User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Ուրուգվայի հավաքական

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    637
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրուգվայի հավաքական

    Դե ինչ, քանի որ իմ ամենասիրելի հավաքականի` Իտալիայի մասին ամեն ինչ գիտենք, ուրեմն ուզում եմ Ձեզ ծանոթացնել հավաքականների մակարդակով իմ երկրորդ սիրելի թիմի` Ուրուգվայի ազգային հավաքականի հետ... մի քիչ շատ բան իմանանք աշխարհի առաջին չեմպոինների մասին...

    Ուրուգվայի հավաքականը ներկայացնում է երկիրը միջազգային մրցաշարերում և ընկերական խաղերում: Ղեկավարվում է Ուրուգվայի Ֆուտբոլային միության (ՈՒՖՄ) կողմից`

    Նվաճումներով Ուրուգվայի հավաքականը ամենատիտղոսակիր թիմերից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ: 20-րդ դարում Ուրուգվայը նվաճեց 19 միջազգային տիտղոս` ավելին, քան որևէ այլ երկիր: Այժմ այդ ռեկորդը կիսում է Արգենտինայի ընտրանու հետ:

    Այս հաջողությունը նկատելի է հատկապես նրանով, որ այն ձեռք է բերվել շատ փոքր պետություն ներկայացնող թիմի կողմից: Ուրուգվայը, իր այժմյան 3 400 000 բնակչությամբ հանդիսանում է ամենաքիչ բնակչությամբ երկիրը, որի թիմը դարձել է աշխարհի չեմպիոն:

    Պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջին տարիներին Ուրուգվայն իրավամբ համարվում էր առաջին մեծության թիմ: 1924-1930 թթ. ընկած ժամանակահատվածում երկրի թիմը նվաճեց երեք միջազգային նշանակության տիտղոս` 1924 և 1928 թթ. Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի չեմպիոնի կոչումը, իսկ 1930 ՖԻՖԱ - ի առաջին պաշտոնական Աշխարհի առաջնության չեմպոնի կոչումը: Պետք է անպայման նշել, որ 1924 թվի կազմը ամբողջությամբ սիրողական էր, կազմված սովորական մսագործներից, կոշիկ մաքրողներից ու առևտրականներից: Այդ տարի այս թիմը հիանալի անցկացնելով մրցաշարը եզրափակիչում 3:0 հաշվով ջախջախեց շվեյցարացիներին:
    Իսկ հաջորդ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում Ուրուգվայը միայն հավելյալ խաղում 2:1 հաշվով հաղթեց իր մշտական մրցակցին ` Արգենտինային:
    Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ֆուտբոլի համար պետք է անցկացվի առանձին, պաշտոնական աշխարհի առաջնություն, ու ՖԻՖԱ-ն որոշեց առաջին մրցաշարը անցկացնել հենց Ուրուգվայում, ինչի հետևանքով բազում եվրոպական երկրների հավաքականներ բոյկոտեցին այդ որոշումն ու Եվրոպայից մրցաշարին ներկայացավ ընդամենը 4 երկրի ազգային թիմ:Աշխարհի առաջին չեմպոններ դարձան հենց տանտերեր ուրուգվայցիները, եզրափակիչում այս անգամ էլ հաղթելով Արգենտինային` 4:2:
    Հաջորդ երկու ԱԱ-ներին, որոնք կայացան Իտալիայում ու Ֆրանսիայում, Ուրուգվայը չմասնակցեց, դրանով պատասխանելով եվրոպական հավաքականների 1930 թվականի առաջնության բոյկոտին:
    Առաջին հետպատերազմյան ԱԱ-ն անցկացվեց Բրազիլիայում, որտեղ եզրափակիչում տանտերերը հանդիպեցին ուրուգվայցիների հետ: Ուրուգվայը, պարտվելով խաղի ընթացքում, կամային հաղթանակ տոնեց Մարականա հայտնի մարզադաշտում, 2:1 հաշվով, դրանով ամբողջ Բրազիլիային գցելով շոկի մեջ: Երեք բրազիլացի երկրպագու մահացան հենց մարզադաշտում ինֆարկտից, իսկ մեկը ինքնասպանություն գործեց... իսկ հարևան Ուրուգվայը ցնծության մեջ էր... այդ հանդիպումը հետագայում անվանվեց "Մարականասա":

    Ահա թե ինչու Սելեստայի, ինչպես հավաքականին անվանում են այլոք, մարզաշապիկներին 4 աստղ է 2-ի փոխարեն` 2 հաղթանակ Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում, որը ոչ պաշտոնապես կոչվում էր "Սիրահարների մակարդակի ԱԱ", և 2 հաղթանակ պաշտոնական ԱԱ-ում:

    Բայց սրանք վերջին փառահեղ ելույթներն էին: Դրանից հետո ուրուգվայական ֆուտբոլը այլևս չեր կարողանում մրցակցել այլ հզորագույն հավաքականների հետ ու այլևս ԱԱ-ներում ֆավորիտ չի համարվում, ինչը չես ասի Հարավային Ամերիկայի առաջնության` Copa America- ի մասին, որում Ուրուգվայը Արգենտինայի հետ միասին հաղթել է մնացած բոլոր մասնակիցներից շատ` 14 անգամ:

    Եվս երեք անգամ Ուրուգվայը ԱԱ-ում գրավել է 4-րդ տեղը` 1954, 1970, 2010 թթ.

    1980-ին Ուրուգվայը հաղթեց Մունդիալիտոյում, կամ Աշխարհի Չեմպիոնների Ոսկե Գավաթում, եզրափակիչում կրկնելով Մարականասայի արդյունքը ` հաղթելով Բրազիլիային 2:1: Մրցաշարը հենց Ուրուգվայում էլ անցկացվում էր:

    Չնայած վերջին տասնամյակներում չունեցած մեծ հաջողություններին, վերջին տասնամյակների տվյալներով էլ մնում է ամենատիտղոսակիր հավաքականների հնգյակում, եզրափակելով այն Բրազիլիայից, Իտալիայից, Գերմանիայից ու Արգենտինայից հետո:

    ՖԻՖԱ-ի վերջին, ամենաթարմ ռեյտինգում Ուրուգվայը զբաղեցնում է 6-րդ տեղը:

    Մոտավոր ընթացիկ կազմը`

    Դարպասապահներ` Ֆերնանդո Մուսլերա, Խուան Կաստիլիո, Մարտին Սիլվա
    Պաշտպաններ` Դիեգո Լուգանո (ավագ), Դիեգո Գոտին, Խորխե Ֆուսիլե, մաուրիսիո Վիկտորինո, Մաքսիմիլիանո Պերեյրա, Անդրես Սկոտտի, Մարտին Կասերես
    Կիսապաշտպաններ` Վալտեր Գարգանո, Սեբաստիան Էգուրեն, Ալվարո Պերեյրա, Նիկոլաս Լոդեյրո, Դիեգո Պերես, Էխիդիո Արևալո Ռիոս, Նաչո Գոնսալես, Ալվարո Ֆերնանդես
    Հարձակվողներ` Էդիսոն Կավանի, Լուիս Ալբերտո Սուարես, Դիեգո Ֆորլան, Սեբաստիան Աբրեու, Սեբաստիան Ֆերնանդես

    Գլխավոր մարզիչ` Օսկար Տաբարես

    Նվաճումները`

    ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնութուն`
    Աշխարհի չեմպիոն` 1930, 1950
    4-րդ տեղ` 1954, 1970, 2010

    Copa America (Ամերիկայի Գավաթ)`
    14 - ակի հաղթող` 1916, 1917, 1920, 1923, 1924, 1926, 1935, 1942, 1956, 1959 , 1967, 1983, 1987, 1995
    Արծաթե մեդալակիր` 1919, 1927, 1939, 1941, 1989, 1999
    3-րդ տեղ` 1921, 1922, 1929, 1947, 1953, 1957, 2004

    Օլիմպիական խաղեր`
    Ֆուտբոլի Օլիմպիական չեմպիոն` 1924, 1928

    Աշխարհի Չեմպիոնների Ոսկե Գավաթ`
    հաղթող` 1980

    ՈՒՖՄ - ի պաշտոնական կայքը` http://www.auf.org.uy/
    Ռուսալեզու կայք Ուրուգվայի ֆուտբոլի մասին` http://www.celeste-rus.ru/


  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.07.2010), Monk (17.07.2010), Ապե Ջան (16.07.2010), Արծիվ (18.07.2010)

  3. #2
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենագեղեցիկ խաղը էս տարի Ուռուգվայն էր ցույց տալիս
    Life Is A Miracle

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (18.07.2010)

  5. #3
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենագեղեցիկ խաղը էս տարի Ուռուգվայն էր ցույց տալիս
    Ուրուգվայի խաղը այս տարի գեղեցիկ էր, բայց որ ամենագեղեցիկը:
    Հավաքականի գլխավոր ռմբարկու, թիմի ոգի՝ Դիեգո Ֆոռլանը ուղղակի փայլեց:
    Տվավորիչ էին ու նաև հաճելի էր դիտել Ուրուգվայի հավաքականի խաղը:


  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (18.07.2010)

  7. #4
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրուգվայի խաղը այս տարի գեղեցիկ էր, բայց որ ամենագեղեցիկը:
    Իմ համար ամենագեղեցիկն էր.... գեղեցիկ ասելով հասկանում եմ, որ մարդիկ ոգի էին դնում, այլ ոչ հաշվի համար խաղում: Իսկ Ֆոռլանը անկասկած առաջատարն էր, ու լավ ա որ ամբողջ թիմին իր հետևից տարավ
    Life Is A Miracle

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (18.07.2010)

  9. #5
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համար ամենագեղեցիկն էր.... գեղեցիկ ասելով հասկանում եմ, որ մարդիկ ոգի էին դնում, այլ ոչ հաշվի համար խաղում: Իսկ Ֆոռլանը անկասկած առաջատարն էր, ու լավ ա որ ամբողջ թիմին իր հետևից տարավ
    Իսկ Իսպանիան ի՞նչ էր անում
    Հետաքրքիր է որ մեկը Իսպանիայից ոգի չի դրել:

  10. #6
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    637
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավաքականի գլխավոր ռմբարկու, թիմի ոգի՝ Դիեգո Ֆոռլանը ուղղակի փայլեց:
    Ինքը տղա յա է, տղա ինձ համար կրկնակի ուրախություն էր, քանի որ Ատլետիկոն իմ երկրորդ սիրած թիմն ա Ռոմայից հետո

    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Տվավորիչ էին ու նաև հաճելի էր դիտել Ուրուգվայի հավաքականի խաղը:
    Սիրում եմ էդ երկիրը, նրա ֆուտբոլային խորը ավանդույթները, նրա բարի մարդկանց... իսկ Ուրուգվայի համար ցավում եմ 2002-ից ու դեռ հա էլ ցավալու եմ

  11. #7
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էն ժամանակ Ռեկոբան էր ասողներից
    Life Is A Miracle

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (18.07.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    637
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում BeatleMan-ի խոսքերից Նայել գրառումը
    էն ժամանակ Ռեկոբան էր ասողներից
    հա, բայց Ֆորլանը Ռեկոբայից ավելի լավ տարավ թիմը իր ետևից...

  14. #9
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հա հաստատ
    Life Is A Miracle

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    romanista (20.07.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    637
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    80 տարի առաջ հենց այս օրը հայտնի դարձավ ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնը, Ուրուգվայը եզրափակիչում հաղթեց Արգենտինային` 4:2))

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (30.07.2010), Ապե Ջան (30.07.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    637
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չենք մոռանում ՈՒրուգվայի հավաքականի նվաճումների ցուցակում ավելացնել ևս մեկ, թարմ տիտղոս

    Copa America - 2011 (15)

    Viva Seleste

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (27.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական
    Հեղինակ՝ kamecoxtxa, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 405
    Վերջինը: 14.06.2018, 01:11
  2. Ֆրանսիայի հավաքական
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 19:54
  3. Արգենտինայի հավաքական
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.08.2010, 11:55
  4. Իսպանիայի հավաքական
    Հեղինակ՝ Amourchik, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 50
    Վերջինը: 15.07.2010, 02:40
  5. Գերմանիայի հավաքական
    Հեղինակ՝ Deutschland, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 321
    Վերջինը: 13.07.2010, 00:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •