User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Բնակարանների ապահովագրում Հայաստանում

  1. #1
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնակարանների ապահովագրում Հայաստանում

    Արդյոք Հայաստանում գոյություն ունի բնակարանների ապահովագրում , արդյոք դուք ապահովագրել եք ձեր բնակարանը ամեն տասակի պատահարներից

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (16.07.2010)

  3. #2
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյոք Հայաստանում գոյություն ունի բնակարանների ապահովագրում , արդյոք դուք ապահովագրել եք ձեր բնակարանը ամեն տասակի պատահարներից
    Իսկ այդպիսիք Երևանում առկա ե՞ն, անգամ դրա մասին չեմ էլ մտածել:

  4. #3
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jean-Claude-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդյոք Հայաստանում գոյություն ունի բնակարանների ապահովագրում , արդյոք դուք ապահովագրել եք ձեր բնակարանը ամեն տասակի պատահարներից
    Թեման բավականին արդիական է: Ապահովագրությունը հանդիսանում է արևմտյան աշխարհի տնտեսական հենասյուներից մեկը: Սակայն Հայաստանում չնայած որ գործում է նման համակարգ, այն արդյունավետ չէ: Պարզ մի պատճառ տնտեսական սուբյեկտները, որոնց մեջ մտնում ենք ես, դու, և մյուս ակումբցիները, և մյուսները վստահություն չունեն այժմյա իշխանական համակարգի վրա: Իսկ անվստահությունը տնտեսական քաղաքականություն իրակնացնող պետական մարմինների նկատմամաբ, մարդկանց անընդհատ հետ է պահում գումարներ ներդնել հիմա հետո ինչ-որ օգուտներ ստնալու նպատակով: Հայերս նախընտրում ենք փողը պահել բարձի տակ կամ արագ ծախսել սպառման կամ իրական բաների վրա: Ես ինքս երբևէ չեմ վստահի իմ բնակարանը հայկական ապահովագրական ընկերությանը: Նախ այդ հավաքագրվող գումարները փոքր են և աստված չանի մի վթարի դեպքում չեմ կարծում գումարները կփոխհատուցվեն գոնե մի 30-40 տոկոսով: Սա ենթադրենք պետական ապահովագրությանն մասին, սակայն մասնավոր ապահովագրական կազմակերպությունները ևս ամուր հիմքերի վրա չեն և վստահելի չեն: Մի խոսքով ուժեղ ապահովագրություն ունենալու համար, ապահովագրություն տարբեր բնագավառներում, օրինակ ֆինանսական ապագհովագրությունը,անհրաժեշտ է.
    1.վստահության մթնոլորտ երկրի ներսում, հատկապես ֆինանսական համակարգի վրա
    2.Ուժեղ աուդիտ և իրավական հենք
    3.Տրամաբանական հաշիվների վրա հիմնված տարիֆների, պարգևավճարների , չգիտեմ էլ ինչ վճարների սահմանում,
    4.պետք է իրականացնել խորը էկոնոմետրիկ և տնտեսագիտական , հաշվապահական, մարքեթինգային վերլուծություն, որը թույլ կտա կատարել եզրահանգումներ ապհովագրական կազմակերպությունների անցայլի, ներկայի և ապագայի վերաբերյալ
    5. միջազգային փորձ վերապահումով, ինչու վերապահումով: պատճառն այն է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական առանձնահատկությունները և առանց հաշվարկների, աչքերը կապած փորձի մեխանիկական կիրառումը, ուղղակի անարդյունավետ է:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (16.07.2010)

  6. #4
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պլյուս՝ կոռուպցիան...

    Ուր են երաշխիքները, որ պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի գումարը եւ կվճարի ճիշտ հասանելիք գումարը՞

    Իսկ եթե վիճահարույց հարց առաջանա, գիտես, որ ոչ ոքից չես կարող օրենքով բան պահանջել...
    Ծայրահեղ դեպքում, դատարանին "կառնեն", կամ էլ՝ դե ծանոթ–մանոթ կունենան...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (16.07.2010)

  8. #5
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Հայաստանում բնակարան ապահովագրում են բանկերի պահանջով, եթե բնակարանը գրավ է դրվում վարկի դիմաց:

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 16.07.2010, 11:31:

  10. #7
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պլյուս՝ կոռուպցիան...

    Ուր են երաշխիքները, որ պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը կվճարի գումարը եւ կվճարի ճիշտ հասանելիք գումարը՞

    Իսկ եթե վիճահարույց հարց առաջանա, գիտես, որ ոչ ոքից չես կարող օրենքով բան պահանջել...
    Ծայրահեղ դեպքում, դատարանին "կառնեն", կամ էլ՝ դե ծանոթ–մանոթ կունենան...
    Ան եթե պարտադիր ապահովագրում մտցվի, այսինքն յուրաքանչյուրը պարտավոր լինի ապահովագրի իր բնակարանը, ապա այդ դեպքում կոռուպցիան մինիմալի կհասնի: Երևանում ինչքան հիշում եմ 12 ապահովագրական ֆիռմա կա, ամեն մեկին քիչ բաժին չի հասնելու ու եթե տարեկան կտրվածքով վերցված ասենք մի ֆիռմայի 100000ապահովագրված բնակարաններից 1-3ին բան լինի, եթե լինի էլի, տենց դեպքերում իրենց շահույթը բավարար է վճարելու համար: Տոսետ իրենք սենց թե նենց կորուստ շատ չեն տալու, որ մի հատ էլ կոռուպցիայի դիմեն: Բայց դե մանրակրկիթ հետազոտում կանցկացվի ամեն դեպքում:
    Թե չէ բնակարանի գնի ավտոմեքենաներ կան, որ ապահովագրվում են ու բարեհաջող:
    Վերջին խմբագրող՝ Kita: 16.07.2010, 14:28:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  11. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան եթե պարտադիր ապահովագրում մտցվի, այսինքն յուրաքանչյուրը պարտավոր լինի ապահովագրի իր բնակարանը, ապա այդ դեպքում կոռուպցիան մինիմալի կհասնի: Երևանում ինչքան հիշում եմ 12 ապահովագրական ֆիռմա կա, ամեն մեկին քիչ բաժին չի հասնելու ու եթե տարեկան կտրվածքով վերցված ասենք մի ֆիռմայի 100000ապահովագրված բնակարաններից 1-3ին բան լինի, եթե լինի էլի, տենց դեպքերում իրենց շահույթը բավարար է վճարելու համար: Տոսետ իրենք սենց թե նենց կորուստ շատ չեն տալու, որ մի հատ էլ կոռուպցիայի դիմեն: Բայց դե մանրակրկիթ հետազոտում կանցկացվի ամեն դեպքում:
    Թե չէ բնակարանի գնի ավտոմեքենաներ կան, որ ապահովագրվում են ու բարեհաջող:
    Կիտ, Ամերիկայում ԲՈԼՈՐն են ապահովագրում ու ամեն ինչը /մարդ կա դաժը իրա տուտուզը/, բայց դա չի խանգարում ապահովագրական ընկերություններին խարդախություններ անել։ Ինչպես ասում են՝ փողը երբեք շատ չի լինում։ Շատ հավաքեն, մեկ ա աշխատելու են մաքսիմիզացնեն իրենց շահույթը ու ինչքան հնարավոր է քիչ հայցեր բավարարեն։
    Եթե ամերիկայում ես, գուցե դատի տաս ու շահես։ Բա ստեղ ինչ անես՞

    Համ էլ՝ Հայաստանում մի քիչ ուրիշ ա, էլի... Մեր մոտ ռիսկերը շատ ցածր են, հազարից մեկ ա պատահում, որ տունը հրդեհվի, կամ շենքը քանդվի։ Դա մենակ կարա լինի երկրաշարժի դեպքում, բայց ոչ մի ընկերություն երկրաշարժից չի ապահովագրի քեզ, որովհետև մեր երկրում երկրաշարժի ռիսկը ահագին մեծ ա ու եթե երկրաշարժ եղավ ու շատ շենքեր փլվեց/աստված հեռու պահի/, տակից դուրս չեն գա։ Կամ էլ ասենք, էդ երկրաշարժից ապահովագրելու վճարը տարեկան կարող ա ահավոր մեծ լինի, էնքան, որ ասենք 10 տարուն տանդ գինը դառնա։ Ու աշխարհի պրակտիկայում էլ, երկրաշարժից ապահովագրումը տարածված չի։ Իրենց ամբողջ հաշվարկն էն ա, որ շատ մարդուց փող հավաքեն ու շատ քչերին հետ տան։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 16.07.2010, 14:39:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. #9
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ապահովագրություն չկա,
    եթե Երևանում 4-րդ հարկի բնակարանը ջրով ողողվեց 5-րդ հարկի բնակչի պատճառով, ինչ է անելու 4 հարկի բնակիչը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adriano (16.07.2010)

  14. #10
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Խնդրելու է 5-րդ հարկի բնակչին փոխհատուցել պատճառված վնասը
    2. Դատի է տալու 5-րդ հարկի հարևանին՝ պահանջելով փոխհատուցել պատճառված վնասը
    3. Խնդրելու է 6-րդ հարկի հարևանին ջրել 5-րդ հարկի հարևանին:

  15. #11
    Սկսնակ անդամ Jean-Claude-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2008
    Գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրամիտ էր վերջինը, ապրես, ծիծաղեցի մի լավ,
    իսկ եթե լուրջ,
    եթե 5 րդ հարկի բնակիչը ապահովագրած լիներ իր բնակարանը, նա ոչ մի հարց չէր ունենա 4 րդինի հետ, 4 րդինը միանգամից դիմում է 5 ի ապահովագրած ընկերությանը ու հենց նրանից պահանջում փոխհատուցել

    ---------- Ավելացվել է՝ 00:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:47 ----------

    փոխհատուցում, այսինքն ապահովագրած կազմակերպությունը գտնում է, վճարում շինարարներին և ուղարկում վերանորոգելու:
    Իսկ էժան թե թանկ կնստի նրանց վրա ; իհարկե նրանք կձգտեն էժան բանվորների գտնել ամեն դեպքում, որ էժան նստի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Ընտանիքի օր»՝ նոր տոն Հայաստանում
    Հեղինակ՝ davtyanhasmik, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 13.05.2011, 15:35
  2. Նովրուզը Հայաստանում
    Հեղինակ՝ Morg, բաժին` Մշակութային անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.02.2011, 01:48
  3. Գները Հայաստանում
    Հեղինակ՝ Shah, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.10.2010, 11:44
  4. Dial up Հայաստանում
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.04.2008, 17:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •