նաև ինչ գին պիտի վճարի էդ սահմանի բացման համար, ապա իսկապես փակելու հարց է։
Էջանիշներ