User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն



    «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

    «Տեղեկանալով Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում ստորգետնյա և վերգետնյա շինարարություն սկսելու մասին քննարկումներին՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ահազանգում և զգուշացնում է.

    • Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս բավարար թթվածին չեն արտադրում շնչահեղձ լինող երևանցիների համար,
    • Մաշտոցի և Գլխավոր պողոտաների այգում հիմնականում սոսիներ և կարագաչներ են, որոնց կորուստը չի կարող փոխարինվել,
    • այգին տարիներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում՝ վերածված է աղբակույտի և տուժում է հարակից շինարարությունից,
    • նշված նախագծի մասին քննարկումներ ենք ունեցել ճարտարապետների և բնապահպանների հետ, և ստացել ենք խիստ բացասական տեսակետներ։ Բացի այդ, մեզ ահազանգել են հարակից շենքերի բնակիչները։

    Ելնելով վերը շարադրվածից` Երևանի իշխանություններից և ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջում ենք.
    • ձեռնպահ մնալ նշված նախագծին որևէ ընթացք տալուց,
    • լսել և հաշվի առնել հասարակության կարծիքը այս հարցում,
    • չկրկնել նախկին սխալները և չվտանգել քաղաքացիների կյանքի միջավայրը Հայաստանի մայրաքաղաքի սրտում,
    • վերադառնալ հանրային զբոսայգիները բացառապես որպես հանրային սեփականություն ընկալելու մոտեցմանը՝ չհամարելով դրանք որպես մասնավոր ներդրումների թիրախ,
    • շտապ կերպով համայնքային միջոցներ ուղղորդել այգու բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական խնամքի համար։

    Հաշվի առնելով Երևանը և գալիք սերունդների առողջությանը վտանգող էկոլոգիական աղետը՝ «Տաշիր գրուպի» նախագահ պարոն Սամվել Կարապետյանին կոչ ենք անում հանուն Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների հրաժարվել այդ նախագծից:

    Հասարակական կարծիքի անտեսման դեպքում «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը կմոբիլիզացնի երևանի բնակիչներին և օգտագործի հասարակական բողոքի բոլոր ձևերն ու իրավական միջոցները՝ հանրային զբոսայգու անձեռնմխելիությունը ապահովելու համար»։

    Tert.am

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (16.07.2010), Rhayader (10.08.2010), Ձայնալար (16.07.2010), Ֆրեյա (16.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Քաղաքի խիղճը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 29.05.2011, 08:44
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 02.07.2010, 16:14
  3. Մեր քաղաքի հուշարձանները
    Հեղինակ՝ Mitre, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.08.2008, 20:55
  4. Հարց. Ո՞վ է «ԴԱՐ» Ակումբի օրինական տերը
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 28.08.2008, 02:24
  5. Համազգային ՍԵՕ-նախաձեռնություն. 1915
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 13.07.2008, 19:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •