Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Հարդ ջան, պետք չի էդպես ասել... չեմ հասկանում, ինչից ես վատ զգում։ Իրենք էլ մեզ պես մարդիկ են, մանավանդ ոչմի վատ բան չեն անում, ընտանիքներով զբոսնում են։ Ինչու է դա քեզ անհանգստացնում՞
Եթե մենք մեզ մոտ չհանդուրժենք օտարերկրացիներին, իրենք էլ մեզ չեն հանդուրժի։ Պատկերացրա, դու գնաս մի երկիր ու քեզ վրա թարս նայեն.. վատ կզգաս, չէ՞ իսկ մենք հետաքրքիր երկիր ենք, հին պատմություն ունենք... թող գան նայեն մարդիկ, թող իմանան.. հո չենք դնելու տակներս պահենք Մենք էլ ուրիշ սիրուն բաներ կգնանք նայենք իրանց ստեղծած
Հա, բայց կարող ա իրանք գլխի չեն ընկնում, բայց ինձ ոչ թե անսովոր ա, այլ ուղղակի տհաճ ա տենց հագուկապով մարդ տեսնելը քաղաքում: Անհանգստացնում ա էն, որ ասենք իրանք հեչ էլ էն մյուս (Եվրոպացի) տուրիստների նման չեն: Ոնց որ էկած լինեն հաց ուտելու: Մի անգամ չտեսա, որ ասենք մեր շենքերով հիանան, իսկ թանգարաններում ընդհանրապես իրանց տեսած չկամ:

Հանդուրժելը հանդուրժենք, բայց եթե իրանք մեզնից իրանց երկրում հարգանք են պահանջում, մենք էլ դրա իրավունքն ունենք: