Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, բայց կարող ա իրանք գլխի չեն ընկնում, բայց ինձ ոչ թե անսովոր ա, այլ ուղղակի տհաճ ա տենց հագուկապով մարդ տեսնելը քաղաքում: Անհանգստացնում ա էն, որ ասենք իրանք հեչ էլ էն մյուս (Եվրոպացի) տուրիստների նման չեն: Ոնց որ էկած լինեն հաց ուտելու: Մի անգամ չտեսա, որ ասենք մեր շենքերով հիանան, իսկ թանգարաններում ընդհանրապես իրանց տեսած չկամ:

Հանդուրժելը հանդուրժենք, բայց եթե իրանք մեզնից իրանց երկրում հարգանք են պահանջում, մենք էլ դրա իրավունքն ունենք:
Հարդ ջան բոլորս էլ լավ գիտենք, որ պարսիկները մեր երկիր հիմնականում գալիս են անելու այն, ինչ իրենց մոտ արգելված ա, բայց էդ չի նշանակում որ նրանք մեր թանգարաններ ընդհանրապես չեն մտնում և այլն և այլն: Անձամբ տեսել եմ, որ մի օրում Ազգային պատկերասրահ եկան բազմաթիվ պարսիկներ:

Փարաջան նրանց ազգային ավանդույթների, ինքնուրույնության պահպանման նպատակ ունի: Պարտադիր չի որ բոլոր շարժվեն դեպի գլոբալիզացիա: Փոքր ազգերի իրենցը պահպանելու լուրջ խնդիր ունեն, թեկուզ դա լինի փարաջայի միջոցով: Այսօր պահամջում են, որ փարաջա չկրեն, վախը կպահանջեն, որ նամազ չանեն և այլն և այլն և ազգը կկորցնի իր դիմագիծը, հետո ինչ որ իրենց երկրում չեն ապրում. դրանից նրանք չեն դադարում իրենց ազգին և կրոնին պատկանելուց: Կարծում եմ, որ սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Իսկ ահաբեկչությունը փարաջաների վերացումից չեմ կարծում, որ շատ կտուժի: