User Tag List

Նայել հարցման արդյունքները: ինչպես եք վերաբերվում փարանջա կրելու երևույթին

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • դրական

    6 17.65%
  • բացասական

    14 41.18%
  • ոչ դրական, ոչ բացասական

    14 41.18%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 103 հատից

Թեմա: Փարաջա կրելն արգելող օրինագիծ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչից եք վերցնում, որ բոլոր պարսիկ կանայք դեմ են փարաջային՞ եթե էդպես լիներ, կընդվզեին... չէր երկարի դրա կյանքը։
    Մեծամասնությունը, այնուամենայնիվ, իր ազգի, իր երկրի բարոյական նորմաերին ա հարմարվում։
    Ասում եմ՝ ինչպես հայ կնոջ համար լրիվ մերկ լինելն է անբարոյական, էնպես իրենց համար դեմքը բացելն է անբարոյականություն։

    Եւ արդյոք Ֆրանսիան պետք է որոշի, թե մուսուլմանն ինչ անի, թե իրենց վրա մեծ միսիան են վերցրել. "Ազատել խեղճ մուսուլման կանանց հպատակությունից"։
    Կասեք՝ իրենց երկիրն է՞ Ճիշտ է, Ֆրանսիան արդեն մուսուլմանացման ճանապարհին է եւ լուրջ պետական խնդիր ունեն։ Արդեն ֆրանսիայում ազգությամբ ֆրանսիացի չի մնացել։

    Բայց պատկերացրեք, որ նույնը ասեն, ասենք թե հայերի համար։ Ասենք՝ արգելեն հայկական համայնքին հանդիպումներ կազմակերպել... իվերջո, ցանկացած ազգ, որ ուզում էր ավանդույթները պահել այլ երկրի ներսում, խանգարում է այդ երկրի պետականությանը։ Հայերը կարող էին ձուլվել, չէ՞ բայց չեն ձուլվում։ Այդ ինչու եք պահանջում, որ հայերը չձուլվեն, բայց ուզում եք, որ մուսուլմանները ձուլվեն ու դառնան ֆրանսիացի, հրաժարվեն իրենց ավանդույթից՞

    Ինչպես մարդուն կարող ես ստիպել, որ ինքն իր համար անընդունելի բան անի՞

    Էստեղ ինչ–որ լկտի պարսիկների օրինակներ բերեցիք, որոնք կարծես մսի ու ալկոհոլի գիժ են։ Այո, անշուշտ, իրենց հասարակությունում էլ կգտնվեն դուրսպրծուկներ, ովքեր երազում են հարբել ու խոզի միս ուտել։ Բայց բոլորը այդպիսին չեն։ Նորմալ պարսիկները պահպանում են իրենց ավանդույթները. ալկոհոլ չեն օգտագործում, խոզի մսից հրաժարվում են։

    Դա նույնն է, որ արտասահմանցին ուրիշ երկրում երկար եղունգով հայ տեսնի ու ասի, որ բոլոր հայերը ճկույթին երկար եղունգ են պահում... հո էդպես չի...
    Էլ չեմ ասում՝ որ հայ տղաները որ ընկնում են ռուսաստան, իրենց կորցրած նետվում են ռուս աղջիկների գիրկը։ Դա հո չի նշանակում, որ մեր երկրում էլ աղջիկները պետք է իրենց այդպես պահեն, կամ որ մեր հասարակությունը դա փոխելու կարիք ունի...

    ---------- Ավելացվել է՝ 14:28 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:23 ----------

    Մեջբերում Sophie-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում թե ինչն է կոպիտ խախտում: Միթե՞ իրենք հիմա պարտադրված չեն հագնում այդ փարաջան: Իրենք չունեն ազատ հագնելու իրավունք, այսպես թե այնպես պարտադրված են հագնում : Հենց իրենց պետությունը ոտնահարում է իրենց ազատ հագնվելու իրավունքը: Չեմ հավատա, որ որևէ կին ուշագնաց է լինում իրենց էտ սևավոր անհարմար փարաջայի համար: Իսկ ազգային դեմքը էստեղ կապ չունի, եթե մի բան մարդուն խանգարում է և տհաճ է իրա ինչինա պետք դրա ազգային կողմը:

    Ես որ փողոցում տեսնում եմ էդ սևավոր տիկնանց մարմնովս մի տեսակ տհաճ սարսուռ է անցնում: Չեմ կարող բացատրել, թե ինչ վատ զգացողություններ եմ ունենում: Էդ մարդկանցից բռնության, անազատության հոտ է փչում:
    100 %- ով կողմ եմ այդ օրենքին:
    Սոֆի, նրանով է մարդու իրավունքների խախտում, որ իրավունք չունեն մարդու պարտադրել այն, ինչն իր համար անընդունելի, անբարոյականի պահվածք է։
    Եթե քեզ ստիպեն ըստ քո չափանիշների անբարոյական արարք անել, դու կվրդովվես, չէ՞ Նրանց համար բաց գլխով ման գալը ամենաանբարոյական երևալու ձևերից մեկն է։
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 14.07.2010, 13:32:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (14.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •