Նայած արարքի աստիճանին, բայց շատ դեպքերում պիտի մի քիչ դիվանագիտորեն մոտենալ ու միանգամից կռիվ չանել ու ամեն ինչ փչացնել, պետքա ներել,բայց հասկացնել, որ մյուս տենց բան չանի, թե չէ...
Նայած արարքի աստիճանին, բայց շատ դեպքերում պիտի մի քիչ դիվանագիտորեն մոտենալ ու միանգամից կռիվ չանել ու ամեն ինչ փչացնել, պետքա ներել,բայց հասկացնել, որ մյուս տենց բան չանի, թե չէ...
ինձ համար շատ սահմանափակ թվով մարդիկ գոյություն ունեն, որոնք կարող են ինձ նեղացնել կամ ցավ պատճառել..կամ դրա պես բան... իսկ մնացածին այդքան չեմ գնահատում, որ իրենց արածը բանի տեղ դնեմ... ուղղակի արժանի չեն... իսկ այն մարդկանց, որոնց թեկուզ որոշ չափով գնահատում եմ ... նույնիսկ հիասթափում եմ ու մի տեսակ ներելու տեղ չի մնում... ու չեմ հիշում, որ ներած լինեմ այդպիսի մարդկանց... կարող է անցնեմ առաջ ուղղակի...
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Իսկական մարդը գուցե և կարող է ներել և ներել ամեն ինչ, սակայն այլ հարց է, թե նա իրավունք ունի ներելու, թե` ոչ: Այսինքն` երբ մարդը կամ մարդկանց խումբը սխալ են արել, արդյո՞ք նրանց ներելը օրենքի խախտում չէ: Իսկ եթե չներել, ապա ինչ անել: Տես Լարս Ֆոն Տրիեր. "Դոգվիլ"…
պարտադիր չէ, որ արաքը դավաճանություն լինի, որպեսզի չկարողանաս ներել, շատ դեպերում, նույնիսկ հնարավեր է, որ ներես, բայց միևնույն ժամանակ չկարողանաս այլևս այնպես շփվել նրա հետ ինչպես մինչև դա.
Տեսել եմ,և շատ եմ սիրում այդ ֆիլմը…Philosopher-ի խոսքերից
![]()
Ճիշտ օրինակ էր…
Եթե խոսքը սեփական անձին հասցրած վիրավորանքի կամ մեկ այլ բանի մասին է Ավելի պարզ…եթե կա դեպք,երբ ինձ տրված է այդ իրավունքը,ես կներեմ ցանկացած բան…Դե չասեմ,թե ինչ կլինի հետո…
Ես,ո՞վ եմ,որ չներեմ…
Ամեն մեկին և ամեն ինչ կարող եմ ներել, եթե տվյալ մարդը զղճում ա իր արածի համար ու գիտակցում ա, որ վատ կամ սխալ բան ա արել ու նման բան այլևս չի անի ու կտամ այդ մարդուն ևս մի հնարավորություն, բայց ինչ վերաբերում ա վստահության…ես էնքան վստահող մարդ եմ, որ եթե ինձ մի անգամ ցավ են պատճառել ու գիտակցելով այդ, կարող եմ երկրորդ անգամ էլ վստահել այդ մարդուն, որը սխալեմ համարում: Իհարկե ոչ միայն նման դեպքերում եմ ներում, ներում եմ ամեն դեպքում, որովհետև չներելով այդ մարդու կարմայի վրա ազդում եմ, իսկ քանի որ դա չի համապատասխանում իմ աշխարհայացքին, ուստի, չեմ կարող թույլ տալ, որ վատ ազդեմ տվյալ մարդու կարմայի վրա: Ներողամտությունը լավ բան ա: Դա նույնն ա, որ ազատվես ատելությունից: Եթե ներում ես՝ չես ատում, իսկ ես ոչ ոքի չեմ ատում:
Հ.Գ. կներեք փիլիսոփայելուս ու երկար գրելուս համար, այլ կերպ չէր ստացվում…![]()
Моя религия очень проста, моя религия - доброта.
(c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>
http://www.buddhism.am
Ներել կարող են միայն մեծահոգի մարդիկ… ես հաճախ եմ ներում ընկերներիս հիմարությունները…
Ներելն արտաքուստ հեշտ է… Մարդիկ շատ հաճախ "ներում" են պարզապես իրենց հոգին թեթևացնելու համար, սակայն իհարկե դա միայն արտաքուստ է, վիրավորանքը մարդու հոգում միշտ խոր հետք է թողում, այն նման է խոր վերքի, որ լավանալուց հետո միշտ սպի է թողնում, միգուցե աննկատ սպի, բայց այն, այնուամենայնիվ, կա… և վիրավորանք ապրած մարդը վերքը լավանալուց հետո, ցավի զգացումը հաղթահարելուց հետո կարող է ներել, սակայն երբ մի անցողիկ հայացք գցի ետ ու նկատի այդ վերքի սպին, ապա կասկածները և կրկին անգամ վիրավորված, դավաճանված և այլն, լինելու վախը իրեն զգացնել կտա…

Ստորագրում եմ։Arisol-ի խոսքերից
![]()
Մի բան էլ ավելացնեմ. հիշում եմ, որ փոքր ժամանակ, երբ ներելս միայն ինքնըստինքյան էր ստացվում, այսինքն՝ գիտակցությունս դեռ չէր մասնակցում այդ գործընթացին, որ ուզում էլ էի ինչ-որ մեկին չներել, մեկ է, չէր ստացվում։Ասենք, դպրոցում դասարանցիներից մեկն ինձ նեղացնում էր, վիրավորվում մինչև հոգուս խորքը, լացում էի (դե, շատ լացկան եմ եղել միշտ էլ
) ու անհամբեր սպասում էի, թե երբ պիտի տուն գնամ, որ մամայիս բողոքեմ, բայց մինչև տուն գնալս արդեն էդ վիրավորանքն էլ էր անցնում, բողոքելու հավեսն էլ։
Ու ինձ այնպես էի զգում, կարծես ոչինչ չէր էլ եղել։
Էն ժամանակ դա թերություն էի համարում, այսինքն՝ որ չեմ կարողանում երկար ժամանակ վիրավորված մնալ, որ ինձ վիրավորողին գոնե մի քիչ դաս տված լինեմ, բայց հիմա շատ գոհ եմ, որ կարողանում եմ ներել։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ ներելը շատ դժվար է լինում, բայց, միևնույն է, քանի որ իմ սկզբունքներից մեկը միշտ ամեն ինչ ներելն է, փորձում եմ ամեն գնով «ստիպել» ինձ ներել։ Մինչև հիմա միշտ ստացվել է։
Իսկ ներելուց հետո մարդ միշտ էլ իրեն թեթևացած է զգում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Աստված ներում է բոլորին, եթե խոստովանում ես, որ մեղավոր ես, զղջում ես արարքիդ համար, որոշում հետ կանգնել:
Ես էլ եմ փորձում այդպիսին լինել: Բայց շատ ժամանակ, չնայած իսկապես զղջացել ես, նորից ես նույն մեղքը գործում: Ես դա էլ եմ ներում: Կարող եմ անվերջ ներել, բայց դա չի նշանակում, որ ինձ էշի տեղ են դնում: Չէ՛, կարող եմ ներել ու հեռանալ…
Վերջիվերջո, ինքս էլ սուրբ չեմ, հաճախ (շա՜տ հաճախ) պետք է լինում, որ ինձ էլ ներեն:
Իմ բնույթով ես այնպիսին եմ,որ կարող եմ ներել անգամ ուրիշների համար աններելին,բայց...ՄԻ անգամ պատահեց մի դեպք մոտ 4 տարի առաջ,որ ինձ ստիպեց հասկանալ,որ ոչ բոլորն են արժանի իմ ներողամտությանը,իսկ ներել պետք է ամեն մեկին իր սահմաններում:
Բայց այդ դեպքից հետո ես չփոխվեցի,որ էլ չներեի ինչ-ինչ արարքներ,ուղղակի հիմա ներելուց առաջ աշխատում եմ դիմացինին հասկացնել,որ իր թույլ տված արարքներն ու խոսքերը այնքան էլ մեղմ ասած հաճելի չէին:
Մի բան ևս՝ գրեթե ամեն հարցում ներել կարող եմ ընտանիքիս անդամներին և իմ սիրած մարդուն,դե երևի սիրո առաջ ամեն ինչ էլ անզոր է![]()
(խոսքն իհարկե ծայրահեղ աններելի արարքների մասին չէ,չնայած միգուցե ի վիճակի եմ անգամ դրանք ներելու
)
Ամեն դեպքում մեծահոգի լինելն իր դրական հետքը անպայման թողնում է քո հոգում,իսկ ներելն օգնում է շատ ու շատ հարցերում՝ էլ չեմ ասում ներելուց հետո ստացած դրական լիցքերի ու թեթևության մասինՊարզապես միշտ պետք է մտածես,որ դու էլ կարող ես հայտնվել նման վիճակի մեջ ու ինչքան վատ կզգաս քեզ,եթե ասեք քո անուշադրության կամ պահի տակ թույլ տված անմեղ սխալի համար ներում չստանաս:Ներելը ամեն դեպքում լավ հատկություն է
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իհարկե ներելը լավ բան է, ներողամտությունը՝ առավել, բայց ձեր ասած ներել- գնալը չեմ կարող ներողամտություն անվանել: Ինչ-որ մեկը ճիշտ ասաց, որ ներում ենք զուտ մեր հոգու հանգստության համար, այսինքն այստեղ էլ ենք ցուցաբերում մեր էգոիզմը: Իսկ Աստծո ներելը այն է, որ մենք ներում ենք մեր հարազատ մարդկանց՝հոգու կսկիծով: Պարզա, որ մեզ հեռու ու ոչ մտերիմ մարդկանց վրա այդքան նյարդեր չենք ծախսում, չենք նստում, խոսում, բացատրում, այլ պարզապես ասում ենք.«Արե՞լ ես էսինչը, քո գործն ա, հաջողություն»:
Մեր բարի դիմակների տակ թաքնված են դաժան հոգիներ:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ