Ադիլ Կուսովը մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ Սակայն վերջին ժամանակներս նա չի բաժանվում ոչ թե տեսախցիկից, այլ ֆոտոխցիկից։ Ժամանակին նա հետաքրքրության համար մոխրամանում այրել էր վիսկիի մնացորդները և մի քանի կադր լուսանկարել, իսկ երբ տեսել էր, որ ժապավենի վրա անմահացրել է բնավ ոչ անշունչ ու անկենդան կրակ, այլ ամենաիսկական «կենդանի» կերպարանքներ, այդ բացահայտումը ստիպել էր նրան լուսանկարել այն ամենն, ինչ այրվում է։ Ու տասնյակ նկարներից անպայման ստացվում են մի քանիսը, որոնցում կրակն իսկապես կենդանի է։ Ադիլի կրակներում հիմնականում ապրում են կենդանիներ՝ կատուներ, շներ, թռչուններ։ Բայց երբեմն հանդիպում են նաև մարդիկ՝ նրբագեղ կանայք, պարող գեղեցկուհիներ... Նրանք ծնվում են կրակից, ոչ թե ֆոտոշոփից, և հենց դրանում է նրա աշխատանքների գլխավոր արժեքը։
http://www.liveinternet.ru/community...post115024568/
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ բնականից՝ առանց ֆոտոշոփի, կարելի է նման պատկերներ ստանալ։ Ինչևէ, թող ամեն մարդ ինքը որոշի՝ հավատալ, թե ոչ.
![]()
Էջանիշներ