Մեջբերում Inana-ի խոսքերից Նայել գրառումը
Խորոված անելը ինչ-որ կրոնական աշխարհայացքային կամ գաղափարական իմաստ չի բովանդակում իր մեջ, ուստի օրինակը անտեղին եմ համարում: էստեղ սթրեսի հարց էլ չկա: Էդ նույն սթրես ապրող ֆրանսիացիները ինչու են գնում մուսուլմանական երկրներ տեսնելու, որ ավելի մեծ սթրես ապրեն? Ուղղակի մեծ քաղաքականություն ա գնում, որը կոչվում ա Գլոբալիզացիա, որը չի հանդուրժում այլ արժեքների առկայությունը:
Իսկ ահաբեկիչներին մի թերագնահատեք, նրանք ուրիշ միջոցներ էլ կգտնեն:
Բացի այդ էս օրենքը ավելի շատ կոգևորի ահաբեկիչներին, ինչի մասին Սարկոզին լավ էլ գիտի: Սա նրանց ակտիվացնելու միտում ունի:
Դե ազգային ավանդույթ ա, հիմա պարտադիր պիտի՞ կրոնական լինի որ իրավունքների խախտում համարվի, իսկ մուսուլմանական երկրներ գնում են իրանց մշակությին ծանոթանալու համար, ու կարողա իրանց երկրներում էլ փարաջայավոր կանայք դուրները չեն գալիս, բայց մշակույթին ծանոթանալու համար գնում են, հետո եթե իրանց երկրում ա այդպես էտ հասկանալի ա, ուզում են տող փարաջա կրեն ուզում են չորեքթաթ քայլեն, ով ուզում ա թող հարմարվի, բայց երբ որ ուրիշ երկրում են պահանջում էտ մի քիչ հասկանալի չի, գլոբալիզացիան ստեղ կարծում եմ էտքան կապ չունի, ոչ մեկ իրանց չի պարտադրում եվրոպացիների նման հագնվել, ուղղակի ասում են չադրա մի կրեք ու բացատրում են ինչի:

---------- Ավելացվել է՝ 14:36 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:30 ----------

Չեմ կարծում որ այն պարսիկ աղջիկները որ ստեղ առանց չադրայի են ման գալիս անբարոյականներ են, ընդհանրապես հենց կրոնական սահմանափակումներն են մարդկանց իրավունքների դեմ խախտում, տենց որ հաշվենք մենք բոլորս էլ անբարոյական ենք քանի որ բոլորս էլ ամբողջովին պատվիրանները, կամ Առաքելական եկեղեցու բոլոր կանոնները չենք կատարում: