Բավականին հետաքրքրիր տնտեսական իրադարձություն է: Ազատ առևտրի գոտու ձևավորումը , ընդհանրապես, իրար սահմանակից երկրների համար հանգեցնում է երկկողմանի արտահանման և ներմուծման հարկերի վերացմանը: Որն այս գոտու մեջ մտնող երկրներին թույլ կտա գոնե ասենք թե ինչ-որ տոկոսով շունչ քաշել: Նման կարգի առևտրային արտոնությունների փոխադարձ սահմանումը հանգեցնում մասնակից երկրների տնտեսական աճի վերականգմանը և ճգնաժամի պայմաններում ֆինանսական լարվածության թուլացմանը: Սակայն շատ կարևոր մի բան կա այստեղ, սա որքանով է արդյունավետ ՀՀ-ին, որը փաստացի գտնվում է մի կղզու վրա և այս երկրներից որևիցե մեկի հետ սահմանակից չէ: Ենթադրենք Հայստանը ներմուծում և արտահանում է այդ երկրներից իր ամբողջ արտաքին առևտրաշրջանառության շուրջ 10 տոկոսը: Այս դեպքում ինչքանով է տրամաբանական ՀՀ տնտեսական շահը: Եթե սահմանակից լինեյինք, ապա հաստատ կարող եմ ասել ներմուծման հարկերի երկկողմ և բազմակողմ թուլացման պայմաններում, մեր ժողովուրդը, եթե նորմալ մրցակցություն ապահովվի , նորմալ կշնչի,գների զգալի անկման պայմաններում: Սակայն ինձ շատ հետաքրքիր է տնտեսագետների և իրավաբանների կարծիքը այս համաձայնագրի կապակցությամբ: Ինչ կշահի Հայստանը ?
Աղբյուր`http://news.mail.ru/politics/4124108
Էջանիշներ