Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

Նայի, ավելորդ շորը երբեք չի կարող լինել ամոթ, բայց պակաս շորը ՝ ամոթ ա։ Ու ասենք նույնն ա, ոնց որ դու մարդուն ստիպես ահավոր ամոթ բան անել։
Եթե հարցը սկզբունքորեն են քննարկում, նույն կերպ էլ շարունակենք քննարկել: Տկլոր ման գալը ամո՞թ ա: Չէ, ոչ էլ ամոթ ա, քանի որ էտ իմ դավանանքն ա: Լավ ասենք ամոթ ա: Ուրեմն ոտից գլուխ փակ ման գալն էլ ա ամոթ, էս շոգ կրակին: Խայտառակություն ա: Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում ա կրոնական նախապաշարմունքերի կողմից: Քանի որ առանց հեջաբի ման գալն ու տկլոր ման գալը իրարից ահագին հեռու բաներ են:

Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը

Անցյալում, քրիստոնյա կանայք էլ են հագել գլխաշորեր, իհարկե, թեթև տարբերակով։ Իսկ ռուսական եկեղեցին մինչև հիմա չի թողնում առանց գլխաշոր եկեղեցի մտնել։ Ճիշտ ա , սա ուրիշ ա, առօրյայում չի ենթադրում, բայց դե...

Իրականում, եթե պրակտիկ հարցերում ա խանգարում, ասենք, եթե գնտում են, որ ավտովթարները շատացել են հիջաբների պատճառով, թող արգելեն։ Բայց եթե "ինչ–որ մեկին դուր չգալու" համար են արգելում, մաքուր իրավունքների ոտնահարում ա։
Է կարող ա էդ մարդկանց էլ ֆրանսիացիների բաց տուտուզները դուր չեն գալիս, օրենքով Ֆրանսիայի քաղաքացի են… Հետո՞ իրանք էլ պահանջեն հետույքները փակել՞
Այ լավ ասեցիր, անցյալում: Բայց հիմա անցյալ չի, ներկայա, վաղն էլ ապառնի ա լինելու, ու սաղիս գլխի մեջ չիպ ա լինելու, հեջաբը որս ա՞:

Հարցը մենակ պրակտիկ վտանգները չի, առաջին պոստում գրել եմ: Հարցը սկզբունքն ա - ոչ մի կրոն չի թելադրում կյանքի նորմեր, ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը: Ուզում ա ամոթ լինի, ուզում աննամուս լինի, ինչ ուզում ա լինի: Ֆրանսիական հասարակությունը, որպես աշխարհիկ հասարակություն ունի վարքի կանոններ - տկլոր չի կարելի դուրս գալ փողոց, բայց ոտից գլուխ փակ էլ չի կարելի դուրս գալ, սա ոչ քիստոնեություն ա, ոչ էլ իսլամ, սա իրանց երկրի կյանքի նորմն ա, որտեղ կրոնը ունի զրո ասելիք: