Շնորհակալություն
ճիշտ է ես անգլերեն չգիտեմ, սակայն այդքանը տւանսլյատորս ասել էր:
Ավելի խորը կարող եք բացատրել?
Ռուսերեն էլ չգիտե՞ս, երկրորդ գրառման լինկը սեղմիր ու ռուսերեն կարդա, իսկ եթե ռուսերեն էլ չգիտես, դա արդեն բարդ ա
Խորը բացատրելու բան չկա, որ դու էս ֆորումում գրառում ես անում կամ խաղ ես խաղում, դա անում ես օպերացիոն համակարգի քեզ տված հնարավորություններով, այսինքն՝ համակարգչիտ կոշտ սկավառակի "վինչեստրի" վրա գրված ինֆորմացիան "ղեկավարում", "օգտագործում" ես քո նպատակների համար: Էս պարագայում ԴՕՍ-ը Վինդոսի նման չունի գրաֆիկական ինտերֆեյս, այսինքն ընդեղ մկնիկ, պատուհան,ֆոտոշոփ, մոզիլա և այլն չես կարող աշխատացնես, ԴՕՍ-ում երևում է միայն սև էկրան, սպիտակ տառեր:Կարող ես ֆայլեր ստեղծել, քոփի անել և այլն: Ինչքան հիշում եմ, ինստիտւուտի ժամանակ մեզ բաժանում էին ԴՕՍ-ի հրամանների հայերեն բրոշյուր:Գրախանութներում հարցրու միգուցե գտնես ու կարդաս: Սրանից մանրամասն չգիտեմ, ոնց կարելիա բացատրել:
Չգիտեմ չի նշանակում զրո եմ, այլ որ բավականաչափ չգիտեմ… Ռուսերենից չեմ բողոքում իսկ վիկիպեդիայում գտնվող նյութը կարդացել եմ…Ասեմ որ քու գրածը ավելի շատ ինֆորմացիա է պարունակում քան Վիկիպեդիայի մեջինը… Բայց դու գիտես ոնց մտնես ԴՕՍ միջավայր, իսկ բրոշուռներ մեր գրախանութներում չեն վաճառվում /միայն Կարմիր Գլխարկը ու նմանատիպ բաներ/… Ու շնորհակալություն արձագանքելու համար...
![]()
Լավ եթե չեն վաճառում, չեմ խոստանում բայց կփորձեմ էլեկտրոնային տարբերակը գտնել եթե ստացվի:
ԴՕՍ միջավայր մտնելու համար կախված օպերացիոն համակարգից կարելի է անել հետևյալը. Վինդոս 98 ի դեպքում, երբ ուզում ես ռեստարտ անես, էնտեղ երեք կետ կա նշելու, մի հատ ռեստարտ, մի հատ շաթ դաուն, մի հատ էլ ստառտ ին ՄՍ-ԴՕՍ մոդ: Էս 98-ի համար:
XP -անման համակարգերի համար եթե ֆայլային համակարգը NTFS է, ԴՕՍ-ի մասին մոռացի, իսկ որպես աշխատանքի միջավայր կարող ես օգտագործել Command Prompt - ը բացելու համար հարկավոր է. մտնել ստարտ/պռոգռամս/աքսեսորիես/քօմմանդ պրոմտ կամ ստարտ/ռան/cmd ու սեղմում ես Enter կբացվի սև պատուհան ու այսպեսասած կտեսնես ԴՕՍ-ի սև էկրան սպիտակ տառերը:
Եթե հարցել լինի գրի:![]()
min-mak (18.07.2010)
Դա MS-DOS հղումն է:Ինքն ուզում է DOS
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ըմդհանուր սկզբունքը նույնն է, իմ կարծիքով իրեն հետաքրքրում է ընդհանուր հասկացությունը, կլինի դա ԴՕՍ, ՄՍ-ԴՕՍ, ՖՐԻ ԴՕՍ, կարծում եմ էնքան էլ էական չի, բոլոչն էլ նւոյն ընտանիքն են, կարևորը ընդհանուր սկզբունքը հասկանալնա իրա համար:
Ձայնալար (18.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ