Chuk-ի խոսքերից
Ի դեպ մոռացա նշել ևս մի բանի մասին, այդ մասին ինձ Դեկադան հուշեց:
Հիմա մենք ակամա քննարկում ենք, որ Ֆրանսիան, փաստորեն, սահմանափակում է մուսուլմանի իրավունքները, բռնանալով նրա հագուստի վրա:
Իսկ գուցե լրիվ հակառա՞կը:
Գուցե հնարավորությու՞ն է տալիս հագուստի ազատության:
Որովհետև մենք գիտենք, որ մուսուլմանների մոտ դա պարտադրված է, ոչ թե ազատ ընտրություն: Այդ տեսակ հագուստը հենց հագուստի սահմանափակում է: Մուսուլման շատ կանայք նախանձով են նայում եվրոպական գեղեցիկ հագուստով կանանց, տանը մենակ մնալուց թաքուն փորձարկում, մերձ շրջապատում այդպես հագնում, բայց մարդամեջ այդ հագուստով դուրս գալ չեն կարող, նրանց դա արգելվում է, նրանց ազատության վրա բռնանում են: Իսկ այս օրենքը նրանց կարող է հնարավորություն տալ ազատ հագուստ կրել: Նրանք բարձրաձայն կբողոքեն, թե էս ինչ ա, մեզ արգելում են, որ մեր այդ սև հագուստը կրենք, իսկ ներքուստ կհրճվեն, որ վերջապես կարող են իրենց նախընտրած մինի յուբկան կամ նեղ շալվարը հագնել և այլն:
Էջանիշներ