User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 119 հատից

Թեմա: Ամեն մարդ կարո՞ղ է ներել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    ինձ համար շատ սահմանափակ թվով մարդիկ գոյություն ունեն, որոնք կարող են ինձ նեղացնել կամ ցավ պատճառել..կամ դրա պես բան... իսկ մնացածին այդքան չեմ գնահատում, որ իրենց արածը բանի տեղ դնեմ... ուղղակի արժանի չեն... իսկ այն մարդկանց, որոնց թեկուզ որոշ չափով գնահատում եմ ... նույնիսկ հիասթափում եմ ու մի տեսակ ներելու տեղ չի մնում... ու չեմ հիշում, որ ներած լինեմ այդպիսի մարդկանց... կարող է անցնեմ առաջ ուղղակի...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  2. #2
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Իսկական մարդը գուցե և կարող է ներել և ներել ամեն ինչ, սակայն այլ հարց է, թե նա իրավունք ունի ներելու, թե` ոչ: Այսինքն` երբ մարդը կամ մարդկանց խումբը սխալ են արել, արդյո՞ք նրանց ներելը օրենքի խախտում չէ: Իսկ եթե չներել, ապա ինչ անել: Տես Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ"…

  3. #3
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    պարտադիր չէ, որ արաքը դավաճանություն լինի, որպեսզի չկարողանաս ներել, շատ դեպերում, նույնիսկ հնարավեր է, որ ներես, բայց միևնույն ժամանակ չկարողանաս այլևս այնպես շփվել նրա հետ ինչպես մինչև դա.

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Իսկական մարդը գուցե և կարող է ներել և ներել ամեն ինչ, սակայն այլ հարց է, թե նա իրավունք ունի ներելու, թե` ոչ: Այսինքն` երբ մարդը կամ մարդկանց խումբը սխալ են արել, արդյո՞ք նրանց ներելը օրենքի խախտում չէ: Իսկ եթե չներել, ապա ինչ անել: Տես Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ"…
    Տեսել եմ,և շատ եմ սիրում այդ ֆիլմը…
    Ճիշտ օրինակ էր…

    Եթե խոսքը սեփական անձին հասցրած վիրավորանքի կամ մեկ այլ բանի մասին է Ավելի պարզ…եթե կա դեպք,երբ ինձ տրված է այդ իրավունքը,ես կներեմ ցանկացած բան…Դե չասեմ,թե ինչ կլինի հետո…
    Ես,ո՞վ եմ,որ չներեմ…

  5. #5
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    37
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում :
    Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  6. #6
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,756
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Ներել կարող են միայն մեծահոգի մարդիկ… ես հաճախ եմ ներում ընկերներիս հիմարությունները…

  7. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…

  8. #8
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…
    կարդացի և մի տեսակ տրխրեցի./.
    շատ ճիշտ էր ասված բայց...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Arisol-ի խոսքերից
    Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում :
    Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…
    Ստորագրում եմ։
    Մի բան էլ ավելացնեմ. հիշում եմ, որ փոքր ժամանակ, երբ ներելս միայն ինքնըստինքյան էր ստացվում, այսինքն՝ գիտակցությունս դեռ չէր մասնակցում այդ գործընթացին, որ ուզում էլ էի ինչ-որ մեկին չներել, մեկ է, չէր ստացվում։ Ասենք, դպրոցում դասարանցիներից մեկն ինձ նեղացնում էր, վիրավորվում մինչև հոգուս խորքը, լացում էի (դե, շատ լացկան եմ եղել միշտ էլ ) ու անհամբեր սպասում էի, թե երբ պիտի տուն գնամ, որ մամայիս բողոքեմ, բայց մինչև տուն գնալս արդեն էդ վիրավորանքն էլ էր անցնում, բողոքելու հավեսն էլ։ Ու ինձ այնպես էի զգում, կարծես ոչինչ չէր էլ եղել։ Էն ժամանակ դա թերություն էի համարում, այսինքն՝ որ չեմ կարողանում երկար ժամանակ վիրավորված մնալ, որ ինձ վիրավորողին գոնե մի քիչ դաս տված լինեմ, բայց հիմա շատ գոհ եմ, որ կարողանում եմ ներել։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ ներելը շատ դժվար է լինում, բայց, միևնույն է, քանի որ իմ սկզբունքներից մեկը միշտ ամեն ինչ ներելն է, փորձում եմ ամեն գնով «ստիպել» ինձ ներել։ Մինչև հիմա միշտ ստացվել է։ Իսկ ներելուց հետո մարդ միշտ էլ իրեն թեթևացած է զգում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Աստված ներում է բոլորին, եթե խոստովանում ես, որ մեղավոր ես, զղջում ես արարքիդ համար, որոշում հետ կանգնել:
    Ես էլ եմ փորձում այդպիսին լինել: Բայց շատ ժամանակ, չնայած իսկապես զղջացել ես, նորից ես նույն մեղքը գործում: Ես դա էլ եմ ներում: Կարող եմ անվերջ ներել, բայց դա չի նշանակում, որ ինձ էշի տեղ են դնում: Չէ՛, կարող եմ ներել ու հեռանալ…
    Վերջիվերջո, ինքս էլ սուրբ չեմ, հաճախ (շա՜տ հաճախ) պետք է լինում, որ ինձ էլ ներեն:

  11. #11
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ներել ամեն մարդ կարո՞ղ է

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Աստված ներում է բոլորին, եթե խոստովանում ես, որ մեղավոր ես, զղջում ես արարքիդ համար, որոշում հետ կանգնել:
    Ես էլ եմ փորձում այդպիսին լինել: Բայց շատ ժամանակ, չնայած իսկապես զղջացել ես, նորից ես նույն մեղքը գործում: Ես դա էլ եմ ներում: Կարող եմ անվերջ ներել, բայց դա չի նշանակում, որ ինձ էշի տեղ են դնում: Չէ՛, կարող եմ ներել ու հեռանալ…
    Վերջիվերջո, ինքս էլ սուրբ չեմ, հաճախ (շա՜տ հաճախ) պետք է լինում, որ ինձ էլ ներեն:
    Վայ,Բյուրս

  12. #12
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Իմ բնույթով ես այնպիսին եմ,որ կարող եմ ներել անգամ ուրիշների համար աններելին,բայց...ՄԻ անգամ պատահեց մի դեպք մոտ 4 տարի առաջ,որ ինձ ստիպեց հասկանալ,որ ոչ բոլորն են արժանի իմ ներողամտությանը,իսկ ներել պետք է ամեն մեկին իր սահմաններում:
    Բայց այդ դեպքից հետո ես չփոխվեցի,որ էլ չներեի ինչ-ինչ արարքներ,ուղղակի հիմա ներելուց առաջ աշխատում եմ դիմացինին հասկացնել,որ իր թույլ տված արարքներն ու խոսքերը այնքան էլ մեղմ ասած հաճելի չէին :
    Մի բան ևս՝ գրեթե ամեն հարցում ներել կարող եմ ընտանիքիս անդամներին և իմ սիրած մարդուն,դե երևի սիրո առաջ ամեն ինչ էլ անզոր է (խոսքն իհարկե ծայրահեղ աններելի արարքների մասին չէ,չնայած միգուցե ի վիճակի եմ անգամ դրանք ներելու )
    Ամեն դեպքում մեծահոգի լինելն իր դրական հետքը անպայման թողնում է քո հոգում,իսկ ներելն օգնում է շատ ու շատ հարցերում՝ էլ չեմ ասում ներելուց հետո ստացած դրական լիցքերի ու թեթևության մասին Պարզապես միշտ պետք է մտածես,որ դու էլ կարող ես հայտնվել նման վիճակի մեջ ու ինչքան վատ կզգաս քեզ,եթե ասեք քո անուշադրության կամ պահի տակ թույլ տված անմեղ սխալի համար ներում չստանաս:Ներելը ամեն դեպքում լավ հատկություն է
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2006
    Գրառումներ
    58
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Իհարկե ներելը լավ բան է, ներողամտությունը՝ առավել, բայց ձեր ասած ներել- գնալը չեմ կարող ներողամտություն անվանել: Ինչ-որ մեկը ճիշտ ասաց, որ ներում ենք զուտ մեր հոգու հանգստության համար, այսինքն այստեղ էլ ենք ցուցաբերում մեր էգոիզմը: Իսկ Աստծո ներելը այն է, որ մենք ներում ենք մեր հարազատ մարդկանց՝հոգու կսկիծով: Պարզա, որ մեզ հեռու ու ոչ մտերիմ մարդկանց վրա այդքան նյարդեր չենք ծախսում, չենք նստում, խոսում, բացատրում, այլ պարզապես ասում ենք.«Արե՞լ ես էսինչը, քո գործն ա, հաջողություն»:
    Մեր բարի դիմակների տակ թաքնված են դաժան հոգիներ:
    Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.

  14. #14
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    40
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ամեն մարդ կարո՞ղ է ներել

    Ըստ իս ներել, նշանակում է հնարավորություն տալ նրան ուղղվելու: Պետք է կարողանալ ներել, որպեսզի ներեն նաև քեզ, չէ որ բոլորս էլ սխալներ ունենում ենք այս կյանքում
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես կարո՞ղ եմ մարդ սպանել
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 30.01.2017, 02:48
  2. Ներել
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.04.2013, 17:06
  3. Ատե՞լ,թե ներել( Բայց առանց մոռանալու)
    Հեղինակ՝ jah jivan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.02.2012, 22:11
  4. Պատժե՞լ, թե՞ պարզապես ներել
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 27.05.2010, 13:47
  5. կարո՞տ
    Հեղինակ՝ karina13, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •