Բարև բոլորին
Որոշեցի բացել մի թեմա՝ որում կարող ենք քննարկել համակարգչի հասցրած վնասների մարդու կյանքին, կամ ընդհանրապես հասցնում է որևէ վնաս համակարգիչը մեր առողջությանը: Թեմայում կխնդրեի խոսել կոնկրետ հիմնավորված թաստերով ու ասել են, ինչը ասենք ձեր գլխի վրայով է անցել: Մաղթում եմ Բարի քննարկում:
Իսկ հիմա ես մի քիչ մանրամասնեմ իմ սեփական փորձից ելնելով:
Ուրեմն ես կյանք չունեմ առանց համակարգչի:
Եղավ մի որոշ շրջան, որ ես զրկված էի համակարգչից, ինտենրետից: Ու այդ ժամանակ ոնց որ օդը ինձ չհերիքեր ու այդ ժամանակ ես զգացի որ հնարավոր է արդեն լուրջ ներվային հիվանդ դարնամ այդ ապրումներից ու այդ զգացողությունից: Չգիտեմ՝ բայց ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց համակարգչի ու դժվար թ՞ե կարողանամ առանց դրա ապրել լրիվ նորմալ կյանքով: Մի գուցե եթե օգտագործած չլինեի, հիմա լրիվ նորմալ լիներ ու ես էլ լրիվ ուրիշ ուղղությամբ մտածելուց լինեի՝ այ բայց հիմա համոզված կարող եմ ասել որ հնարավոր չէ իմ կյանքը առանց համակարգչի ու առանց դրա հնարավոր է որ լուրջ հիվանդ դարնա մարդը:
Էջանիշներ