Հա կարելի էր հարցում ավելացնել:
Մոդերատորական. ակումբում արգելվում են մեծատառերով գրառումները: Դրանք թույլատրվում են, եթե գրառման մեջ ինչ-որ բառ կամ արտահայտություն անհրաժեշտ է լինում շեշտել:
հ.գ. թեմային ինչու՞ հարցում չես ավելացրել, Apeh Jan:![]()
Հա կարելի էր հարցում ավելացնել:
Մոդերատորական. ակումբում արգելվում են մեծատառերով գրառումները: Դրանք թույլատրվում են, եթե գրառման մեջ ինչ-որ բառ կամ արտահայտություն անհրաժեշտ է լինում շեշտել:
հ.գ. թեմային ինչու՞ հարցում չես ավելացրել, Apeh Jan:![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 15.07.2010, 14:18:
Ապե Ջան (15.07.2010)
Տուրի կարևորագույն իրադարձությունը կայացավ Մյունխենգլադբախի «Բորուսիա Պարկ» մարզդաշտում: 11-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին տեղի «Բորուսիան» և «Բավարիան»: Պատմական հարուստ անցյալ ունեցող այս անհաշտ ակումբների դիմակայությունը պարզապես չէր կարող անտարբեր թողնել ֆուտբոլասեր հասարակությանը: Անցյալ դարի յոթանասունականներին Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և «Բավարիայի» դիմակայությունները Գերմանիայում համարվում էին ամենակարևոր ֆուտբոլային հակամարտությունները: Իհարկե, այժմ ամեն ինչ այլ կերպ է: Այդ տարիներին գլադբախցիներն ու մյունխենցիները միասին համարվում էին գերմանական ֆուտբոլի դրոշակակիրները: Իսկ ներկայումս այս թիմերը տարբեր խնդիրներ են լուծում: Եվ եթե մյունխենյան գրանդն ամեն տարի հավակնում է երկրի չեմպիոնի տիտղոսին, ապա «Բորուսիան» պայքարում է տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար: Այդուհանդերձ, «Բավարիայի» համար «Բորուսիան» միշտ էլ համարվել է ավանդաբար բարդ մրցակից: Հարկ է նշել, որ մյունխենցիները մրցակցի նկատմամբ «Բորուսիա Պարկ» մարզադաշտում վերջին անգամ հաղթանակ են տոնել 2006 թվականին:
Մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո բավարացիները, նահանջի տեղ չունենալով, Մյունխենգլադբախ էին ժամանել միմիայն երեք միավոր տանելու նպատակով: Սակայն այդ հարցում այլ կարծիք ունեին անհյուրընկալ գլադբախցիները: Հանդիպումը սկսվեց բավականին բարձր տեմպով: Դաշտի տերերն, իրենց երկրպագուների բուռն աջակցությամբ առաջ նետվելով, մրցակցին հասկացրին, որ իրենք նույնպես պայքարելու են հաղթանակի համար: Այս պայմաններում գոլն իրեն երկար սապսեցնել չտվեց: 5-րդ րոպեին «Բորուսիայի» երիտասարդ կիսապաշտպան Հերմանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն անսպասելիորեն և զարմանալի կորագծով հայտնվեց անհաջող դիրք գրաված Բուտի դարպասում` 1:0: Անմիջապես ամբողջ հզորությամբ գործի դրվեց բավարական «մեքենան»: Բաց թողած գնդակից հետո հյուրերը սկսեցին ամբողջովին տիրել խաղային և տարածքային առավելությանը: Նրանց գրոհներն ընթանում էին տարբեր ուղություններով: Պարզ էր, որ նման ճնշմանը «Բորուսիայի» դիմանալը պարզապես ժամանակի հարց էր: Դաշտի տերերը հաշվի մեջ եղած առավելությունը կարողացան պահել ընդհամենը 6 րոպե: Շվայնշտայգերի` տուգանայինից կատարած փոխանցումից հետո մրցակցի պաշտպանների հետ օդային մենամարտում հաղթող դուրս եկած Գոմեսը գլխի հարվածով գնդակը մխրճեց Հայմերոթտի դարպասը` 1:1: Խփած գնդակից հետո «Բավարիան» սկսեց ավելի ակտիվորեն սպառնալ տանտերերի դարպասին: Հատկապես ակտիվ էին եզրերը, որտեղից փոխանցումներ էին հետևում դեպի տուգանային հրապարակ` այդպիսով խուճապ առաջացնելով գլադբախցիների պաշտպանական դիրքերում: 40-րդ րոպեին տանտերերի պաշտպանությունը կրկին տեղի տվեց: Պրանյիչի ձախ եզրից կատարած գրագետ փոխանցումից հետո Շվայնշտայգերը կրնկով կատարած հարվածով դարձավ բավականին գեղեցիկ գոլի հեղինակ `1:2: Քիչ անց «Բավարիան» կարող էր հաղթողի հետ կապված բոլոր հարցերը հանել, եթե Համիթ Ալթինթոփին տուգանային հրապարակում վայր գցելու համար մրցավարի կողմից նշանակված 11 մետրանոց հարվածը կարողանար իրացնել Շվայնշտայգերը, սակայն գերմանացու հարվածի ճանապարհը փակեց ուղղահայաց դարպասաձողը: Հետագայում այդ պահը ճակատագրական դարձավ:
Երկրորդ խաղակեսում տանտերերը խաղադաշտ դուրս եկան լիովին կերպարանափոխված: Ֆրոնցեկի սաներն աստիճանաբար սկսեցին տիրել նախաձեռնությանը և, ամենակարևորը, կարողացան բավականին արագ վերականգնել հաշվի հավասարակշռությունը: 56-րդ րոպեին Մարկո Ռոյսը, ներխուժելով տուգանային հրապարա,կ դիպուկ հարվածով գրավեց Բուտի պաշտպանած դարպասը` 2:2: Հաջողությունից ոգևորված տանտերերը, 5-րոպե անց օգտվելով «Բավարիայի» համար «աքիլեսյան գարշապար» դարձած կենտրոնական պաշտապանների սխալից, Դե Կամարգոյի շնորհիվ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել` 3:2:
Թրիլերային սցենարով ընթացող հանդիպումն այսպես ավարտվել պարզապես չէր կարող: Վան Գալն անմիջապես «կռվի» նետեց Թոմաս Մյուլերին: «Բավարիան», չհամակերպվելով իրավիճակի հետ, ամեն կերպ փորձում էր փրկել խաղը: Մյունխենցիների համառությունն իր արդյունքը տվեց 84-րդ րոպեին, երբ Տիմոշչուկի փոխանցումից հետո հյուրերին պարտությունից փրկեց թիմի ավագ Ֆիլիպ Լահմը` 3:3: Խաղավարտն անցավ փոքր-ինչ նյարդային պայքարում, և չնայած բավարացիների հաղթանակ կորզելու ճիգերին` հաշիվը մնաց անփոփոխ` մարտական ոչ-ոքի` 3:3:
Հետաքրքիր և դիտարժան հանդիպումների շարքում կարելի է նշել նաև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպումը, ուր տեղի «Այնթրախտը» իսկական դաս տվեց «Վոլֆսբուրգին»: Շվեգլերի և Գեկասի դուբլի շնորհիվ Ֆրանկֆուրտցիները, 3:1 հաշվով հաղթանակ տոնելով «գայլերի» նկատմամբ, շարունակում են իրենց անպարտելի հանդիպումների շարքը: Վերջապես հաղթանակ տոնեց «Համբուրգը»: Հյուսիսգերմանացիները բավականին դժվար պայքարում կարողացան կամային հաղթանակ տանել «Հոֆենհայմի» նկատմամբ: Այս հաղթանակից հետո Ֆեհի սաները կարողացան թիկունքում թողնել «Բավարիային»:
Տուրի խայտառակությունը կարելի է համարել Շտուտգարտում տեղի համանուն թիմից «Վերդերի» 0:6 խոշոր հաշվով կրած պարտությունը: Ակնհայտ է, որ բրեմենցիներն ապրում են խորը ճգնաժամ, իսկ «Շտուտգարտը» նոր մարզչի գլխավորությամբ տարավ իր երկրորդ հաղթանակը, որը շվաբյան ակումբին թույլ տվեց բարձրանալ 14-րդ հորիզոնական:
Առաջնության միանձնյա առաջատար Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելով «Հանովերին», ջախջախեց մրցակցին: Դորտմունդցիները հաղթանակ տարան 4:0 հաշվով: Այս հաղթանակից հետո Կլոպի սաներն ավելի ամրապնդվեցին մրցաշարային աղյուսակի բարձրունքում:
Football Express
Երեկ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին զույգում հարաբերությունները պարզեցին 2-րդ Բունդեսլիգայի երկու սենսացիոն ներկայացուցիչները: Հանդիպումը անցավ լարված և անզիջում պայքարում: Չնայած այդ ամենաին, այդուհանդերձ ավելի դիպուկ գտնվեցին տանտերերի հարվածները, որի արդյունքում առավելության հասան <<Զեբրերը>>:
ԴՈՒՅՍԲՈՒՐԳ - ԷՆԵՐԳԻ ԿՈՏԲՈՒՍ 2:1
Մայերհոֆեր 24' Պետերսեն 78' 11մ
Բալյակ 54'
Վերջին խմբագրող՝ Ozon: 02.03.2011, 16:38:
Gayl (02.03.2011)
Այսօր ԿԵՆՏՐՈՆ հեռուստաընկերության եթերում կկայանա ֆուտբոլային եվրոպայի գլխավոր իրադարձությունը: Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ մյուս զույգում ուժերը կչափեն երկու տիտաններ` Մյունխենի Բավարիան և Շալկե 04-ը: Նշենք , որ այս երկու գրանդները նախորդ տարի նույնպես հանդիպել են այս փուլում, սակայն այն ժամանակ ավելի ուժեղ գտնվեցին մյունխենցիները: Հիշեցնենք, որ այդ հանդիպման միակ գնդակը լրացուցիչ ժամանակում հեղինակեց Արյեն Ռոբենը, դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ:
Դե ինչ զինվենք համբերությամբ և երեկոյան 23:30-ին սպասենք իսկական ճակատամարտի:
Վերջին խմբագրող՝ Ozon: 02.03.2011, 16:42:
Ապե Ջան (02.03.2011)
ԲԱՎԱՐԻԱ - ՇԱԼԿԵ 04
02.03.2011. "Ալիանց-Արենա" . ՄՅՈՒՆԽԵՆ, 23:30
Մրցավար` Մայեր (Բուրգդորֆ)
Մոտավոր կազմերը`
ԲԱՎԱՐԻԱ: Կրաֆտ - Լահմ, Բրենո, Տիմոշչուկ, Լուիս Գուստավո - Շվայնշտայգեր, Պրանյիչ - Ռոբեն, Մյուլլեր, Ռիբերի - Գոմես
Մարզիչ` Լուի վան Գալ
ՇԱԼԿԵ 04: Նոյեր - Ուչիդա, Հյովեդես, Մեցելդեր, Էսկուդերո - Կլյուգե, Աննան - Ֆարֆան, Խուրադո - Ռաուլ, Հունտելար
Մարզիչ` Ֆելիքս Մագաթ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ