Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում

:
Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…
Էջանիշներ