User Tag List

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Ամեն մարդ կարո՞ղ է ներել

  1. #16
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…
    կարդացի և մի տեսակ տրխրեցի./.
    շատ ճիշտ էր ասված բայց...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. #17
    Սկսնակ անդամ Davids-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2007
    Հասցե
    Գյումրի-Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:
    Главное в жизни быть любимым и самому любить

  3. #18
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Կարելի է ներել ամեն ինչ եթե դիմացի մարդը անկեղծ է եղել ինքն իր հետ: Ես էս դեպքերում ներում եմ ու հարգում եմ մարդուն ու ինչ ուզումա արած լինի
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  4. #19
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Երևի ներելը իմ BIOS-ի մեջ ա գրած , որովհետև ես չեմ հիշում դեպք, երբ ներած չլինեմ :
    Բայց համաձայն եմ Cassiopea-ի կարծիքին: Ու նաև Բյուրը լավ ասեց. «կարող եմ ներել ու հեռանալ»
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. #20
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Davids-ի խոսքերից
    Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:
    ճիշտ ես…
    լակոնիկ էր,բայց հրաշալի…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Benadad (27.01.2011)

  7. #21
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Ներողամտությունը դա մեծահոգության վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա մեծահոգության ցածր աստիճան:
    Ես կասեի ներողամտությունը սիրո վառ արտահայտիչն է: Աններելի ոչինչ չկա, կա քիչ սեր: Աշխարհում ոչ ոք մեզ այդքան շատ սիրում, ինչպես Աստված: Աստծո սերն անսահման է, և Նա ներում է նույնիսկ ամենածանր մարդկային մեղքերը, միայն թե մարդը ցանկություն հայտնի… Հիշենք անառակ որդուն:

  8. #22
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Իմ բնույթով ես այնպիսին եմ,որ կարող եմ ներել անգամ ուրիշների համար աններելին,բայց...ՄԻ անգամ պատահեց մի դեպք մոտ 4 տարի առաջ,որ ինձ ստիպեց հասկանալ,որ ոչ բոլորն են արժանի իմ ներողամտությանը,իսկ ներել պետք է ամեն մեկին իր սահմաններում:
    Բայց այդ դեպքից հետո ես չփոխվեցի,որ էլ չներեի ինչ-ինչ արարքներ,ուղղակի հիմա ներելուց առաջ աշխատում եմ դիմացինին հասկացնել,որ իր թույլ տված արարքներն ու խոսքերը այնքան էլ մեղմ ասած հաճելի չէին :
    Մի բան ևս՝ գրեթե ամեն հարցում ներել կարող եմ ընտանիքիս անդամներին և իմ սիրած մարդուն,դե երևի սիրո առաջ ամեն ինչ էլ անզոր է (խոսքն իհարկե ծայրահեղ աններելի արարքների մասին չէ,չնայած միգուցե ի վիճակի եմ անգամ դրանք ներելու )
    Ամեն դեպքում մեծահոգի լինելն իր դրական հետքը անպայման թողնում է քո հոգում,իսկ ներելն օգնում է շատ ու շատ հարցերում՝ էլ չեմ ասում ներելուց հետո ստացած դրական լիցքերի ու թեթևության մասին Պարզապես միշտ պետք է մտածես,որ դու էլ կարող ես հայտնվել նման վիճակի մեջ ու ինչքան վատ կզգաս քեզ,եթե ասեք քո անուշադրության կամ պահի տակ թույլ տված անմեղ սխալի համար ներում չստանաս:Ներելը ամեն դեպքում լավ հատկություն է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  9. #23
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Իհարկե ներելը լավ բան է, ներողամտությունը՝ առավել, բայց ձեր ասած ներել- գնալը չեմ կարող ներողամտություն անվանել: Ինչ-որ մեկը ճիշտ ասաց, որ ներում ենք զուտ մեր հոգու հանգստության համար, այսինքն այստեղ էլ ենք ցուցաբերում մեր էգոիզմը: Իսկ Աստծո ներելը այն է, որ մենք ներում ենք մեր հարազատ մարդկանց՝հոգու կսկիծով: Պարզա, որ մեզ հեռու ու ոչ մտերիմ մարդկանց վրա այդքան նյարդեր չենք ծախսում, չենք նստում, խոսում, բացատրում, այլ պարզապես ասում ենք.«Արե՞լ ես էսինչը, քո գործն ա, հաջողություն»:
    Մեր բարի դիմակների տակ թաքնված են դաժան հոգիներ:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  10. #24
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    38
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Ըստ իս ներել, նշանակում է հնարավորություն տալ նրան ուղղվելու: Պետք է կարողանալ ներել, որպեսզի ներեն նաև քեզ, չէ որ բոլորս էլ սխալներ ունենում ենք այս կյանքում
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  11. #25
    Արգելափակված Չամուռ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2007
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Ամենքին և ամեն բան ներել կարողացողներին հետևյալ տողերս
    բա հիմա ինչի թուրքերին չենք ներում երբ մոռթել են երեխեքին ու բռնաբարել հղի կանանց
    ու ավելացնում եմ ամեն բան հնարավոր չի ներել ու խորհուրդս ձեզ մի ներեք գլխներիդ են նստելու

  12. #26
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Մեջբերում Չամուռ-ի խոսքերից
    Ամենքին և ամեն բան ներել կարողացողներին հետևյալ տողերս
    բա հիմա ինչի թուրքերին չենք ներում երբ մոռթել են երեխեքին ու բռնաբարել հղի կանանց
    ու ավելացնում եմ ամեն բան հնարավոր չի ներել ու խորհուրդս ձեզ մի ներեք գլխներիդ են նստելու
    Ասում են՝ անհնարին բան չկա,ես համաձայն եմ այդ մտքի հետ,միայն պետք է ցանկություն լինի,իսկ տվյալ դեպքում ներելու համար պիտի մեծ հոգի ունենալ,նաև ժամանակ է պետք,որ ապրածդ ցավը մի փոքր մեղմանա:Կան բաներ էլ,որ թվում է,թե անհնար է ներել,երևի թե այդ դեպքում էլ ավելի մեծ ժամանակ է հարակավոր:
    Իսկ ինչ մնում է չներես,որ գլխիդ չնստեն,ուղղակի կասեմ,որ ներելու համար պիտի դիմացինդ ինչ-որ արժեք ունենա քեզ համար,որ ներես,իսկ նման հարազատ ,պարտադիր չէ արյունակցական կապով կապված, մարդը հաստատ գլխիդ չի նստի
    Իսկ թուրքերի կատարած ոճիրը կապ չունի այժմյան թուրքերի հետ,որոնց միակ սխալն այն է,որ ամեն կերպ փորձում են հակառակն ապացուցել:Դա էլ է ինչ-որ տեղ հասկանալի,քանի որ նման ոճիրն ընդունելն իրենց համար շատ ամոթալի է ու դժվար:Բայց վստահ եմ,որ մի օր նրանք դա կընդունեն մի օր, իսկ այդ ժամանակ մենք ,եթե ոչ բոլորն,ապա շատերը կներեն 1915թ,-ի ահավոր կոտորածը:
    Միայն ներողամտության ու դիմացինի հասկանալու արդյունքում կարելի է առաջ շարժվել՝ հանգիստ խղճով՝ մտածելով,որ այս բարդ կյանքում ամեն ինչ էլ փոխադարձ է:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #27
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Ներելու համար մարդ պետք է նախ զգալ սեփական սխալները, գիտակցել, որ ինքդ էլ անթերի չես: Եթե Մարդ չի զգում իր թույլ տված սխալները, չի էլ զգա, թե ինչ է նշանակում ներել, խոր իմաստով: Անձամբ ես ընդունակ եմ ներել դիմացինիս, որքան էլ ցավ պատճառած լինի, քանզի գիտակցում եմ և իմ սխալները, և մյուս կողմից էլ, որ չկա մի մարդ, որ սխալ թույլ չտա: Մի բան էլ ավեացնեմ, պետք է դիմացինի հետ վարվես այնպես, ինչպես կցանկանայիր որ քեզ հետ վարվեին, այսինքն առաջ է գալիս ևս մի հանգամանք, որ բոլորս, մարդ լինելով, հավասար ենք ի սկզբանե: Խոսքերը, որ
    մի ների, կնստեն գլխիդ
    , ինչ որ տեղ իրավացի են մեր օրերում, հատկապես երբ դիմացինդ ներողամտության մեջ թուլություն և պաշտպանվելու անընդունակություն կարող է տեսնել: Մարդ, ով կարող է ներել, շատ մեծահոգի է և ուժեղ, նրանով, որ կարող է հաղթահարել առաջին հերթին ինքն իրեն, հետո դիմացինին ներել:
    Մի անգամ ինձ ասեցին
    Մենք չենք ներում նրանց սխալները, ում այլևս չենք սիրում
    : Սա մասնավոր դեպք է, և այս թեմայի բնութին չի համապատասխանում:
    ...ներկերս վերջացել են...

  14. #28
    Սկսնակ անդամ Նանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Ցանկալի կլիներ, եթե ամենքն էլ իրենց մեջ ներելու ուժ գտնեին: Ես փորձում եմ ներողամիտ լինել, որովհետև ինքս էլ սխալներ ունեմ ; Ավելի հաճախ նախընտրում եմ մտածել, որ ներելու բան չկա `այսինքն այս կամ այն արարքը, որը շատերը կարող են սխալ համարել` ես ընդունում եմ որպես տվյալ անձի բնավորության գիծ, կամ վատ տրամադրության արտահայտում, ու եթե ինձ դուր չի գալիս ասում եմ այս մասին նրան; Եթե կուղղի իր սխալը` լավ, եթե ոչ` կարող եմ հանգիստ լինել , որ գոնե արդարացի եմ գտնվել
    Անապատին գեղեցկացնում է այն, որ նա ինչ-որ տեղ ջրհոր է թաքցնում:

  15. #29
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Մեղքս ինչ թաքցնեմ...Որոշ մարդկանց շատ դժվարությամբ եմ կարողանում ներել: Գիտեմ, որ վատ հատկություն է, բայց ի՞նչ արած: Ինձ ուղղել չեմ կարողանում....
    Երբեմն էլ ներում եմ, բայց հետո տվյալ անձի հետ չեմ կարողանում լինել այնպես, ինչպես նախկինում էի...

  16. #30
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    41
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Եթե մարդ կարողանում է ներել, ուրեմն մեծահոգի մարդ է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  2. Ներել
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.04.2013, 17:06
  3. Ատե՞լ,թե ներել( Բայց առանց մոռանալու)
    Հեղինակ՝ jah jivan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.02.2012, 22:11
  4. Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 27.05.2010, 13:47
  5. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •