Ըստ իս ներել, նշանակում է հնարավորություն տալ նրան ուղղվելու: Պետք է կարողանալ ներել, որպեսզի ներեն նաև քեզ, չէ որ բոլորս էլ սխալներ ունենում ենք այս կյանքում![]()
Ըստ իս ներել, նշանակում է հնարավորություն տալ նրան ուղղվելու: Պետք է կարողանալ ներել, որպեսզի ներեն նաև քեզ, չէ որ բոլորս էլ սխալներ ունենում ենք այս կյանքում![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ամենքին և ամեն բան ներել կարողացողներին հետևյալ տողերս
բա հիմա ինչի թուրքերին չենք ներում երբ մոռթել են երեխեքին ու բռնաբարել հղի կանանց
ու ավելացնում եմ ամեն բան հնարավոր չի ներել ու խորհուրդս ձեզ մի ներեք գլխներիդ են նստելու![]()
Ասում են՝ անհնարին բան չկա,ես համաձայն եմ այդ մտքի հետ,միայն պետք է ցանկություն լինի,իսկ տվյալ դեպքում ներելու համար պիտի մեծ հոգի ունենալ,նաև ժամանակ է պետք,որ ապրածդ ցավը մի փոքր մեղմանա:Կան բաներ էլ,որ թվում է,թե անհնար է ներել,երևի թե այդ դեպքում էլ ավելի մեծ ժամանակ է հարակավոր:Չամուռ-ի խոսքերից
Իսկ ինչ մնում է չներես,որ գլխիդ չնստեն,ուղղակի կասեմ,որ ներելու համար պիտի դիմացինդ ինչ-որ արժեք ունենա քեզ համար,որ ներես,իսկ նման հարազատ ,պարտադիր չէ արյունակցական կապով կապված, մարդը հաստատ գլխիդ չի նստի![]()
Իսկ թուրքերի կատարած ոճիրը կապ չունի այժմյան թուրքերի հետ,որոնց միակ սխալն այն է,որ ամեն կերպ փորձում են հակառակն ապացուցել:Դա էլ է ինչ-որ տեղ հասկանալի,քանի որ նման ոճիրն ընդունելն իրենց համար շատ ամոթալի է ու դժվար:Բայց վստահ եմ,որ մի օր նրանք դա կընդունեն մի օր, իսկ այդ ժամանակ մենք ,եթե ոչ բոլորն,ապա շատերը կներեն 1915թ,-ի ահավոր կոտորածը:
Միայն ներողամտության ու դիմացինի հասկանալու արդյունքում կարելի է առաջ շարժվել՝ հանգիստ խղճով՝ մտածելով,որ այս բարդ կյանքում ամեն ինչ էլ փոխադարձ է:![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Ներելու համար մարդ պետք է նախ զգալ սեփական սխալները, գիտակցել, որ ինքդ էլ անթերի չես: Եթե Մարդ չի զգում իր թույլ տված սխալները, չի էլ զգա, թե ինչ է նշանակում ներել, խոր իմաստով: Անձամբ ես ընդունակ եմ ներել դիմացինիս, որքան էլ ցավ պատճառած լինի, քանզի գիտակցում եմ և իմ սխալները, և մյուս կողմից էլ, որ չկա մի մարդ, որ սխալ թույլ չտա: Մի բան էլ ավեացնեմ, պետք է դիմացինի հետ վարվես այնպես, ինչպես կցանկանայիր որ քեզ հետ վարվեին, այսինքն առաջ է գալիս ևս մի հանգամանք, որ բոլորս, մարդ լինելով, հավասար ենք ի սկզբանե: Խոսքերը, որ, ինչ որ տեղ իրավացի են մեր օրերում, հատկապես երբ դիմացինդ ներողամտության մեջ թուլություն և պաշտպանվելու անընդունակություն կարող է տեսնել: Մարդ, ով կարող է ներել, շատ մեծահոգի է և ուժեղ, նրանով, որ կարող է հաղթահարել առաջին հերթին ինքն իրեն, հետո դիմացինին ներել:մի ների, կնստեն գլխիդ
Մի անգամ ինձ ասեցին: Սա մասնավոր դեպք է, և այս թեմայի բնութին չի համապատասխանում:Մենք չենք ներում նրանց սխալները, ում այլևս չենք սիրում![]()
...ներկերս վերջացել են...
Ցանկալի կլիներ, եթե ամենքն էլ իրենց մեջ ներելու ուժ գտնեին: Ես փորձում եմ ներողամիտ լինել, որովհետև ինքս էլ սխալներ ունեմ ; Ավելի հաճախ նախընտրում եմ մտածել, որ ներելու բան չկա `այսինքն այս կամ այն արարքը, որը շատերը կարող են սխալ համարել` ես ընդունում եմ որպես տվյալ անձի բնավորության գիծ, կամ վատ տրամադրության արտահայտում, ու եթե ինձ դուր չի գալիս ասում եմ այս մասին նրան; Եթե կուղղի իր սխալը` լավ, եթե ոչ` կարող եմ հանգիստ լինել , որ գոնե արդարացի եմ գտնվել![]()
Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:
Մեղքս ինչ թաքցնեմ...Որոշ մարդկանց շատ դժվարությամբ եմ կարողանում ներել: Գիտեմ, որ վատ հատկություն է, բայց ի՞նչ արած: Ինձ ուղղել չեմ կարողանում....![]()
Երբեմն էլ ներում եմ, բայց հետո տվյալ անձի հետ չեմ կարողանում լինել այնպես, ինչպես նախկինում էի...
Եթե մարդ կարողանում է ներել, ուրեմն մեծահոգի մարդ է:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ