User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: եթե չլիներ տատանումը

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    եթե չլիներ տատանումը

    երբ օղակի ներսի լույսը հանգավ
    տեսա, որ էլի մենակ եմ մնացել
    ու առնված եմ արհեստական փշալարի մեջ

    փշալարից այն կողմ տարբեր հեռավորությունների վրա մարդիկ էին
    փոքր խմբերով կամ զույգ-զույգ միություններով
    որ խեթ հայացքներ էին գցում վրաս ու ինչ-որ բան սվվում

    փշալարին շատ մոտ ու մի տեսակ տատանվող
    էն մեկն էր, որ քիչ առաջ օղակից ներս էր
    հայացքը սիրուն կլիներ շատ
    եթե չլիներ տատանումը
    մեկ էլ փշալարերը պատկերը չաղավաղեին

    հին հակափշալարային գործիքներս չէի շպրտել
    մնացել էին` ժանգոտ, այլանդակ
    ժպտացի
    մի ժամանակ հավատում էի դրանց ուժին
    երևի դրա համար էի պահել

    շպրտեցի փշալարից դուրս
    (էս մի հավատս էլ գնաց)
    աշխատելով ոչ ոքի չվնասել

    հետո սկսեցի բերանիցս դուրս քաշել իմ փշալարը

    ցավոտ էր, սուր ծայրերը քերում էին շնչափողս
    փշալարի թափանցիկության վրա արյունով դեկորներ էին նկարվում
    բայց դիմանալու էր, գիտեի, որ մի անգամ ա
    վերքերը կփակվեն
    սպիերը ներսից են` չեն երևա
    շատ-շատ մեկ-մեկ կարող ա քոր գան
    էդ էլ ոչինչ
    փշալարն էլ մի քանի քառակուսի մետր հաշվարկով էր, ինձ շատ պետք չի

    ներսում ավազի վրա մատով մի օղակ էլ նկարեցի` քաշեցի փշալարս:
    ու վառեցի լույսը:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (15.04.2011), My World My Space (18.07.2010), Արէա (18.07.2010), Դեկադա (18.07.2010), Եկվոր (18.07.2010), Երվանդ (18.07.2010)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըսիգ մեկը նորություն էր Ինձ համար, էլի
    Էխ...

  4. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեղավ: Սխալվեցիր: Սպիները ներսից երևում են
    Իսկ ավելի լուրջ՝ դու ինձ դուր ես գալիս
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ...մի քանի անգամ կարդացի, էլի եմ ուզում կարդամ... շատ լավն ա... ուզում եմ մինչև վերջ հասկանամ միտքդ... ու շարադրանքդ ա շատ լավը, կարդալուց փշալարի ծայրերը զգում էի... Բաքոսուհի անունդ վերջն ա... սիրում եմ հեթանոսներին

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Իրականություն, որ կուզենայի չլիներ....
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 02.05.2014, 13:26
  2. Թե չլիներ այդ «անջատվել» բայը...
    Հեղինակ՝ Լեո, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 25.04.2014, 07:57
  3. Եթե չլիներ հայելին
    Հեղինակ՝ Jirayr24, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 16
    Վերջինը: 23.07.2010, 14:53
  4. Եթե ձեր սիրած էակը կույս չլիներ, կամուսնանայի՞ք
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 119
    Վերջինը: 26.07.2008, 18:05

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •