Ներելու համար մարդ պետք է նախ զգալ սեփական սխալները, գիտակցել, որ ինքդ էլ անթերի չես: Եթե Մարդ չի զգում իր թույլ տված սխալները, չի էլ զգա, թե ինչ է նշանակում ներել, խոր իմաստով: Անձամբ ես ընդունակ եմ ներել դիմացինիս, որքան էլ ցավ պատճառած լինի, քանզի գիտակցում եմ և իմ սխալները, և մյուս կողմից էլ, որ չկա մի մարդ, որ սխալ թույլ չտա: Մի բան էլ ավեացնեմ, պետք է դիմացինի հետ վարվես այնպես, ինչպես կցանկանայիր որ քեզ հետ վարվեին, այսինքն առաջ է գալիս ևս մի հանգամանք, որ բոլորս, մարդ լինելով, հավասար ենք ի սկզբանե: Խոսքերը, որ, ինչ որ տեղ իրավացի են մեր օրերում, հատկապես երբ դիմացինդ ներողամտության մեջ թուլություն և պաշտպանվելու անընդունակություն կարող է տեսնել: Մարդ, ով կարող է ներել, շատ մեծահոգի է և ուժեղ, նրանով, որ կարող է հաղթահարել առաջին հերթին ինքն իրեն, հետո դիմացինին ներել:մի ների, կնստեն գլխիդ
Մի անգամ ինձ ասեցին: Սա մասնավոր դեպք է, և այս թեմայի բնութին չի համապատասխանում:Մենք չենք ներում նրանց սխալները, ում այլևս չենք սիրում![]()
Էջանիշներ