User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Դարքի, SSS-ի և yerevanci-ի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դարքի, SSS-ի և yerevanci-ի համատեղ պատմվածքը

    Մեկնարկվում է նոր համատեղ պատմվածք. Դարքն սկսում է, SSS-ը՝ շարունակում, yerevanci-ն՝ ավարտում:

    Նախագիծը քննարկելու համար մտեք այստեղ, նոր համատեղ պատմվածք գրելուն մասնակցելու համար գրանցվեք այստեղ:

    Մինչ բոլոր երեք մասնակիցների իրենց հատվածները տեղադրելը քննարկումներն այս թեմայում արգելվում են:

  2. #2
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    76
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաուլո Դե Լա Պենյան ընդամենը 35 տարեկան էր, սակայն այդ տարիքում արդեն զբաղեցնում էր Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում

    տեղաբաշխված, սակայն իտալիայում թիվ մեկը համարվող, ներքնազգեստներ արտադրող, գործարանի` դիզայնի վարչության Էսքիզների

    գծով գլխավոր դիզայներ` Դե Լա Պենյա Պաուլոյի տեղակալի համեստ, միաժամանակ, ամպագորգոռ պաշտոնը

    Գրողը տանի, որքան էր սիրում նա իր աշխատանքը. Ասում էին գործարանը այդպիսի ջանասեր և հավատարիմ, նվիված իր գործին

    աշխատող չէր ունեցել իր հիմնադրման թվից ի վեր:

    Առավոտ էր, կրծքալների արտադրությամբ զբաղվող գործարանի առօրեական և ուրիշ օրերից գրեթե ոչնչով չտարբերվող առավոտներից

    մեկը, որը սակայն մեծ նախադրյալներ ուներ տարվա տարվա ժզնված օրը անվանակարգում հաղթանակ տանելու մաթսպասմամբ

    Պաուլո Դե ԼԱ Պենյան սպսում էր իր հերթին. սպասում էր, թե երբ է վերջացնլու Յագուարչիկը ( այպես էր շեֆի քարտուղարուհուն դիմում

    շեֆը. իրանց մոտ շեֆը մեկն էր` Դե Լա Պենյա Պաուլոն) սուրճ եփում`բաժնի համար եղած-չեղած, կոթը մի փոքր հալած, շուռուփը թեթևից

    թուլացած, սև մրով պատված ջազվով: Մինչ Պաուլո Դե ԼԱ Պենյան խորախորն սուզված անսանձ մտքերի մեջ կսպասեր սուրճ եփելու

    այդքան փափագած իր հերթին` լսվեց շեֆի` գորգոռոցներից փոքր-ինչ խրփացած ձայնը Յագուարչիկի, խոսացություններից ծերացած,

    ստացիոնար հեռախոսի բարձրախոսի խոր-խորքերից.

    -Կանչե՜ք այստեղ Պաուլո Դե ԼԱ ՊԵնյաին

    ՍԿիզբը տրամադրող էր

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (19.07.2010), Lord (21.07.2010), Yellow Raven (19.07.2010), yerevanci (20.07.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յագուարչիկի’ առնետին բնորոշ հայացքը Պաուլոյին ուղեկցեց դեպի տնօրենի սենյակ…
    Տնօրենը թիկնել էր բազկաթոռին, ոտքերը սեղանին էին…Պաուլոյի սուր աչքն ընկավ նրա աջ գուլպայի բութ մատին,որն այնքան մաշված էր, որ ծակվելուն մնացել էր 3 րոպե 15 վայկյան…
    «Ահա թե ինչպես են գումար կուտակում,-մտածեց Պաուլոն,-գուլպաների հաշվին»,-և մինչ նա մտքում կհաշվարկեր չգնված գուլպանեից եկող տարեկան եկամուտը, նրա դեմքին հայտնվեց կտորե ինչ որ բան…
    Ներքնազգեստ էր, կանացի ներքնազգեստ.
    _Սա ինչ է?,-գոռաց տնօրենը
    _Ներքնազգեստ պարոն,
    _Իսկ ապրանքանիշը?,
    -Մեր հակառակորդ ընկեերությանն է կարծես,բայց…
    _Ինչը ,բայց, թիկունքիս ես հարվածում հա?անունով էլ տեղակալ ես հա?...,-Պաուլոն ոչինչ չէր հասկանում,ինչ կապ ուներ նա այդ ներքնազգեստի հետ…Սարսափում էր որևէ բան ասել,երբ հանկարծ նկատեց.
    _Ես ճիշտ էի պարոն,ճիշտ էի հաշվարկել,ձեր գուլպան ծակվեց,-շեֆը կիսաամոթխած կիսազարմացած հայացքով նայեց Պաուոյին և ոտքերն իջեցրեց սեղանից…,-իսկ ներքնազգեստից ոչինչ չեմ հասկանում, ավելի ճիշտ չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ և կամ որն է պատճառը ,որ իմ այսքան տարիների նվիրվածությունը կարողացաք հօդս ցնդեցնել ինչ որ ներքնազգեստի պատճառով…
    _Դու գիտես սա ումն է?,-Պաուլոն փորձեց գուշակել ,թե ումը կլինի,երբ շեֆֆը խանգարեց նրա մտքի թռիչքին,-կնոջինդ է հիմա’ր…Որ իրավունքով ես կնոջդ համար գնում հակառակորդի արտադրանքը…Դավաճա’ն
    _Դե հասկանում եք,կինս ինքն է իր համար …,-մի պահ ուղեղը մթագնեց ,հետո պայծառացավ.
    -Իկ ինչպես է կնոջս ներքնազգեստը հայտնվել ձեզ մոտ?...



    հ.գ
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.07.2010), BeatleMan (20.07.2010), helium (21.07.2010), Lord (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), yerevanci (21.07.2010), Դարք (20.07.2010), Դեկադա (20.07.2010), Ժունդիայի (20.07.2010)

  6. #4
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաուլոյի հայացքը սառեց, նրա գլխում ամեն ինչ խառնվեց իրար, նա չէր ուզում հավատալ, որ այդ ամենն իր հետ է կատարվում: Ու մինչ նա կփորձեր մի բառ ասել, լսվեց տնօրենի գոռոցը.
    - Դե Պաուլիտո ,- հեգնանքով ասաց տնօրենը ,- ինչպե՞ս կբացատրես արարքներդ:
    - Պա աա րոն, բայց ա ախր…
    - Ոչ մի բայց, դու ազատված ես աշխատանքից:
    - Բա աայց…
    - Վաղը կգաս վերջնահաշվարկի համար, որպեսզի տեսնենք, թե մինչև այս է՞լ ինչ քաջություններ ես թույլ տվել քեզ ,- ասաց տնօրենը և ցույց տվեց դռան կողմը:
    Պաուլոյի լեզուն կարծես պապանձվել էր, նա չէր կարողանում նույնիսկ մի տառ արտասանել. Հարվածը շատ ուժգին էր, մի կողմից կնոջ անհավատարմության լուրը, մյուս կողմից էլ տնօրենի նման պահվածքը, ում տարիներ շարունակ նվիրված աշխատել էր Պաուլոն:
    Նա շրջվեց ու դանդաղ քայլերով մոտեցավ դռանը: Նրա նիհար ու գունատ հայացքում այնքա՜ն ատելություն կար, այնքա՜ն զզվանք; Նա ձեռքը մեկնեց դռան բռնակին և հանկարծ.
    - Պաուլո, Պաուլո, սիրելիս, ի՞նչ է կատարվում, այդ ի՞նչ մղձավանջ էր, հանգսատցիր, ես քեզ հետ եմ…
    Նինան էր, Պաուլոյի երկրորդ կինը, ով առաջինի նման կրկին չկարողացավ երեխա պարգևել Պաուլոյին: Նրանք ծանոթացել էին մի երեկույթի ժամանակ ու Պաուլոն միանգամից սիրահարվել էր Նինային: Շատ ժամանակ չէր պահանջվել նրանց ամուսնության համար, բայց շուրջ 18 տարի նրանք ապրում են հույսով, որ արագիլը իրենց դուռն էլ կթակի:
    Արթնանալով` Պաուլոն մի պահ շփոթվեց, դեռ երազի ազդեցության տակ նա ուզում էր խեղդել կնոջը, բայց և հասկանում էր, որ դա պարզապես երազ էր:
    - Ես հիմա թեյ կպատրաստեմ ,- մեղմ ձայնով ասաց Նինան:
    Մինչև խոհանոցում Նինան պատրաստում էր Պաուլոյի սիրած ուրցի թեյը, հեռախոսը զանգեց: Տնօրենն էր, Պաուլոյին խնդրում էր շտապ ձեռնարկություն գնալ` անհետաձգելի գործով:
    Աշխատանքային օրվա սկզբին դեռ երկու ժամ ու կես կար, բայց Պաուլոն արդեն կանգնած էր տնօրենի սենյակի դիմաց: Նրան միաժամանակ տարբեր հարցեր էին տանջում. գիշերվա երազը և տնօրենի անսպասելի զանգը: Մտորումներվ ընկած Պաուլոն չզգաց էլ, թե ոնց հայտնվեց տնօրենի սենյակում:
    Սենյակում մարդ չկար, ամեն ինչ խնամքով դասավորված էր, նույնիսկ պատուհանագոգի ծաղիկներն էին ջրված: Հանկարծ նա նկատեց, որ աշխատասեղանից բացակայում է տնօրենի ամենասիրելի իրը` մոխրամանը, որը տնօրենի պապիկի նվերն էր: Դրա փոխարեն ինչ-որ փաստաթուղթ էր դրված:
    Տարիներ շարունակ տնօրենին հավատարիմ Պաուլոն իրեն թույլ չտվեց նայել, թե ի՞նչ փաստաթուղթ է սեղանին: Անցավ երկու ժամ: Կես ժամ էր մնացել աշխատանքային օրվա եռուզեռի սկսմանը, բայց ձեռնարկությունում լռություն էր, որը մի պահ վախեցրեց Պաուլոյին: Նա ծանր քայլերով, զգուշությամբ մոտեցավ սեղանին, դողացող ձեռքով վերցրեց փաստաթուղթը և նրա հայացքը մի վայրկյանում մթագնեց:
    Դա ձեռնարկության սնանկ ճանաչելու մասին փաստաթուղթն էր, որը սուր հարված էր ձեռնարկությանն այդքան նվիրված Պաուլոյին: Հանկարծ նա չկարողացավ զսպել իրեն և մանկան պես արտասվեց, այն մանկան, որին իր ամբողջ կյանքում երազել էր գրկել:
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 21.07.2010, 13:06:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lord (21.07.2010), My World My Space (21.07.2010), Yellow Raven (21.07.2010), Դարք (21.07.2010), Ժունդիայի (21.07.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի դեռ ոչ ոք մեզ չի քարկոծել, շտապում եմ ասել' Անկապ էր
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  9. #6
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա հետո՞

    Հա մեկ էլ Դարքին մի երկու հարց`

    Մեջբերում Դարք-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկը, որը սակայն մեծ նախադրյալներ ուներ տարվա տարվա ժզնված օրը անվանակարգում հաղթանակ տանելու մաթսպասմամբ
    Ժզնված=?
    Մաթսպասում Լավա չասիր դիսպերսիա

  10. #7
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    76
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժզնել նշանակում է խառնել


    Մաթսպասում Լավա չասիր դիսպերսիա
    հլա սրա ջրիկության ցրվածությանը նայեք

    ---------- Ավելացվել է՝ 15:47 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:43 ----------

    շատ լավ պտմվածք էր, իմ դուրս շատ եկավ

    ի դեպ Երևանցի վերջին նախադասությունդ շատ լավներ, մեջբերում եմ

    Հանկարծ նա չկարողացավ զսպել իրեն և մանկան պես արտասվեց, այն մանկան, որին իր ամբողջ կյանքում երազել էր գրկել:

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (21.07.2010), yerevanci (21.07.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դարք-ի խոսքերից Նայել գրառումը

    ի դեպ Երևանցի վերջին նախադասությունդ շատ լավներ, մեջբերում եմ
    Ահամ հատկապես իմ և քո ոչ այնքան լուրջ մոտեցումից հետո, այդ սրտաճմլիկ մասը շատ համահունչ էր կոնտեքստին
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  13. #9
    Անդամության թեկնածու Penelopa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2010
    Գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտահայտեմ իմ համեստ կարծիքը… Ես այստեղ նորեկ եմ, բայց այս երկու օրը հասցրել եմ ծանոթանալ մի քանի համատեղ պատմվածքների:
    Ասեմ, որ սա ինձ այնքանով ուրախացրեց, որ հեղինակները փորձել են շարունակել մեկը մյուսի միտքը, իսկ մնացածը կարծես առանձին պատմվածքներ լինեին ու համահունչ չէին:
    Դարքը հետաքրքիր թեմա էր վերցրել, որը էլ ավելի հետաքրքիր զարգացումների տեղ կարող էր ունենալ, SSS-ի հումորը դուրս եկավ / նասկիների պահը/, իսկ yerevanci -ն ավելի լրջացրեց ու տեղը տեղին ավարտեց պատմվածքը:
    Կարծում եմ, որպես "համատեղ" պատվածք, ձեզ մոտ ստացվեց:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.07.2010), yerevanci (21.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր համատեղ պատմվածքը. քննարկումներ
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 224
    Վերջինը: 03.01.2019, 13:50
  2. Արձակ. My World My Space-ի, KT'-ի և yerevanci-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.02.2013, 19:28
  3. yerevanci-ի, Smokie-ի և Սամսարի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.09.2010, 12:34
  4. Արձակ. yerevanci-ի, Roller-ի և Yeghoyan-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.04.2010, 22:56
  5. Արձակ. *e}|{uka*-ի, Morpheus_NS-ի և Տատ-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.02.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •