User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հայաստանը և ԱՊՀ 7 երկրներ կնքել են ազատ առևտրի մասին միացյալ պայմանագիր

  1. #1
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանը և ԱՊՀ 7 երկրներ կնքել են ազատ առևտրի մասին միացյալ պայմանագիր

    Բավականին հետաքրքրիր տնտեսական իրադարձություն է: Ազատ առևտրի գոտու ձևավորումը , ընդհանրապես, իրար սահմանակից երկրների համար հանգեցնում է երկկողմանի արտահանման և ներմուծման հարկերի վերացմանը: Որն այս գոտու մեջ մտնող երկրներին թույլ կտա գոնե ասենք թե ինչ-որ տոկոսով շունչ քաշել: Նման կարգի առևտրային արտոնությունների փոխադարձ սահմանումը հանգեցնում մասնակից երկրների տնտեսական աճի վերականգմանը և ճգնաժամի պայմաններում ֆինանսական լարվածության թուլացմանը: Սակայն շատ կարևոր մի բան կա այստեղ, սա որքանով է արդյունավետ ՀՀ-ին, որը փաստացի գտնվում է մի կղզու վրա և այս երկրներից որևիցե մեկի հետ սահմանակից չէ: Ենթադրենք Հայստանը ներմուծում և արտահանում է այդ երկրներից իր ամբողջ արտաքին առևտրաշրջանառության շուրջ 10 տոկոսը: Այս դեպքում ինչքանով է տրամաբանական ՀՀ տնտեսական շահը: Եթե սահմանակից լինեյինք, ապա հաստատ կարող եմ ասել ներմուծման հարկերի երկկողմ և բազմակողմ թուլացման պայմաններում, մեր ժողովուրդը, եթե նորմալ մրցակցություն ապահովվի , նորմալ կշնչի,գների զգալի անկման պայմաններում: Սակայն ինձ շատ հետաքրքիր է տնտեսագետների և իրավաբանների կարծիքը այս համաձայնագրի կապակցությամբ: Ինչ կշահի Հայստանը ?

    Աղբյուր`http://news.mail.ru/politics/4124108

  2. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բա WTO–ն ՞ թույլատրում ա ինչի ՎՏՕ–ի անդամներին ուրիշ համաձայնագրերի մասնակցել, որոնք արտոնություններ են տալիս՞

    Տուրքերի ու մաքերի նվազեցում բերում է ապրանքների եւ գների անկման /իհարկե, ոչ մոնոպոլիաների դեպքում/, դա էլ բերում է համախառն սպառման ավելացման։ Այլ կերպ ասած՝ մարդիկ ավելի շատ ապրանքներ են կարողանում գնել։

    Այն, ինչ տեղում է արտադրվում եւ արտասահմանյան մրցակիցներ ունի, կտուժի, փոխարենը, եթե Հայաստանը արտահանելու բան ունի, այդ արտադրողները կշահեն։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 17.07.2010, 08:45:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #3
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավականին հետաքրքրիր տնտեսական իրադարձություն է: Ազատ առևտրի գոտու ձևավորումը , ընդհանրապես, իրար սահմանակից երկրների համար հանգեցնում է երկկողմանի արտահանման և ներմուծման հարկերի վերացմանը: Որն այս գոտու մեջ մտնող երկրներին թույլ կտա գոնե ասենք թե ինչ-որ տոկոսով շունչ քաշել: Նման կարգի առևտրային արտոնությունների փոխադարձ սահմանումը հանգեցնում մասնակից երկրների տնտեսական աճի վերականգմանը և ճգնաժամի պայմաններում ֆինանսական լարվածության թուլացմանը: Սակայն շատ կարևոր մի բան կա այստեղ, սա որքանով է արդյունավետ ՀՀ-ին, որը փաստացի գտնվում է մի կղզու վրա և այս երկրներից որևիցե մեկի հետ սահմանակից չէ: Ենթադրենք Հայստանը ներմուծում և արտահանում է այդ երկրներից իր ամբողջ արտաքին առևտրաշրջանառության շուրջ 10 տոկոսը: Այս դեպքում ինչքանով է տրամաբանական ՀՀ տնտեսական շահը: Եթե սահմանակից լինեյինք, ապա հաստատ կարող եմ ասել ներմուծման հարկերի երկկողմ և բազմակողմ թուլացման պայմաններում, մեր ժողովուրդը, եթե նորմալ մրցակցություն ապահովվի , նորմալ կշնչի,գների զգալի անկման պայմաններում: Սակայն ինձ շատ հետաքրքիր է տնտեսագետների և իրավաբանների կարծիքը այս համաձայնագրի կապակցությամբ: Ինչ կշահի Հայստանը ?

    Աղբյուր`http://news.mail.ru/politics/4124108

    Իսկ համաձայնագրի պայմանները որտեղ կա՞ն գրված: Ես մենակ լսել եմ,որ պատրաստվում են համաձայնագիր կնքել: Հետո պարտադիր էլ չի հարկային, մաքսային արտոնություններ կիրառելու համար սահմանակից լինելը:Ասենք ԵՄ երկրների ազատ առեւտրի օրինակը:

  4. #4
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ մեր օգու՞տը.

    Մեր արտահանումը /որը կարելի է ասել չկա/ հիմնականում գնում է ԵՄ /Հոլանդիա, Գերմանիա/.

    ԱՊՀի հետ արտաքին առևտրում մենք հիմնականում նեմուծողի դեր ունենք, մասնավորապես Ռուսաստանից ներմուծվում են գրեթե ողջ առաջին անհրաժեշտության ապրանքները, որորնց ներմուծումն էլ գտնվում է մի քանիսի ձեռքում: Այսինքն՝ ինչ է ստացվում, որ մինչև այս «ազատ առևտուրը» այս գործարարները մաքսատուրքերի ձևով գոնե որոշակի գումար էին մուծում բյուջե իրենց գերշահութաբեր բիզնեսից, այս համաձայնագրից հետո այլևս ոչ մի զռթ էլ պետությանը չի հասնի:

    Մնացած դրական կողմերի փնտրտուքը անիմաստ ժամանակի կորուստ է:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (29.07.2010), terev (29.07.2010), Ձայնալար (29.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 03.07.2014, 00:55
  2. Միացյալ Երիտասարդական Լիգա
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 16.11.2013, 00:05
  3. Արաբական Միացյալ Էմիրություններ
    Հեղինակ՝ Dubai Travel, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 23:02
  4. Պայմանագիր համալսարանի հետ
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 15:48
  5. Կարսի պայմանագիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.04.2009, 08:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •