
Ներել շատ ծավալուն թեմա որի մասին կարող ես առանց հոգնելու խոսել: Ներել բառը ամեն մարդու խելքի բան չի ու ոչ բոլորն են հասկանում այդ բառի իմաստը երբ կարող ես դիմացինին վիրավորել ու ասել լավ ներեխություն կխնդրեմ կանցինի կգնա ես էտ դեպքը չի: Ներել ամեն մարդ չի որ գիտի: Տրվում ես մի պահ ներեխության ակնթարթին ու տարվում դրանով:
Դեկադա (01.11.2009)
Մարդու հոգեկան աշխարհը ամեն մարդու մոտ տարբերա ու ես ոչ էլ կարթվածութայան չափը նկատի ունեմ: Ուխակի ամեն մարդ չի որ կարոխանում ե արտահայտել ինձ կներես բառը շատերին նույնիսկ խորթ է այ եթե մեր հասարակության գոնե 20% ներել իմանար ամեն ինց լավ կլիներ:
Չեմ կարծում, թե բոլորն են օժտված ներելու ունակությամբ…Համենայն դեպս դա կախված ա վիրավորանքի խորության աստիճանից… Չգիտեմ, ինչքանով ա դա լավ կամ վատ, բայց ես ինքս շատ հեշտ եմ ներում, երևի դեռ խորը վիրավորող չի եղել:![]()
ինձ էլ էր խորթ Հայաստանում: հիմա արտասահմանում ամեն օր 100 անգամ տեղի-անտեղի, սորի- սորի եմ ասում: դրանից ինչ ու բան է փոխվում՞
Հ.Գ. օրինակ, մեկը կանգնած է վաճառացուցանակի առջև ու պետք է անցնես իրա առջևով: անցնելուց անպատճառ ասում ես էտ "սորին", ու նոր անցնում: հետո՞ ինչ, դա ինչ՞ կապ ունի![]()
Եթե չներես, չես կարող հանգիստ ապրել ...ամեն ինչ կանես տվյալ մարդուն ինադու ու ցավ կպատճառես այնքան, մինչև դրանից բավականություն ստանաս ու հետո արդեն դու կլինես ծիծաղելի վիճակում, քանի որ հասար դրան ու այդ ժամանակ դու կլինես խղճալի ի արարած ու կսկսես ինքդ քեզնից զզվել ու հոգնել ու գուցե փոշմանես,բայց երբեք ցույց չես տա...միթե ավելի լավ չի ներել ու շարունակել ապրել...իհարկե, բայց արի ու տես որ ներելը մեծ կամք է պահանջում մեզնից...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Իմ կարծիքով ամեն մարդ ունակ է ներելու, ուղղակի դա կախված է տվյալ մարդու ցանկությունից:
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Jarre (30.11.2009)
Առաջ շատ քիչ էի ներում (իմ կարծիքով), իսկ հիմա ձգտում եմ ներել ներելին, ինչն առաջ չէի անի:
Էսօր Վոլֆ Մեսսինգի կինոն էի նայում, ուրեմն իրան մոտ մարդ սպառնալիքի տակ կլյաուզա ա գրել իրա մասին, բայց Մեսսենքն իմանալով էտ մասին ներեց նրան: Իսկ հաջորդ օրն իմացավ, որ նա ինքնասպան է եղել:
Այսինքն տվյալ դեպքում նա շատ ճիշտ վարվեց, սակայն եթե հակառակն աներ, նախ այդ մարդը կսկսեր պաշտպանվել, չէր ընդունի իր մեղքն ու նրանք այլևս բարեկամներ չէին լինի: Որն էր ճիշտ? Բնականաբար Մեսսինգի որոշումը, սակայն ամեն ինչ փչացրեց ներվածի տհաճ քայլը: Ինքնասպանության փոխարեն նա կարող էր այդ դեպքից հետո ավելի լավ ընկեր դառնալ Մեսսինգի համար:
Մի հրաշալի օրինակ.
1863 թվականին Գեթիսբուրգի ճակատամարտում սկսեցին ջրհեղեղներ և գեներալ Լին սկսեց նահանջել: Պարտված բանակի հետ հասնելով Փոթոմաք գետին՝ տեսավ հորդառատ գետը, որը հնարավոր չէր անցնել, իսկ թիկունքում հաղթանակած ֆեդերալ բանակն էր: Ջախջախումն անկասելի էր և Լինկոլնը Միդին հանձնարարում է տեղում ջախջախել Լինի բանակը, առանց խորհուրդ հրավիրելու: միդը հեռագիրը ստացավ, ու գործեց լրիվ հակառակ կերպով: Հրանիրեց խորհուրդ, սկսեց անկարևոր հարցեր բարձրացնել, և այնքան ձգձգեց, որ գետի ջուրն իջավ, Լիի զորքը փախավ:
Դե կարդացեք Լինկոլնի (որը հայտնի էր իր ներելու ու չքննադատելու մեծ հատկությամբ) նամակն ուղղված Միդին, որը համարվեց շատ խիստ.
«Թանկագի՛ն Գեներալ
Կարծում եմ, դուք չեք պատկերացնում Լիի նահանջի պատճառած ողջ չափը: Մենք հեշտությամբ կարող էինք նրան բռնել, և դա, գումարվելով մեր վերջին հայտարարություններին, վերջ կտար պատերազմին: Իսկ հիմա պատերազմը կշարունակվի ևս անորոշ ժամանակ: Եթե դուք երկուշբթի չկարողացաք վստահորեն գրոհել Լիին, ապա ինչպես եք դա անելու այժմ, երբ նա գտնվում է գետից հարավ՝ հաշվի առնելով նաև այն, որ Դուք կարող եք վերցնել այն ժամանակ Ձեր տրամադրության տակ եղած զորքի երկու երրորդը միայն: Անմտություն կլինի կարծել, և ես էլ հույս չունեմ, ու այժմ Դուք կկարողանաք շատ բանի հասնել: Դուք ձեռքից բաց թողեցիք հրաշալի հնարավորություն, և դա ինձ անսահմանորեն վշտացրել է:»
Իսկ Միդը կարդալով այս նամակն ինչ արեց? Նա այս նամակը երբեք էլ չտեսավ... և այս նամակը հայտնաբերեցին Լինկոլնի գրադարակում միայն նրա մահից հետո:
Երևի Լինկոլնը մտածել է, որ ես էլ լինեի նրա տեղում նույն կերպ կվարվեի... Այստեղ Սպիտակ Տանը նստած ինձ հեշտ է որոշումներ կայացնել, իսկ եթե այնտեղ լինեի ու տեսնեի այդքան արյուն, ես էլ չէի գրոհի...
Եթե ուղարկեմ այս նամակը, կթեթևացնի իմ հոգին, բայց Միդին կստիպի ինչ-ոտ ձևով արդարանալ: Նա կսկսի մեղադրել ինձ, դա տհաճ զգացումներ կառաջացնի, որն իբրև հրամանատար կանդրադառնա նրա ծառայությունների որակի վրա...
Այնպես որ սովորելու շատ բան կա:
Ամեն մարդ ոչ թե կարող է, այլ պարտավոր է ներել, բայց այդ ներումը պետք է գա ներսից, հոգուց, այլ ոչ թե ասել, որ ներում ես, բայց վիրավորանքը, ագրեսիան շարունակում են ներսում մնալ: Աշխարհում չկա այնպիսի բան, այնպիսի մեկը, որ չներեմ, ես ուղղակի չեմ կարող առանց ներելու: Ցանկացած վիրավորանք, դավաճանություն ժամանակի ընթացքում ինձանից բաց եմ թողնում, հեռացնում եմ, եթե այդպես չանեմ, ուղղակի կթունավորեմ կյանքս: Բոլորին եմ կոչ անում ներել: Երբևէ տեսե՞լ եք, ներելու չընդունակ ուրախ, երջանիկ մարդու: Ես չեմ տեսել:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
eduard30 (06.02.2010)
Կներեք, շատ երկար ստացվեց, բայց կարճ չէի կարողանում գրել, խնդրում եմ կարդալ ու օգնել ինձ, ասացեք ինչպես կվարվերք դուք????????
Միշտ ներել եմ, ընդհանրապես, հատկապես ավելի փոքր հասակում չգիտեի ինչ է նեղանալը... համարում եմ, որ ներելն իմ պարտականությունն է, չնայած երբեք ստիպված չեմ ներել, միշտ ել անկեղծ եմ ներել.... Երբեք ոչ ոքի հետ, ոնց որ ասում են, խռով չեմ մնացել... բայյյյյց, մի դեպք պատմեմ, որ ինձ միշտ տանջում է, միգուցե դուք ինձ օգնեք...
մոտ 4 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի, իմ անունը կրող դասընկերուհի ունեի, որին ոչ բոլորն էին սիրում (ոչ տեսքով էր փայլում, ոչ խելքով, ոչ ել ինչ ոչ այլ լավ հատկանիշով, ու ամեն ինչով ել ձգտում էր ինր նմանվել)... չգիտեմ` խղճում էի, թե ինչպես էր ստացվում, բայց թույլ էի տալիս, որ ինձ հետ կիսվի, ինքս ել պակաս վստահող չեմ, ու ես ել էի անկեղծանում իր հետ, երբ հարցեր էր տալիս, չնայած երբեք իր բացակայույունը ինձ համար ծանր չէր, ոչ ել զգում էի, որ "ընկերուհիս" կողքիս չէ... մի խոսքով, դասարանում շատերն էին ինձ հանդիմանում նրա հետ լավ հարաբերություններ ունենալու համար, ասում էին "մարմանդ ջրից վախեցիր", ես ել շարունակում էի նույն ձև, ոչ մի վատ բան չէի տեսնում դրա մեջ....
Ամիսներ անցան, մեր հարաբերությունները սովորական էին ինչպես միշտ, ՄԻ ՕՐ դասարանիս տղաները եկան, ու ասացին, որ ինձնից նման բան չէին սպասում, որ ինձ սիրում էին քույրի նման, բայց ես իրենց պատկերացրածը չեմ եղել այդքան տարիներ շարունակ.... իմ մտքով չէր ել անցնում ինչի մասին է խոսքը, երբ անունս կրող ասընկերուհիս կարմրեց ու ինձ մենակ թողեց... գիտե ինչ պարզվեց??????? ես աղջիկը, որին վստահում էի, փաստորեն չաթ է մտել, ծանոթացել տղաների հետ, զանգել ուշ ժամերի.... ու ներկայացել, որպես այսինչ դպրոցի այսինչ դասարանի այսինչն եմ, ես տղաներն ել հետաքրքրվում են մեր դասարանի տղաներից, թե ով է ետ աղջիկը, ու պարզվում է, որ բոլորն իմ տվյալներն են ասում.... ինձ համար մեռնելիք էր, երբ ինձ ասում էին, որ մեկը չէ, երկուսը էեն, բոլորը նույն բաննեն ասում... ես որ համոզված էի, որ ես չեմ եղել, մնացածին ել ասում էի ասում, գլուխները չէր մտնում... հանկարծ նկատեցի, որ "ընկերուհիս" այս հարցում պասիվ է.... ու... մտքովս անցավ, որ ինքն է եղել մեկը, որ իմ անունն ունի, իմ դպրոցում ու դասարանում է սովորում, ու ձգտում է ունենալ իմ հատկանիշներից.... Վախենում էի հարցնել, մտածում էի եթե ինքը չլինի վիրավորած կլինեմ.... բայց... ուրիշ տարբերակ ել չէր մնում, ես ել ոչ ոքի այն կարգի վատություն չէի արել, որ գլխիս սարքեին.... Մի խոսքով, թեմն դարձել էր դասարանի քննարկման նյութը... դասերի փոխարեն ել դա էինք քննարկում, բոլոր ուսուցիչներն իմ կողմն էին, բայց տղաների համար իրենց ասածն էր օրենք... չդիմացա, մի օր կանչեցի "դասընկերուհուս" ու ասեցի ինչ մտածում էի... լռեց, ոչինչ չասեց, հետո ասեց, որ չգիտի իր մասին են ասում տղաները թե չէ, բայց ինքը չատում ընկերներ ունի... Ինձ համար ամեն ինչ պարզ էր, մնում էր տղաներին ասել այդ ամենը... "ընկերուհուս " ասացի, որ ավելի լավ է ինքը խոստովանի այդ մասին, քան ես ասեմ, ու նա խոստացավ, որ կխոստովանի... հաջորդ օրը եկանք դասի, ոչ ոքի չէի ասել, մտածում էի, որ մայմանավորվել ենք որ ինքը պիտի ասի, ես իմ խոսքի տերն եմ, իսկ ինքը??? լռում է... մի օր եդպես սպասելով անցավ... հաջորդ օրը համբերությանս բաժակը լցվել էր, բոլորին կանչեցի ու հայտարարեցի, որ անունս կրող "ընկերուհիս" ձեզ բան ունի ասելու... լռեց, լռեց.... բոլորն ել հասկացել էին արդեն, ինձ մնում էր ասեի գոնե թույլ տուր ես ասեմ... լռեց, պատմեցի ամեն ինչ, գլուխը կախ լռում էր, տղաները հարձակվեցին "ընկերուհուս" վրա ու գոռում էին վրան, ինչի սկզբից չէր ասում, նա ել լացում էր ու ասում, որ վախենում էր..... ես հանգստացրեցի բոլորին... տղաները մանթո վիճակում գնացին, ես ել "ընկերուհուս " ասացի, որ ինչ եղել եղել է, մոռանանք... հանգիստ տուն գնաց....
հիշում եմ, ավարտական քննություններով էինք տարված ու այդ թեման այլևս ոչ ոքի չէր հետաքրքրում... ավարտեցինք դպրոցը... երկար ժամանակ չէինք հանդիպել... մի օր տրանսպորտում տեսա, մտա, բոլորին բարևեցի, չպատասխանեց... չհասկացա ինչ էր պատահել... հետո մի ուրիշ դասընկերուհու տեսա ու պատմեցի, որ նախկին ընկերուհիս ինձ չբարևեց... ասաց "դե քեզնից ամաչում ա իր արածների համար...." բայց չէ որ ես նրան ներել եմ, հենց առաջին վայրկյանից... իսկ որպես պատասխան`...... խնդրեմ....
Անհասկանալի իրավիճակ էր, մտածու էի, մեղկ է, հաջորդ տեսնելով անպայման կասեմ, որ ներել եմ, մոռանա դրա մասին, իսկ հաջորդ անգամն ավելի առհամարական էր իմ նկատմամբ, ու եդպես ժամանակի հետ ավելի է խորանում մեր մեջ եղած լարվածությունը... ՉԳԻՏԵՄ` ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՄ.... կարծում եմ հասկացաք իրավիճակը....
Ուղղակի ինձ համար շատ ծանր է, երբ քայլում եմ փողոցով , պատահաբար հանդիպում են դասընկերուհուս, ու կարծես իրար չենք ել ճանաչել....
"It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
Mark Twain.
Ներելուց հետո ամեն ինչ փոխվում է: Պատրաստ ես փոփոխություններին, ուրեմն ներիր![]()
Sweet ջան, շատ տխուր պատմություն է, հիշեցի "Чучело" կինոնկարը, չգիտեմ` տեսել ես, թե ոչ: Լավ, դա արդեն էական չէ: Իսկապես ապրես, որ կարողացել ես միանգամից ներել ընկերուհուդ: Ինձ թվում է, որ մի անգամ էլ հանդիպես նրան փողոցում, կարող ես ուղղակի ինքդ մոտենալ և հարցնել նրա որպիսությունը, չեմ կարծում, որ կարհամարհի: Ես որ լինեի քո տեղը էլ չէի անրադառնա այդ թեմային, բայց եթե զգում ես, որ նրա անտարբերությունը կապված է այդ թեմայի հետ, իսկ դա քեզ համար կարևոր է, կփորձեի ամեն ինչի մասին բաց խոսել: Ամեն դեպքում, դու արդեն շատ մեծ բան ես արել` ներելով նրան:![]()
E-la Via (07.02.2010)
Ֆիլմը չեմ տեսել, բայց հետաքրքրեց....
Շնորհակալ եմ պատասխանի համար: Ես դա ել եմ փորձել, ուղղակի երբ պահը մոտենում է, ամեն ինչ շատ բարդ է թվում...(այսքան տարի է անցել...) մյուս ընկերուհիներս ասում են եթե այդպես վարվես, իրեն պիտի թվա թե մի բան ել դու ես մեղաոր ամեն ինչի համար, հիմա ել խնդրում ես, որ մոռանա... Ինչ վերաբերում է ինձ, այդ թեման չեմ ել ուզում հիշել, մտածում եմ, եթե ինչ-որ առիթով զրուցեմ ել նրա հետ, միանգամայն ուրիշ թեմաներից պիտի խոսեմ... ասենք, դասերից կհարցնեմ, կամ նման թեմաներ... ուղղակի առիթը չի ստեղծվում... վերջերս դասարանով հավաքվել էինք, աղջիկներին հարցրել էր ես ել եմ լինելոու? հետո չեկավ...![]()
Ամեն դեպքում ելի կպորձեմ, շնորհակալ եմ խորհուրդի համար...
Վերջին խմբագրող՝ sweet: 07.02.2010, 13:52:
"It ain't those parts of the Bible that I can't understand that bother me, it is the parts that I do understand."
Mark Twain.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ